Գաբրիել Նահապետյան
Գաբրիել Նահապետյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1857[1] |
Ծննդավայր | Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 29, 1939[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա |
Մասնագիտություն | բանասեր և հայագետ |
Աշխատավայր | Մուրադ-Ռափայելյան վարժարան, Բազմավեպ և Սամուել-Մուրատ վարժարան |
Գաբրիել Սողոմոնի Նահապետյան (հունվարի 27, 1857[1], Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 29, 1939[1], Վենետիկ, Իտալիա), հայ բանասեր, հայագետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1874), քահանա (1877)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիել Նահապետյանը ծնվել է 1857 թվականին Քյավթառլու գյուղում (այժմ՝ գյուղ Փանիկ, Շիրակի մարզ)։ 1877-1883 թվականներին սովորել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1883-1885 թվականներին և 1921-1923 թվականներին՝ եղել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ և տեսուչ, 1919-1920 թվականներին՝ «Բազմավեպ» հանդեսի խմբագիր (հանդես է եկել Մեղու Շիրակա կեղծանունով), 1928-1930 թվականներին և 1935-1936 թվականներին՝ Փարիզի Մուրադյան վարժարանի տեսուչ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուղղագրութիւնք ազգային հին մատենագրաց» (1907) գրքում ամփոփել է հայ պատմիչների գործերի իր կատարած տեքստաբան, ուսումնասիրություններն ու դրանց հետ կապված գիտական բանավեճերը։ Լույս են տեսել Նահապետյանի «Սուրբ Մեսրոպ և Հայաստանի ոսկեդարը» (1914), «Վենետկոյ Մխիթարեանց ուղղագրութեան մասին» (1927 թվական, համահեղինակ), «Քրիստոնեական ճարտարապետութիւն» (1930) գրքերը[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շտիկյան Ս., Հայ նոր գրականության ժամանակագրություն (1851-1865), Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983, էջ 181։
- Սարգսյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք 1, Ե., «Խորհրդային գրող», 1990, էջ 123։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13968
- ↑ Time Measurement and Calendar Construction (անգլերեն). Brill Archive.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 173)։ |