Իվան Կոստով
Իվան Կոստով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24 1913 (հունվարի 6 1914) Պլովդիվ, Բուլղարիա |
Մահացել է | մարտի 31, 2004 (90 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հանքաբան, երկրաբան և բյուրեղագիր |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան և Լոնդոնի կայսերական քոլեջ |
![]() |
Իվան Կոստով (բուլղար․՝ Костов Иван Николов, դեկտեմբերի 24 1913 (հունվարի 6 1914), Պլովդիվ, Բուլղարիա - մարտի 31, 2004, Սոֆիա, Բուլղարիա), միներալոգիայի և պետրոգրաֆիայի բնագավառի բուլղարացի գիտնական, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1966, թղթակից անդամ՝ 1961):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Կոստովը ծնվել է 1913 թվականին Պլովդիվում։ 1936 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը և նույն թվականից աշխատանքի է անցել համալսարանում, 1953 թվականից՝ պրոֆեսոր և միներալոգիայի և բյուրեղագիտության ամբիոնի վարիչ։ 1977 թվականից նախագահել է Երկրաբանության ազգային կոմիտեում, 1978 թվականից՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի տնօրեն, 1982-1986 թվականներին՝ Միներալոգիայի միջազգային ընկերության նախագահ, Հանքավայրերի միջազգային ընկերակցության անդամ[1]։
Ըստ երկրաքիմիական և բյուրեղագիտական հատկությունների՝ Իվան Կոստովը մշակել է հանքանյութերի նոր դասակարգում։ Նա բացահայտել է բոնչևիտ նոր միներալը և Բուլղարիայի համար նոր միներալներ՝ պլյումբիոգումիտ, պսևդոմալահիտ, մեզոլիտ։ Չեպելարե քաղաքում բացահայտել է ցիանիտի (Kyanite) հանքավայր։ Ուսումնասիրել է Բուլղարիայում ցեոլիթների քիմիական հատկություններն ու ծագումը։ Առաջարկել է հաբիտուսային փոփոխությունների օգտագործման գենետիկ ցուցանիշի միասնական մեթոդը։
Անդամակցություն, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միներալոգիայի միջազգային ընկերության նախագահ (1982–1986)[2]
- Լոնդոնի երկրաբանական ընկերության պատվավոր անդամ
- Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միներալոգիայի ընկերակցության պատվավոր անդամ
- Լեոպոլդինայի գիտությունների գերմանական ակադեմիայի պատվավոր անդամ
- Ռուսաստանի Միներալոգիայի ընկերակցության արտասահմանյան պատվավոր անդամ
- ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ
- Բուլղարիայի Միներալոգիայի ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր (Honoris Causa)
- Պլովդիվի պատվավոր քաղաքացի
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Միներալոգիայի և բյուրեղագիտության ինստիտուտն անվանվել է Կոստովի պատվին
- Կոստովիտ միներալն անվանվել է Կոստովի պատվին[3]
- Ամոնիտների կարգի մեզոզոյան վերջին փուլն անվանվել է Կոստովի պատվին[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Geological Society of London - Ivan Nicolov Kostov, 1913–2004»։ www.geolsoc.org.uk։ Վերցված է 2017-04-06
- ↑ Костов Руслан, Братанова Фани (2013)։ Живот, посветен на науката, Академик Иван Костов, Планетарна импресия։ Sofia: Prof. Marin Drinov Academic Publishing House
- ↑ G. Terziev (1966): Kostovite, A Gold-Copper Telluride from Bulgaria American Mineralogist, 51, Jan.-Feb., 29-36.
- ↑ St. Breskovski (1977), Genres nouveaux du Crétacé inférieur de la famille Desmoceratidae Zittel, 1895 (Ammonoidea). C.R. Acad. bulg. Sci., 30, 10; 1463-65.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Божидар Маврудчиев, Страници от календара на българската геология (1828-2005), Българско геологическо дружество, София: 2005.
- Божидар Маврудчиев (2008): Спомени за известни български минералози, Списание на Българското геологическо дружество, год. 69, кн. 1-3, 107-117., Справка от 17 април 2012.
- Елена Нейкова, Анка Русинова (2008): Съхраненото наследство на акад. Иван Костов в Музея по минералогия, петрология и полезни изкопаеми в Софийския университет "Свети Климент Охридски", Списание на Българското геологическо дружество, год. 69, кн. 1-3, 101-105., Справка от 17 април 2012.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Иван Борисов, Бележити български геолози, Народна просвета, София: 1981, стр. 87-93.
- Ivan K. Bonev (2004): In Memoriam Academician Ivan Kostov (1913-2004) Mineral. Mag., 68, No.4, 709-711