Բուդյոննու պողոտա (Դոնի Ռոստով)
Բուդյոննու պողոտա ռուս.՝ Будённовский проспект | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 3,6 կմ |
Նախկին անվանում | Տագանրոգյան ճանապարհ, Տագանրոգյան փողոց, Տագանրոգյան պողոտա |
Բուդյոննու պողոտա (ռուս.՝ Будённовский проспект), Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը։ Հատում է Բոլշայա Սադովայա փողոցը, զուգահեռ է Վորոշիլովի պողոտային։
Նախկին անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում կոչվել է. Տագանրոգյան ճանապարհ (XVIII դար), Տագանրոգյան փողոց (XIX դար), Տագանրոգյան պողոտա (XX դար)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պողոտան կոչվում է ի պատիվ խորհրդային զորահրամանատար, պետական և կուսակցական գործիչ Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննու։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ Բուդյոննին եղել է Առաջին հեծելազորային բանակի հրամանատարներից մեկը, որի կազմում օգտագործվել են տաչանկաներ։ Բոլշայա Սադովայա փողոցի հետ խաչմերուկում գտնվող թիվ 32 շենքի պատին փակցված է տաչանկային նվիրված խորաքանդակ։
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուշկինի փողոցի և Բուդյոննու պողոտայի խաչմերուկում տեղադրված է Սեմյոն Բուդյոննու կիսանդրին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքերի համարները մեծանում են հարավից հյուսիս։
Պողոտայում գտնվում են.
- Ռեցկերի և Խոսուդովսկու եկամտաբեր տուն` Բուդյոննու պողոտա, 10 (ապամոնտաժվել է)։ Շենքը կառուցվել է 1916 թվականին Լեոնիդ Էբերգի նախագծով։ Ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ 1957 թվականին այդ վայրում կառուցվել է Գ. Սեդովի անվան ծովագնացության ուսումնարանի հանրակացարանի քառահարկ շենքը։ Ներկայումս շենքը զբաղեցնում է «Անձնակազմ №1» ծովագնացության ուսումնարանը[2]։
- Բարձրագույն կուսակցական դպրոցի շենք, Բուդյոննու պողոտա, 20
- Ի. Ա. Սուպրունովի ալրաղացի գրասենյակ, Բուդյոնովսկի պողոտա, 33
- Նախկին Պալաս հյուրանոց, Բուդյոննու պողոտա, 43/53
- Ռոստովի պետական կրկես, Բուդյոննու պողոտա, 45
- Չիրիկովի եկամտաբեր տուն, Բուդյոննու պողոտա, 46
- «Ռոստելեկոմ» ԲԲԸ Ռոստովի մասնաճյուղի շենք, Բուդյոննու պողոտա, 50
- «Ռոստով» հյուրանոց
- Հարավային Կորեայի հյուպատոսություն, Բուդյոննու պողոտա, 60, 7-րդ հարկ
- Հունգարիայի առևտրային ներկայացուցչություն, Բուդյոննու պողոտա, 60, 11-րդ հարկ
- «Ռոստով» հյուրանոց, Բուդյոննու պողոտա, 59
Բոլշայա Սադովայա փողոցի հետ խաչմերուկում գտնվում են կենտրոնական հանրախանութը և «Մաքդոնալդսը»։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մաշոնկինայի եկամտաբեր տուն
-
Չիրիկովի եկամտաբեր տուն
-
Սպայի տուն
-
Մաքսային ակադեմիա
-
«Ռոստով» հյուրանոց
-
Ռոստովի կրկես