Ի. Ա. Սուպրունովի ալրաղացի գրասենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ի. Ա. Սուպրունովի ալրաղացի գրասենյակ
Админ здание мельницы Супрунова (Елицера) 1890 г.JPG
Տեսակտեսարժանություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1890
Կոորդինատներ: 47°13′19.000000098395″ հս․ լ. 39°42′23.000000100407″ ավ. ե. / 47.22194444447177375° հս․. լ. 39.70638888891677709° ավ. ե. / 47.22194444447177375; 39.70638888891677709

Ի. Ա. Սուպրունովի ալրաղացի գրասենյակ (ռուս.՝ Контора мельницы И. А. Супрунова), վերականգնված շենք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի պատմական մասում՝ Բուդյոննու պողոտա, 33 հասցեում[1] (ըստ այլ աղբյուրների՝ Բուդյոննու պողոտա, 35)[2]։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է։ Ալրաղացի գրասենյակը կառուցվել է XIX դարի վերջում։ Որոշ աղբյուրներում հիշատակվում է որպես Ելիցեր եղբայրների ալրաղացի շենք՝ շինության առաջին սեփականատերերի ազգանունով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղում, որտեղ կառուցված էր Սուպրունովի ալրաղացը, 1863 թվականին պողոտան փակվել է Բայկովի կամրջով։ 1884 թվականին կամրջին կից շատ տարածքները գնեցին քաղաքացիները։ Նրանցից մեկը եղել է Մ. Ի. Ելիցերը, որը ձեռք է բերել պողոտայի արևմտյան կողմին հարող հողակտորը։ 1890-ական թվականներին նա կառուցեց շոգեալրաղացի համալիր, որը բաղկացած էր երկհարկանի գրասենյակից և արտադրական շինություններից։ Այդ շինությունների ևս մեկ սեփականատեր էր նրա եղբայրը` Ի. Ի. Ելիցերը։

1904 թվականին անշարժ գույքն անցել է Ի. Ա. Սուպրունովի տնօրինությանը։ Առաջին հարկում գործել է ալրաղացը, իսկ երկրորդ հարկում ապրել են աշխատակիցները։ 1940-ական թվականներին ալրաղացի արտադրական շինություններն ավերվել են, իսկ գրասենյակի տանիքը զգալիորեն վնասվել է։ Բայց պատերազմի ավարտից հետո անցկացված նորոգումը թույլ է տվել շենքն օգտագործել որպես բնակելի և խանութների համար։

XXI դարում շենքի ճակատն անձնական նախաձեռնությամբ վերականգնել է Կարպ Բաբլոյանցը` գաղափարն իրագործելու համար ծախսելով ավելի քան 3 միլիոն ռուբլի։ Դոնի Ռոստովի պատմական տեսքը պահպանելու համար նա ստացել է պարգև` «Անդրեյ Մատվեևիչ Բայկովի 185-ամյակը» հուշամեդալը[1]։ 2012 թվականին անցկացված վերակառուցման ժամանակ տան ճակատը մաքրվել է ներկից, ինչի շնորհիվ մերկացվել է հին շարվածքը և շենքին վերադարձվել գրեթե այն տեսքը, որն ունեցել է XX դարի սկզբին[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն այն ճարտարապետական հուշարձաններից է, որոնք ստեղծված են ռուսական ոճով։ Շենքի առանձնահատկությունը ճարտարապետական լուծումների արտահայտչությունն է։ Շինարարության ժամանակ օգտագործվել է ելուստավորումը. կենտրոնական և եզրային ելուստները խիստ զարդարված էին։ Շենքը բաղկացած է երկու հարկերից, կառուցման համար օգտագործվել է կարմիր աղյուս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]