Բրենդոն Ինգրամ
Բրենդոն Ինգրամ Brandon Ingram | ||
Ինգրամը 2020 թվականին | ||
Ակումբ | Նյու Օռլեանս Պելիկանս | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Համար | №14 | |
Ի ծնե տրված անունը | Բրենդոն Քսավյեր Ինգրամ Brandon Xavier Ingram | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 2, 1997 (27 տարեկան) | |
Ծննդավայր | Քինսթոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 սմ | |
Քաշ | 86 | |
Դպրոց | Քինսթոնի ավագ դպրոց (Քինսթոն, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Դյուք (2015–2016) | |
Դրաֆթի տարի | 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերայի պատմություն
| ||
Լոս Անջելես Լեյքերս (2016-2018) Նյու Օռլեանս Պելիկանս (2019-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Բրենդոն Քսավյեր Ինգրամ (անգլ.՝ Brandon Xavier Ingram, սեպտեմբերի 2, 1997[1], Kinston, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբի կազմում։ 2016 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է երկրորդ համարի ներքո՝ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կողմից։ Ընդգրկվել է NBA նորեկների երկրորդ խորհրդանշական հավաքականում։
Հաջող կարիերա է ունեցել Հյուսիսային Կարոլինայի «Քինսթոն» ավագ դպրոցում, որտեղ չորս տարի անընդմեջ նվաճել է նահանգի գավաթը և արժանացել «Հյուսիսային Կարոլինայի միստր բասկետբոլ» տիտղոսին։
Բրենդոնը Դյուքի համալսարանի «Բլու Դևիլս» ակումբի կազմում մեկ մրցաշրջան մասնակցել է ուսանողական առաջնությանը և համարվել Ատլանտյան ծովափի կոնֆերենցիայի տարվա լավագույն նորեկ։ Վերոնշյալ մրցաշրջանից անմիջապես հետո, Ինգրամը որոշում է կայացրել լքել համալսարանը և մասնակցել NBA դրաֆթին։ Ընտրվել է «Լեյքերսի» կողմից և այնտեղ հանդես եկել երեք մրցաշրջան (2016-2019)։ 2019 թվականին տեղափոխվել է «Նյու Օռլեանս Պելիկանս»՝ փոխանակվելով Էնթոնի Դեյվիսի հետ։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելես Լեյքերս (2016–2019)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբյուտային մրցաշրջան (2016–2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի 23-ին՝ դրաֆթի ժամանակ, Ինգրամը ընտրվել է Լոս Անջելես Լեյքերսի կողմից 2-րդ պիկով[2]։ 2016 թվականի դրաֆթի ժամանակ եղել է երկրորդ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, լինելով ընդամենը 18 տարեկան[3]։ 2016 թվականի օգոստոսի 23-ին ակումբի հետ պայմանագիր է կնքել[4]։ 2016 թվականի օգոստոսի 26-ին կայացել է Լեյքերսի առաջին հանդիպումը, որի ժամանակ հանդես է եկել նաև Ինգրամը և հավաքել է 9 միավոր[5]։ Ինգրամը նոյեմբերի 23-ի Գոլդեն Սթեյթ Ուորիորսի դեմ խաղում հավաքել 16 միավոր՝ սահմանելով իր նոր անձնական ռեկորդը[6]։ Դեկտեմբերի 2-ին նա գերազանցում է այդ ցուցանիշը՝ հավաքելով 17 միավոր։ Դեկտեմբերի 17-ին Կլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում Ինգրամը Տորոնտո Ռապտորսի դեմ խաղում հավաքել է 9 միավոր, 10 ասիսթ և 9 անդրադարձ[7]։ Ընդամենը 1 միավորի և 1 անդրադարձի պատճառով կորցրել է NBA պատմութան մեջ թրիփլ դաբլ սահմանած ամենաերիտասարդ բասկետբոլիստը դառնալու շանսը[8]։ 2017 թվականի հունվարի 6-ին Մայամիի դեմ հաղթանակած խաղում Բրենդոնը վերահաստատել է իր ռեկորդը՝ հավաքելով 17 միավոր[9]։ 2 օր անց Օռլանդո Մեջիքի դեմ հաղթանակած խաղում կրկին հավաքել է 17 միավոր[10]։ NBA բոլոր աստղերի շաբաթվա ընթացքում Ինգրամը մասնակցել է Rising Stars Challenge-ին[11]։ Փետրվարի 26-ին Սան Անտոնիո Սփըրսի դեմ խաղում առաջին անգամ անցել է 20 միավորի շեմը՝ վաստակելով 22 միացոր[12]։ Մրցաշարի ավարտին ընդգրկվել է NBA սկսնակների երկրորդ հավաքականում[13]։
2017–18 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառային առաջնության ժամանակ իր առաջին և միակ խաղի ընթացքում հավաքել է 26 միավոր։ Ըստ Los Angeles Times ամսագրի Ինգրամը հրաշալի դեբյուտային խաղ է անցկացել և խաղադաշտում լավագույնն է եղել[14]։ 2017 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆինիքս Սանսի դեմ հաղթանակաց խաղում հավաքել է 25 միավոր[15]։ 2017 թվականի նոյեմբերի 15-ին ֆիլադելֆիայի դեմ խաղում հավաքել է 26 միավոր և ռեկորդային 11 անդրադարձ[16]։ Նոյեմբերի 29-ին հավաքել է 32 միավոր, սահմանելով նոր ռեկորդ[17][18]։ Մարտի 1-ին Ինգրամը վնասվածք է ստացել, ինչի պատճառով հետագայում բաց է թողել 12 հանդիպում[19][20]։ Մարտի 30-ին վերադառնում է խաղադաշտ, սակայն ստանալով վնասվածք ստիպված է լինում բաց թողնել ամբողջ մրցաշրջանը[20]։
2018–19 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 20-ին Հյուսթոն Ռոքեթս ակումբի դեմ խաղի ընթացքում Ինգրամը նկատողություն է ստացել մարզադաշտում կռվի բռնկվելու պատճառով[21][22]։ Դեկտեմբեր ամսին բաց է թողել 7 խաղ, ինչի պատճառը հանդիսանում էր վնասված սրունքաթաթային հոդը[23]։ 2019 թվականի հունվարի 17-ին Օկլահոմա Սիթի Թանդերի դեմ խաղի ընթացքում հավաքել է 11 ասիսթ, սահմանելով անձնական ռեկորդ[24]։ Հունվարի 29-ին Ֆիլադելֆիայի դեմ խաղում հավաքել է 36 միավոր[25]։ Մարտի 9-ին ստացված վնասվածքի պատճառով Ինգրամը բաց է թողնում ամբողջ մրցաշրջանը[26]։
Նյու Օռլեանս Պելիկանս (2019–ներկա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 6-ին բասկետբոլային աստղ Էնթոնի Դեյվիսին ստանալու համար Լեյքերսը Նյու Օռլեանս Պելիկանսին փոխանցել է Ինգրամին, Լոնզո Բոլին, Ջոշ Հարթին, ԴեԱնդրե Հանթերի դրաֆթի իրավունքները, երկու առաջին շրջանի պիկեր և գումար[27]։
Կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]NBA
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամյա մրցաշրան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2016 | Լեյքերս | 79 | 40 | 28.8 | .402 | .294 | .621 | 4.0 | 2.1 | .6 | .4 | 9.4 |
2017 | Լեյքերս | 59 | 59 | 33.5 | .470 | .390 | .681 | 5.3 | 3.9 | .8 | .7 | 16.1 |
2018} | Լեյքերս | 52 | 52 | 33.8 | .497 | .330 | .675 | 5.1 | 3.0 | .5 | .6 | 18.3 |
Կարիերա | 190 | 151 | 33.8 | .458 | .329 | .662 | 4.7 | 2.9 | .6 | .6 | 13.9 |
Համալսարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2015–16 | Դյուք | 36 | 34 | 34.6 | .442 | .410 | .682 | 6.8 | 2.0 | 1.1 | 1.4 | 17.3 |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NBA
- 2× Rising Stars Challenge (2017, 2018)
- NBA բոլոր սկսնակների երկրորդ հավաքական (2017)
- Համալսարան
- Associated Press Honorable Mention (2016)
- ACC տարվա սկսնակ (2016)
- Ավագ դպրոց
- 4 անգամ NCHSAA չեմպիոն (2012, 2013, 2014, 2015)
- Հյուսիսային Կարոլիանայի պարոն բասկետբոլ (2015)
- McDonald's All-American (2015)
- Nike Hoop ժողով (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://pantheon.world/profile/person/Brandon_Ingram
- ↑ Holmes, Baxter (2016 թ․ հունիսի 23). «Lakers take Brandon Ingram with second pick of draft». ESPN.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Brandon Ingram and NBA Rookie of the Year Odds». LakersNation.com. 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Lakers Sign Brandon Ingram». NBA.com. 2016 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Young Lakers roar past Rockets 120-114 to win Walton's debut». ESPN.com. 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Warriors dish out franchise-record 47 assists in 43-point rout of Lakers». ESPN.com. 2016 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Ganguli, Tania (2016 թ․ դեկտեմբերի 2). «'Very solid' Ingram a bright spot in Lakers' loss». LATimes.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Ramirez, Joey (2016 թ․ դեկտեմբերի 17). «Ingram, Young Provide Huge Nights In Loss to Cavs». NBA.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Lakers roll past Heat 127-100 after Clarkson, Dragic ejected». ESPN.com. 2017 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Lakers beat Magic 111-95 for 2nd straight victory». ESPN.com. 2017 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Ganguli, Tania (2017 թ․ հունվարի 25). «Lakers' Brandon Ingram and D'Angelo Russell are Rising Stars». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Lakers' Brandon Ingram: Scores career-high 22 points in Sunday's loss». CBSSports.com. 2017 թ․ փետրվարի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Rohrbach, Ben (2017 թ․ հունիսի 27). «Draymond Green, Joel Embiid headline NBA's All-Defensive, All-Rookie team announcements». Yahoo.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Ganguli, Tania (2017 թ․ հուլիսի 8). «Lakers shut down Brandon Ingram for rest of Summer League». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Ramirez, Joey (2017 թ․ հոկտեմբերի 20). «Lonzo Lights Up Suns In Season's First Win». NBA.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Ramirez, Joey (2017 թ․ նոյեմբերի 15). «Ingram, Kuzma Score Career-Highs in Slugfest Loss to Sixers». NBA.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Curry comes through in OT, Warriors outlast Lakers 127-123». ESPN.com. 2017 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Ingram's 3-pointer lifts Lakers over 76ers». ESPN.com. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Ahmed, Shahan (2018 թ․ մարտի 12). «Brandon Ingram Injury Update». NBC Los Angeles.
- ↑ 20,0 20,1 Youngmisuk, Ohm (2018 թ․ մարտի 31). «Lakers' Brandon Ingram diagnosed with concussion». ESPN.
- ↑ Wojnarowski, Adrian (2018 թ․ հոկտեմբերի 21). «Sources: NBA looking at Rondo spitting video». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Wojnarowski, Adrian (2018 թ․ հոկտեմբերի 21). «Brandon Ingram out 4 games, Rajon Rondo 3 and Chris Paul 2». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «LeBron James gets triple-double, Lakers top Pelicans 112-104». ESPN.com. 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Kuzma scores 32 as Lakers top Thunder in OT without LeBron». ESPN.com. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Embiid scores 28, leads 76ers to 121-105 victory over Lakers». ESPN.com. 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Brandon Ingram Medical Update». NBA.com. 2019 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Lakers Acquire Anthony Davis» (Press release). Los Angeles Lakers. 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրենդոն Ինգրամը goduke.com կայքում
- Lakers rookie Brandon Ingram has skill and moxie, scouts say of his Las Vegas summer league stint
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդոն Ինգրամ» հոդվածին։ |
|