Բրենդոն Ինգրամ
![]() Brandon Ingram | ||
![]() Ինգրամը 2020 թվականին | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Համար | №14 | |
Ի ծնե տրված անունը | Բրենդոն Քսավյեր Ինգրամ Brandon Xavier Ingram | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 2, 1997 (26 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,01 սմ | |
Քաշ | 86 | |
Դպրոց | Քինսթոնի ավագ դպրոց (Քինսթոն, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Դյուք (2015–2016) | |
Դրաֆթի տարի | 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Բրենդոն Քսավյեր Ինգրամ (անգլ.՝ Brandon Xavier Ingram, սեպտեմբերի 2, 1997[1], Kinston, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբի կազմում։ 2016 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է երկրորդ համարի ներքո՝ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կողմից։ Ընդգրկվել է NBA նորեկների երկրորդ խորհրդանշական հավաքականում։
Հաջող կարիերա է ունեցել Հյուսիսային Կարոլինայի «Քինսթոն» ավագ դպրոցում, որտեղ չորս տարի անընդմեջ նվաճել է նահանգի գավաթը և արժանացել «Հյուսիսային Կարոլինայի միստր բասկետբոլ» տիտղոսին։
Բրենդոնը Դյուքի համալսարանի «Բլու Դևիլս» ակումբի կազմում մեկ մրցաշրջան մասնակցել է ուսանողական առաջնությանը և համարվել Ատլանտյան ծովափի կոնֆերենցիայի տարվա լավագույն նորեկ։ Վերոնշյալ մրցաշրջանից անմիջապես հետո, Ինգրամը որոշում է կայացրել լքել համալսարանը և մասնակցել NBA դրաֆթին։ Ընտրվել է «Լեյքերսի» կողմից և այնտեղ հանդես եկել երեք մրցաշրջան (2016-2019)։ 2019 թվականին տեղափոխվել է «Նյու Օռլեանս Պելիկանս»՝ փոխանակվելով Էնթոնի Դեյվիսի հետ։
Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոս Անջելես Լեյքերս (2016–2019)[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեբյուտային մրցաշրջան (2016–2017)[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 23-ին՝ դրաֆթի ժամանակ, Ինգրամը ընտրվել է Լոս Անջելես Լեյքերսի կողմից 2-րդ պիկով[2]։ 2016 թվականի դրաֆթի ժամանակ եղել է երկրորդ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, լինելով ընդամենը 18 տարեկան[3]։ 2016 թվականի օգոստոսի 23-ին ակումբի հետ պայմանագիր է կնքել[4]։ 2016 թվականի օգոստոսի 26-ին կայացել է Լեյքերսի առաջին հանդիպումը, որի ժամանակ հանդես է եկել նաև Ինգրամը և հավաքել է 9 միավոր[5]։ Ինգրամը նոյեմբերի 23-ի Գոլդեն Սթեյթ Ուորիորսի դեմ խաղում հավաքել 16 միավոր՝ սահմանելով իր նոր անձնական ռեկորդը[6]։ Դեկտեմբերի 2-ին նա գերազանցում է այդ ցուցանիշը՝ հավաքելով 17 միավոր։ Դեկտեմբերի 17-ին Կլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում Ինգրամը Տորոնտո Ռապտորսի դեմ խաղում հավաքել է 9 միավոր, 10 ասիսթ և 9 անդրադարձ[7]։ Ընդամենը 1 միավորի և 1 անդրադարձի պատճառով կորցրել է NBA պատմութան մեջ թրիփլ դաբլ սահմանած ամենաերիտասարդ բասկետբոլիստը դառնալու շանսը[8]։ 2017 թվականի հունվարի 6-ին Մայամիի դեմ հաղթանակած խաղում Բրենդոնը վերահաստատել է իր ռեկորդը՝ հավաքելով 17 միավոր[9]։ 2 օր անց Օռլանդո Մեջիքի դեմ հաղթանակած խաղում կրկին հավաքել է 17 միավոր[10]։ NBA բոլոր աստղերի շաբաթվա ընթացքում Ինգրամը մասնակցել է Rising Stars Challenge-ին[11]։ Փետրվարի 26-ին Սան Անտոնիո Սփըրսի դեմ խաղում առաջին անգամ անցել է 20 միավորի շեմը՝ վաստակելով 22 միացոր[12]։ Մրցաշարի ավարտին ընդգրկվել է NBA սկսնակների երկրորդ հավաքականում[13]։
2017–18 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամառային առաջնության ժամանակ իր առաջին և միակ խաղի ընթացքում հավաքել է 26 միավոր։ Ըստ Los Angeles Times ամսագրի Ինգրամը հրաշալի դեբյուտային խաղ է անցկացել և խաղադաշտում լավագույնն է եղել[14]։ 2017 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆինիքս Սանսի դեմ հաղթանակաց խաղում հավաքել է 25 միավոր[15]։ 2017 թվականի նոյեմբերի 15-ին ֆիլադելֆիայի դեմ խաղում հավաքել է 26 միավոր և ռեկորդային 11 անդրադարձ[16]։ Նոյեմբերի 29-ին հավաքել է 32 միավոր, սահմանելով նոր ռեկորդ[17][18]։ Մարտի 1-ին Ինգրամը վնասվածք է ստացել, ինչի պատճառով հետագայում բաց է թողել 12 հանդիպում[19][20]։ Մարտի 30-ին վերադառնում է խաղադաշտ, սակայն ստանալով վնասվածք ստիպված է լինում բաց թողնել ամբողջ մրցաշրջանը[20]։
2018–19 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսի 20-ին Հյուսթոն Ռոքեթս ակումբի դեմ խաղի ընթացքում Ինգրամը նկատողություն է ստացել մարզադաշտում կռվի բռնկվելու պատճառով[21][22]։ Դեկտեմբեր ամսին բաց է թողել 7 խաղ, ինչի պատճառը հանդիսանում էր վնասված սրունքաթաթային հոդը[23]։ 2019 թվականի հունվարի 17-ին Օկլահոմա Սիթի Թանդերի դեմ խաղի ընթացքում հավաքել է 11 ասիսթ, սահմանելով անձնական ռեկորդ[24]։ Հունվարի 29-ին Ֆիլադելֆիայի դեմ խաղում հավաքել է 36 միավոր[25]։ Մարտի 9-ին ստացված վնասվածքի պատճառով Ինգրամը բաց է թողնում ամբողջ մրցաշրջանը[26]։
Նյու Օռլեանս Պելիկանս (2019–ներկա)[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 6-ին բասկետբոլային աստղ Էնթոնի Դեյվիսին ստանալու համար Լեյքերսը Նյու Օռլեանս Պելիկանսին փոխանցել է Ինգրամին, Լոնզո Բոլին, Ջոշ Հարթին, ԴեԱնդրե Հանթերի դրաֆթի իրավունքները, երկու առաջին շրջանի պիկեր և գումար[27]։
Կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
NBA[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենամյա մրցաշրան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2016 | Լեյքերս | 79 | 40 | 28.8 | .402 | .294 | .621 | 4.0 | 2.1 | .6 | .4 | 9.4 |
2017 | Լեյքերս | 59 | 59 | 33.5 | .470 | .390 | .681 | 5.3 | 3.9 | .8 | .7 | 16.1 |
2018} | Լեյքերս | 52 | 52 | 33.8 | .497 | .330 | .675 | 5.1 | 3.0 | .5 | .6 | 18.3 |
Կարիերա | 190 | 151 | 33.8 | .458 | .329 | .662 | 4.7 | 2.9 | .6 | .6 | 13.9 |
Համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2015–16 | Դյուք | 36 | 34 | 34.6 | .442 | .410 | .682 | 6.8 | 2.0 | 1.1 | 1.4 | 17.3 |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NBA
- 2× Rising Stars Challenge (2017, 2018)
- NBA բոլոր սկսնակների երկրորդ հավաքական (2017)
- Համալսարան
- Associated Press Honorable Mention (2016)
- ACC տարվա սկսնակ (2016)
- Ավագ դպրոց
- 4 անգամ NCHSAA չեմպիոն (2012, 2013, 2014, 2015)
- Հյուսիսային Կարոլիանայի պարոն բասկետբոլ (2015)
- McDonald's All-American (2015)
- Nike Hoop ժողով (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://pantheon.world/profile/person/Brandon_Ingram
- ↑ Holmes Baxter (June 23, 2016)։ «Lakers take Brandon Ingram with second pick of draft»։ ESPN.com։ Վերցված է June 23, 2016
- ↑ «Brandon Ingram and NBA Rookie of the Year Odds»։ LakersNation.com։ August 24, 2016։ Արխիվացված է օրիգինալից August 21, 2018-ին։ Վերցված է August 31, 2016
- ↑ «Lakers Sign Brandon Ingram»։ NBA.com։ August 23, 2016։ Վերցված է August 23, 2016
- ↑ «Young Lakers roar past Rockets 120-114 to win Walton's debut»։ ESPN.com։ October 26, 2016։ Վերցված է October 27, 2016
- ↑ «Warriors dish out franchise-record 47 assists in 43-point rout of Lakers»։ ESPN.com։ November 23, 2016։ Վերցված է November 24, 2016
- ↑ Ganguli Tania (December 2, 2016)։ «'Very solid' Ingram a bright spot in Lakers' loss»։ LATimes.com։ Վերցված է December 26, 2016
- ↑ Ramirez Joey (December 17, 2016)։ «Ingram, Young Provide Huge Nights In Loss to Cavs»։ NBA.com։ Վերցված է December 17, 2016
- ↑ «Lakers roll past Heat 127-100 after Clarkson, Dragic ejected»։ ESPN.com։ January 6, 2017։ Վերցված է January 7, 2017
- ↑ «Lakers beat Magic 111-95 for 2nd straight victory»։ ESPN.com։ January 8, 2017։ Վերցված է January 8, 2017
- ↑ Ganguli Tania (January 25, 2017)։ «Lakers' Brandon Ingram and D'Angelo Russell are Rising Stars»։ Los Angeles Times։ Վերցված է March 1, 2017
- ↑ «Lakers' Brandon Ingram: Scores career-high 22 points in Sunday's loss»։ CBSSports.com։ February 26, 2017։ Վերցված է February 26, 2017
- ↑ Rohrbach Ben (June 27, 2017)։ «Draymond Green, Joel Embiid headline NBA's All-Defensive, All-Rookie team announcements»։ Yahoo.com։ Վերցված է June 27, 2017
- ↑ Ganguli Tania (July 8, 2017)։ «Lakers shut down Brandon Ingram for rest of Summer League»։ Los Angeles Times։ Վերցված է August 6, 2017
- ↑ Ramirez Joey (October 20, 2017)։ «Lonzo Lights Up Suns In Season's First Win»։ NBA.com։ Վերցված է October 22, 2017
- ↑ Ramirez Joey (November 15, 2017)։ «Ingram, Kuzma Score Career-Highs in Slugfest Loss to Sixers»։ NBA.com։ Վերցված է November 16, 2017
- ↑ «Curry comes through in OT, Warriors outlast Lakers 127-123»։ ESPN.com։ November 29, 2017։ Վերցված է November 30, 2017
- ↑ «Ingram's 3-pointer lifts Lakers over 76ers»։ ESPN.com։ December 7, 2017։ Վերցված է December 7, 2017
- ↑ Ahmed Shahan (March 12, 2018)։ «Brandon Ingram Injury Update»։ NBC Los Angeles
- ↑ 20,0 20,1 Youngmisuk Ohm (March 31, 2018)։ «Lakers' Brandon Ingram diagnosed with concussion»։ ESPN
- ↑ Wojnarowski Adrian (October 21, 2018)։ «Sources: NBA looking at Rondo spitting video»։ ESPN.com։ Վերցված է October 21, 2018
- ↑ Wojnarowski Adrian (October 21, 2018)։ «Brandon Ingram out 4 games, Rajon Rondo 3 and Chris Paul 2»։ ESPN.com։ Վերցված է October 21, 2018
- ↑ «LeBron James gets triple-double, Lakers top Pelicans 112-104»։ ESPN.com։ December 21, 2018։ Վերցված է December 22, 2018
- ↑ «Kuzma scores 32 as Lakers top Thunder in OT without LeBron»։ ESPN.com։ January 17, 2019։ Վերցված է January 18, 2019
- ↑ «Embiid scores 28, leads 76ers to 121-105 victory over Lakers»։ ESPN.com։ January 29, 2019։ Վերցված է January 30, 2019
- ↑ «Brandon Ingram Medical Update»։ NBA.com։ March 9, 2019։ Վերցված է March 9, 2019
- ↑ «Lakers Acquire Anthony Davis» (Press release)։ Los Angeles Lakers։ July 6, 2019։ Վերցված է July 7, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրենդոն Ինգրամը goduke.com կայքում
- Lakers rookie Brandon Ingram has skill and moxie, scouts say of his Las Vegas summer league stint
|