Գաբրիել Նահապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Նահապետյան
Ծնվել էհունվարի 27, 1857(1857-01-27)[1]
ԾննդավայրՓանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 29, 1939(1939-05-29)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
Մասնագիտությունբանասեր և հայագետ
ԱշխատավայրՄուրադ-Ռափայելյան վարժարան, Բազմավեպ և Սամուել-Մուրատ վարժարան

Գաբրիել Սողոմոնի Նահապետյան (հունվարի 27, 1857(1857-01-27)[1], Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 29, 1939(1939-05-29)[1], Վենետիկ, Իտալիա), հայ բանասեր, հայագետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1874), քահանա (1877)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Նահապետյանը ծնվել է 1857 թվականին Քյավթառլու գյուղում (այժմ՝ գյուղ Փանիկ, Շիրակի մարզ)։ 1877-1883 թվականներին սովորել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1883-1885 թվականներին և 1921-1923 թվականներին՝ եղել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ և տեսուչ, 1919-1920 թվականներին՝ «Բազմավեպ» հանդեսի խմբագիր (հանդես է եկել Մեղու Շիրակա կեղծանունով), 1928-1930 թվականներին և 1935-1936 թվականներին՝ Փարիզի Մուրադյան վարժարանի տեսուչ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուղղագրութիւնք ազգային հին մատենագրաց» (1907) գրքում ամփոփել է հայ պատմիչների գործերի իր կատարած տեքստաբան, ուսումնասիրություններն ու դրանց հետ կապված գիտական բանավեճերը։ Լույս են տեսել Նահապետյանի «Սուրբ Մեսրոպ և Հայաստանի ոսկեդարը» (1914), «Վենետկոյ Մխիթարեանց ուղղագրութեան մասին» (1927 թվական, համահեղինակ), «Քրիստոնեական ճարտարապետութիւն» (1930) գրքերը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շտիկյան Ս., Հայ նոր գրականության ժամանակագրություն (1851-1865), Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983, էջ 181։
  • Սարգսյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք 1, Ե., «Խորհրդային գրող», 1990, էջ 123։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13968
  2. Time Measurement and Calendar Construction (անգլերեն). Brill Archive.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 173