Բունդալա (ազգային պարկ)
Բունդալա | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Շրի Լանկա |
Կոորդինատներ | 6°12′50″ հս․. լ. 81°13′30″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 8218 հա |
Հիմնադրված է | 1993 |
Bundala National Park Վիքիպահեստում |
Բունդալա, ազգային պարկ և արգելոց Շրի Լանկայում[1]։ Հիմնադրվել է 1993 թվականին, մինչ դեռ շինարարությունը սկսվել է 1990 թվականից[2]։ Այստեղ հանդիպում են այնպիսի կաթնասուններ և թռչուններ, որոնք գրանցված են Շրի Լանկայի և համաշխարհային կարմիր գրքում։
Մինչ արգելոցի և ազգային պարկի կարգավիճակ ստանալը նրա տարածքը կազմում էր 25 000 հա։ 1993 թվականի հունվարի 4-ին ստանում է ազգային պարկի կարգավիճակ։ Համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն[3] և կենսոլորտային տարածք։
Աշխարհագրություն և Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային պարկը գտնվում է Շրի Լանկայի հարավային մարզում՝ ուր կան բազմաթիվ լճեր, կղզիներ, ավազագոյացություններ և անտառներ։ Բունդալա ազգային պարկի հարևանությամբ գտնվում է չորս խոշոր ծվածոց՝ Բունդալա (520 հա), Էմբիլկալա (430 հա), Փոքր (650 հա) և Կահոլանկալա (390 հա)։ Արգելոցում կան գեղատեսիլ ջրատարածքներ, թփուտներ և մարգագետիններ։ Կլիման հիմնականում չոր է, սակայ հարևանությամբ գտնվող կղզիներում գերակշռում է խոնավ արևադարձային կլիման։ Հարաբերական խոնավությունը՝ 80%, իսկ տարեկան տեղումների քանակը՝ 1074 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 28,0 °C, իսկ ամենաշոք ամիսները երեքն են՝ ապրիլ, մայիս, հունիս։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային պարկում գրանցված են 324 տեսակի հայտաբերված ողնաշարավորներ, այդ թվում 32 տեսակի ձկներ, 15 տեսակի երկկենցաղներ, 48 տեսակի սողուններ, 197 տեսակի թռչուններ և 32 տեսակի կաթնասուններ։ Բացի այդ, կան նաև 52 տեսակի թիթեռներ և այլ հոդվածոտանիներ։
-
Հնդկական զամբար
-
Ընձառյուծ
-
Հովազ
-
Վարազ
-
Ծույլ
-
Շնագայլ
-
Մացառախոզ
-
Ասիական գոմեշ
-
Մարաբու
-
Ճքճքան մրտիմն
-
Տարգալակտուց
-
Կոկորդիլոս
-
Ծովային կրիա
-
Ֆլամինգո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բունդալա ազգային պարկը Շրի Լանկայում». կայք. Միջազգային ջրատարածություններ. Արխիվացված է օրիգինալից (cached copy) 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
- ↑ Տեղեկատվություն Շրի Լանկայի ազգային պարկերի մասին Արխիվացված 2008-06-05 Wayback Machine.
- ↑ 23 նոր կենսոլորտային տարածք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդ և բնություն» նախագծից Արխիվացված 2009-02-03 Wayback Machine(անգլ.) — ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք, 29.06.2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բունդալա (ազգային պարկ)» հոդվածին։ |
|