Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան
Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, բնագիտական թանգարան և գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա |
Վայր | Սոֆիա |
Պատկանում է | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Հասցե | Tsar Osvoboditel Boulevard? (1) |
Հիմնադրվել է | 1889 |
Հիմնադիր | Ֆերդինանդ I |
Հավաքածուի չափս | մոտ 1 500 000[1] |
Կայք | nmnhs.com(անգլ.) |
Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան (բուլղար․՝ Национален природонаучен музей, Natsionalen prirodonauchen muzey, НПМ, NMNHS), բնական պատմության թանգարան Բուլղարիայում։ Թանգարանը գտնվում է Սոֆիայում, ռուսական եկեղեցու հարևանությամբ։ Հիմնադրվել է 1889 թվականին և գործունեությամբ կապված է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի հետ։ Իր տեսակի մեջ համարվում է Բալկաններում առաջին և ամենամեծ թանգարանը։
Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 400 կաթնասունների, ավելի քան 1200 տեսակի թռչունների, հարյուր հազարավոր միջատների և այլ անողնաշարավորների խրտվիլակներ, ինչպես նաև Բուլղարիայի օգտակար հանածոների պաշարների մեկ քառորդը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին օտարերկրացի և բուլղարացի մասնագետների կողմից՝ այդ թվում 1913-1947 թվականներին թանգարանի տնօրեն Իվան Բուրեշի, որպես Բուլղարիայի արքայազն Ֆերդինանդի բնական պատմության թանգարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում թանգարանի հավաքածուն տարհանվել է։ 1944 թվականին թանգարանի շենքն ավերվել է ամերիկյան ռմբակոծության ժամանակ։ 1946-1947 թվականներին շենքը վերականգնվել է։ 1947 թվականին թանգարանը դարձել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի մի մասը, 1974 թվականին՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի առանձին գիտական հաստատություն։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի լրումն թանգարանային հավաքածուների համալրման և պահպանման՝ թանգարանն անցկացնում է հետազոտական աշխատանք՝ կապված երկրի կենսաբանական պաշարների, երկրաբանության, էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության ուսումնասիրության հետ։ 1989 թվականից թանգարանը հրապարակում է «Բուլղարիայի բնության պատմություն» ամսագիրը։ Թանգարանում գործում է Բուլղարիայի թռչնաբանական ընկերությունը և չղջիկների հետազոտությունների և պահպանության խումբը։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարանի կազմում գործում են հետևյալ բաժինները՝
- Ժամանակակից և բրածո կաթնասունների բաժին
- Հանածո և ժամանակակից թռչունների բաժին
- Ձկների բաժին
- Երկկենցաղների և սողունների բաժին
- Միջատների բաժին
- Անողնաշարավոր ոչ-միջատակերների բաժին
- Հանածո անողնաշարավորների բաժին
- Հանքանյութերի և ժայռերի բաժին
- Բույսերի բաժին
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը տեղավորված է շենքի չորս հարկերում։ Առաջին հարկում ներկայացված են անկենդան բնության ցուցանմուշներ՝ ժայռեր, հանքային նյութեր, երկրորդ հարկում՝ կենդանի բնության հարստությունները։ Երրորդ հարկում ներկայացված է ժամանակակից կաթնասունների խրտվիլակների ցուցահանդեսը, այդ թվում բիզոնի և արջի։ 1937 թվականի տրամանկարը ներկայացնում է Ամերիկայի և Ասիայի հասարակածային անտառների խոշոր գիշատիչների կյանիքի տեսարաններ։ Ձկների սրահում ներկայացված են «Սև ծովի ձկների ֆաունան» և «Կուբայի կղզիների ափերի մարջանաձև խութերը»։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում թանգարանի տնօրեններ են եղել՝
- Իվան Բուրեշ (1914-1947)
- Իվան Կոստով (երկրաբան) (1974-1988)
- Պետար Բերոն (քաղաքական գործիչ) (1993-2005)
- Ալեքսի Պոպով (2005-2011)
- Նիկոլայ Սպասով (2011 թվականից)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Боев, З. Създаването. 125 години Национален природонаучен музей при БАН. - Списание на БАН, 1: 53-58.
- Българска академия на науките, Национален Природо научен музей. 2014.
- Боев, З. Орнитологичните колекции на Националния природонаучен музей при БАН. - Historia naturalis bulgarica, 1991, 3: 37-48.
- Боев, З. Националният природонаучен музей и природозащитата в България. - Historia naturalis bulgarica, 1993, 4: 78-86.
- Боев, З. Националният природонаучен музей през годините. - Природа, БАН, 1994, 3: 88-94.
- Боев, З. Птичите бисери на Националния природонаучен музей в София. - За птиците. Зима 1999-2000: 18.
- Боев, З. Богатствата от света. - в. «Работническо дело», бр. 273/ 30.09.1989: 3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք* Արխիվացված 2009-03-07 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան» հոդվածին։ |
|