Բրուքլինի մանկական թանգարան
Բրուքլինի մանկական թանգարան | |
---|---|
Տեսակ | մանկական թանգարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմնադրվել է | 1899 |
Կայք | brooklynkids.org(անգլ.) |
Բրուքլինի մանկական թանգարան (անգլ.՝ Brooklyn Children's Museum), մանկական թանգարան է Քրոուն Հեիթսում, Բրուքլին, Նյու Յորք։ Հիմնադրվել է 1899 թվականին, ԱՄՆ-ի, իսկ ըստ որոշ կարծիքների` նաև աշխարհի առաջին թանգարանն է[2], որ հատուկ երեխաների համար է։ Այն արտասովոր է իր դիրքով, քանի որ գտնվում է մեծապես բնակեցված տարածքում[3]։ Ի սկզբանե տեղակայված լինելով ստորգետյա պատկերասրահում[4]` թանգարանը կրկնակի մեծացրել է իր տարածքն ու վերաբացվել 2008 թվականի սեպտեմբերի 20-ին` դառնալով Նյու Յորք քաղաքի առաջին կանաչ թանգարանը։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ու ցուցադրությունները ցույց են տալիս դրա երկար պատմությունը, ինչպես նաև` ժամանակի և միջավայրի ընթացքում փոփոխվող երեխաների կրթական կարիքները[3]։ Ի սկզբանե, թանգարանը հիմնական շեշտը դրել է քաղաքային միջավայրում երեխաներին բնական գիտությունները ներկայացնելու կարևորության վրա, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեխնոլոգիական ու մշակութային տեղեկացվածությունն ավելի կարևոր են դարձել[4]։ Երիտասարդ լսարանին գրավելը թանգարանի միակ նպատակ չէր, այն ավելի շատ նպատակ ուներ հետաքրքրել նրանց միտքը վաղ տարիքում[5]։
Երեխաները մեծ ներդրում են ունենում թանգարանի ցուցադրությունները նախագծելու գործում[6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1899 թվականի դեկտեմբերի 16-ին, Բրուքլինի արվեստի և գիտության ինստիտուտի (այժմ` Բրուքլինի թանգարան) առաջարկով[5]։ Թանգարանը ղեկավարվում էր Բրուքլինի ինստիտուտի կողմից և Նյու Յորքի քաղաքպետարանից յուրաքանչյուր տարի ստանում էր 70.000 դոլար։ Հաճախելիությունն արագ ավելանում է, 1905 թվականի հոկտեմբերի տվյալներով ամեն ամիս հասնելով 13.000 այցելուի[5]։ 1930 թվականի հոկտեմբերին ամսական այցելությունների թիվը հասնում էր 60.000-ի[8], և 1939 թվականին, իր բացման 40-րդ տարում, թանգարանն ունեցել էր ավելի քան 9 միլիոն այցելու[2]։ 1975 թվականին, նախկին շենքի ավերումից հետո, թանգարանը տեղափոխվում է նոր շենք[4]։ 1996 թվականին թանգարանը կրկին վերանորոգվում է` տեղավորելու համար նոր ցուցասրահներ[9]։ Երկու տարի անց այն մաս է դառնում զբոսաշրջիկներին դեպի Բրուքլին գրավելու համար ստեղծված Բրուքլինի սիրտ մշակութային համագործակցության[10]։
2005 թվականին այն Նյու Յորք քաղաքի արվեստի ու սոցիալական ծառայության 406 հաստատություններից մեկն էր, որ 20 միլիոն դոլար դրամաշնորհ է ստանում Քարնեգի ընկերության կողմից, ինչը հնարավոր է դառնում Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կողմից[11][12]։
Նույն տարում սկսվում է թանգարանի ընդլայման` 43 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը[13], և այցելուների թիվն անցնում է 400.000-ը[14]։ Որպես շրջակա միջավայրի և էներգիայի պահպանման ծրագրի մաս` հաստատությունը դառնում է Նյու Յորքի առաջին թանգարանը, որն օգտագործում է երկրաջերմային գրադիենտային աղբյուրներ` տաքացման և հովացման նպատակով[15]։
Տարեդարձեր և իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրուքլինի մանկական թանգարանում անց են կացվում ծննդյան տոներ և այլ իրադարձություններ[16] մ ներառյալ` հարսանիքներ, կորպորատիվ միջոցառումներ, մշակութային կամ հատուկ խմբերի երեկույթներ[17]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բրուքլինի մանկական թանգարանի պատկերանշանը
-
Մանկական թանգարանի շենքը Բրուքլինի Բեդֆորդ այգում
-
Բրուքլինի մանկական թանգարանի աշխատակազմը, 1913 թվական
-
Աշխատակիցը հրահանգավորում է երեխաներին օրվա ընթացքում միջատներ որսալու հարցում
-
Ուիլյամ անունով փոքր տղան՝ Բրուքլինի մանկական թանգարանում քանդակի դասերից մեկի ժամանակ
-
Ծառի դոդոշների կերակրում. երեխաների գործունեությունը թանգարանում
-
Սուրբ Նիկողայոս
-
Փենսիլվանյան դաշտամկներ
-
Հյուսիսարևմտյան էսկիմոսների տներ
-
Հյուրասենյակի մանրակերտ, 1750 թվական
-
Ժանտաքիսների ընտանիք
-
Մայր ագռավն ու նրա ձագերը բնի վրա
-
Անլար հեռագրություն թանգարանի տանիքին
-
Թանգարանի գրադարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 «Laboratories of Patriotism». Time. 1939 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ 3,0 3,1 Jesus Rangel (1987 թ․ նոյեմբերի 29). «A Children's Museum Adjusts to a New Brooklyn». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Andrew L. Yarrow (1989 թ․ հոկտեմբերի 13). «New Children's Museum Joins 2 Old Favorites». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «The Brooklyn Children's Museum Does Its Work». The New York Times. 1905 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ Anita Brenner (1942 թ․ հոկտեմբերի 4). «A Museum Run for and by Children». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Curators Sought». The New York Times. 1962 թ․ փետրվարի 22. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Brooklyn Children's Museum Wins Patrons With After-School Games in the Sciences». The New York Times. 1930 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ Elaine Louie (1996 թ․ մայիսի 30). «Lively Learning at the Renovated Brooklyn Children's Museum». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ Simon Watson (September 2001). «Heart of Brooklyn». Gotham Gazette. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ Sam Roberts (2005 թ․ հուլիսի 6). «City Groups Get Bloomberg Gift of $20 Million». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Carnegie Corporation of New York Announces Twenty Million Dollars in New York City Grants». Carnegie Corporation of New York. 2005 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Children's Museum Marks Construction Progress of $43m Expansion». New York Beacon. 2005 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Brooklyn Children's Museum Begins Expansion». New York Amsterdam News. 2005 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Viñoly completes Brooklyn museum extension». BD Online. 2008 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուքլինի մանկական թանգարան» հոդվածին։ |
|