Բուլղարիայի կառավարություն
Բուլղարիայի կառավարություն | |
---|---|
Երկիր | Բուլղարիա |
Շտաբակայան | Սոֆիա, Բուլղարիա |
Կայք | government.bg(բուլղ.) |
Բուլղարիայի կառավարություն (Բուլղարիայի Հանրապետության նախարարների խորհուրդ, բուլղար․՝ Министерски съвет), երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը կառավարող և իրականացնող մարմին՝ Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան։ Նախարարների խորհուրդը ղեկավարում է պետական բյուջեի իրագործումը, կազմակերպում է պետական բարիքների խնամումը, կնքում, պնդում և չեղյալ է հայտարարում միջազգային համաձայնությունները՝ օրենքներով սահմանված դեպքերում։ Նախարարների խորհուրդը և նախարարների խորհրդի նախագահը նշանակվում է Բուլղարիայի խորհրդարանի կողմից։
Գործող կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործող կառավարություն երկիրը ղեկավարաում է 2014 թվականի նոյեմբերի 7-ից։ Կառավարությունը կոալիցիոն է։ Նրա մեջ են մտնում «Ժողովուրդը Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» (ԺԲԵԶ) կուսակցությունից 12 մարդ, «Բարենորոգչական դաշինք» (ԲԴ) կոալիցիայից՝ յոթ մարդ և «Բուլղարական վերածննդի այլընտրանք» (ԲՎԱ) կուսակցությունից՝ մեկ մարդ։
Կառավարության կառուցվածքն է չորս փոխ-վարչապետ և 17 նախարարություն։ Ներկայիս կառավարությունը նախկինից տարբերվում է նրանով, որ նրանում չկա Ներդրումների նախագծման նախարարությունը, իսկ Տնտեսության և էներգետիկայի նախարարությունը բաժանվել է երեք մասի՝ Տնտեսության նախարարություն, Էներգետիկայի նախարարություն և Զբոսաշրջության նախարարություն[1]։
2016 թվականի նոյեմբերի 13-ին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, նախագահական ընտրություններին Ցեցկա Ցաչևայի «Ժողովուրդը Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցությունից թեկնածուի ընտրությունների պարտությունից հետո, հայտարարել է հրաժարականի մասին[2]։
Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) | Բոյկո Բորիսով | ԺԲԵԶ |
Փոխ-վարչապետ | Տոմիսլավ Դոնչև | ԺԲԵԶ |
Փոխ-վարչապետ տնտեսության և ժողովրդագրության հարցերով | Մարիանա Նիկոլովա | անկուսակցական |
Փոխ-վարչապետ հասարակական կարգի և պաշտպանության հարցերով, պաշտպանության նախարար |
Կրասիմիր Կարակաչանով | ՄՀ |
Փոխ-վարչապետ դատական բարենորգումների հարցերով, արտաքին գործերի նախարար | Եկատերինա Զախարիևա | ԺԲԵԶ |
Ֆինանսների նախարար | Վլադիսլավ Գորանով | ԺԲԵԶ |
Ներքին գործերի նախարար | Մլադեն Մարինով | անկուսակցական |
Արդարադատության նախարար | Ցեցկա Ցաչևա | ԺԲԵԶ |
Արտաքին գործերի նախարար | Դանիել Միտով | ԲԴ |
Էներգետիկայի նախարար | Տեմենուժկա Պետկովա | ԺԲԵԶ |
Զբոսաշրջության նախարար | Նիկոլինա Անգելկովա | ԺԲԵԶ |
Տեղականա զարգացման և բարեկարգման նախարար | Պետյա Ավրամովա | ԺԲԵԶ |
Առողջապահության նախարար | Կիրիլ Անանիև | անկուսակցական |
Աշխատանքի և սոցիալան քաղաքականության նախարար | Բիսեր Պետկով | ԺԲԵԶ |
Գիտության և կրթության նախարար | Կրասիմիր Վյլչև | ԺԲԵԶ |
Գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար | Ռումեն Պորոժանով | ԺԲԵԶ |
Տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար | Ռոսեն Ժելյազկով | անկուսակցական |
Շրջապատող միջավայրի և ջրային պաշարների նախարար | Նենո Դիմով | ՄՀ |
Երիտասարդության և սպորտի նախարար | Կրասեն Կրալև | ԺԲԵԶ |
Մշակույթի նախարար | Բոյիլ Բանով | ԺԲԵԶ |
Եվրոպական միության խորհրդում բուլղարական ներկայացչության նախարար 2018 թվականին | Լիլիանա Պավլովա | ԺԲԵԶ |
Նախարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուլղարիայի մշակույթի նախարարություն
- Բուլղարիայի պաշտպանության նախարարություն
- Բուլղարիայի կրթության և գիտության նախարարություն
- Բուլղարիայի տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարարություն
- Բուլղարիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «В Болгарии утверждено новое правительство с премьер-министром Бойко Борисовым». Болгарские новости по-русски. 7.11.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ ТАСС: Международная панорама - Премьер Болгарии объявил об отставке правительства
- ↑ Совет министров Արխիվացված 2014-10-09 Wayback Machine(բուլղ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուլղարիայի կառավարության պաշտոնական կայք Արխիվացված 2011-02-10 Wayback Machine(բուլղ.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի կառավարություն» հոդվածին։ |
|