Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան
Natural-history-sofia-ifb.JPG
Տեսակ ազգային թանգարան և բնագիտական թանգարան
Երկիր Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Տեղագրություն Սոֆիա և Sofia Capital Municipality
Վայր Սոֆիա
Պատկանում է Բուլղարիայի գիտությունների ակադեմիա
Հասցե Tsar Osvoboditel Boulevard
Հիմնադրված է 1889
Հիմնադիր Ֆերդինանդ I
Կոորդինատներ: 42°41′44.46″ հս․ լ. 23°19′42.47″ ավ. ե. / 42.6956833° հս․. լ. 23.3284639° ավ. ե. / 42.6956833; 23.3284639
Կայք nmnhs.com

Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան (բուլղար․՝ Национален природонаучен музей, Natsionalen prirodonauchen muzey, НПМ, NMNHS), բնական պատմության թանգարան Բուլղարիայում: Թանգարանը գտնվում է Սոֆիայում, ռուսական եկեղեցու հարևանությամբ: Հիմնադրվել է 1889 թվականին և գործունեությամբ կապված է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի հետ: Իր տեսակի մեջ համարվում է Բալկաններում առաջին և ամենամեծ թանգարանը:

Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 400 կաթնասունների, ավելի քան 1200 տեսակի թռչունների, հարյուր հազարավոր միջատների և այլ անողնաշարավորների խրտվիլակներ, ինչպես նաև Բուլղարիայի օգտակար հանածոների պաշարների մեկ քառորդը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին օտարերկրացի և բուլղարացի մասնագետների կողմից՝ այդ թվում 1913-1947 թվականներին թանգարանի տնօրեն Իվան Բուրեշի, որպես Բուլղարիայի արքայազն Ֆերդինանդի բնական պատմության թանգարան: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում թանգարանի հավաքածուն տարհանվել է: 1944 թվականին թանգարանի շենքն ավերվել է ամերիկյան ռմբակոծության ժամանակ: 1946-1947 թվականներին շենքը վերականգնվել է: 1947 թվականին թանգարանը դարձել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի մի մասը, 1974 թվականին՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի առանձին գիտական հաստատություն:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն թանգարանային հավաքածուների համալրման և պահպանման՝ թանգարանն անցկացնում է հետազոտական աշխատանք՝ կապված երկրի կենսաբանական պաշարների, երկրաբանության, էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության ուսումնասիրության հետ: 1989 թվականից թանգարանը հրապարակում է «Բուլղարիայի բնության պատմություն» ամսագիրը: Թանգարանում գործում է Բուլղարիայի թռչնաբանական ընկերությունը և չղջիկների հետազոտությունների և պահպանության խումբը:

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամմոնիտի քարացած խեցի: Գտնվել է Բուլղարիայում 1932 թվականին: Տարիքը՝ 84 միլիոն, տրամագիծը՝ 1,44 մ

Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարանի կազմում գործում են հետևյալ բաժինները՝

  • Ժամանակակից և բրածո կաթնասունների բաժին
  • Հանածո և ժամանակակից թռչունների բաժին
  • Ձկների բաժին
  • Երկկենցաղների և սողունների բաժին
  • Միջատների բաժին
  • Անողնաշարավոր ոչ-միջատակերների բաժին
  • Հանածո անողնաշարավորների բաժին
  • Հանքանյութերի և ժայռերի բաժին
  • Բույսերի բաժին

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը տեղավորված է շենքի չորս հարկերում: Առաջին հարկում ներկայացված են անկենդան բնության ցուցանմուշներ՝ ժայռեր, հանքային նյութեր, երկրորդ հարկում՝ կենդանի բնության հարստությունները: Երրորդ հարկում ներկայացված է ժամանակակից կաթնասունների խրտվիլակների ցուցահանդեսը, այդ թվում բիզոնի և արջի: 1937 թվականի տրամանկարը ներկայացնում է Ամերիկայի և Ասիայի հասարակածային անտառների խոշոր գիշատիչների կյանիքի տեսարաններ: Ձկների սրահում ներկայացված են «Սև ծովի ձկների ֆաունան» և «Կուբայի կղզիների ափերի մարջանաձև խութերը»:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում թանգարանի տնօրեններ են եղել՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Боев, З. Създаването. 125 години Национален природонаучен музей при БАН. - Списание на БАН, 1: 53-58.
  • Българска академия на науките, Национален Природо научен музей. 2014.
  • Боев, З. Орнитологичните колекции на Националния природонаучен музей при БАН. - Historia naturalis bulgarica, 1991, 3: 37-48.
  • Боев, З. Националният природонаучен музей и природозащитата в България. - Historia naturalis bulgarica, 1993, 4: 78-86.
  • Боев, З. Националният природонаучен музей през годините. - Природа, БАН, 1994, 3: 88-94.
  • Боев, З. Птичите бисери на Националния природонаучен музей в София. - За птиците. Зима 1999-2000: 18.
  • Боев, З. Богатствата от света. - в. «Работническо дело», бр. 273/ 30.09.1989: 3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]