Բորիս Փարսադանյան
Բորիս Փարսադանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1925[1] Կիսլովոդսկ, Տերսկի օկրուգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Էստոնիա |
Մահացել է | մայիսի 14, 1997[2] (72 տարեկան) Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Բորիս Քրիստափորի Փարսադանյան (Փարսադանով) (մայիսի 14, 1925[1], Կիսլովոդսկ, Տերսկի օկրուգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 14, 1997[2], Տալլին, Էստոնիա), հայ կոմպոզիտոր, ջութակահար, Էստոնիայի արվեստի վաստակավոր գործիչ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948-1953 թվականներին սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը (ջութակի բաժին), 1959 թ.-ին՝ Տալլինի կոնսերվատորիան (ստեղծագործական բաժին)։
1975-1988 թվականներին եղել է Էստոնիայի ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմը (1950), 8 սիմֆոնիա (1958-1981), «Ապրեցեք դարերով» ռեքվիեմը (1962), «Աղ» օպերան (ըստ Բաբելի, 1972), սիմֆոնիա-կոնցերտ՝ մենակատար ջութակով (1977), ջութակի (1955), ֆլեյտայի (կամերային նվագախմբի հետ, 1978) կոնցերտներ, կամերային անսամբլներ, սոնատներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]• «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Բ, Երևան, 2007
|
- Մայիսի 14 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Կիսլովոդսկ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1997 մահեր
- Տալլին քաղաքում մահացածներ
- Տալլինի Անտառային գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Էստոնահայ երաժիշտներ
- Էստոնահայ կոմպոզիտորներ
- Էստոնահայ ջութակահարներ
- Էստոնիայի արվեստի վաստակավոր գործիչներ
- Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի շրջանավարտներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ