Բորիս Վենգերովսկի
Բորիս Վենգերովսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | հնչյունային օպերատոր |
Պարգևներ և մրցանակներ |
Բորիս Վենգերովսկի (ռուս.՝ Венгеровский, Борис Владимирович սեպտեմբերի 15, 1931, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս հնչյունային ռեժիսոր։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1985) և «Նիկա» մրցանակի (1990) դափնեկիր է։ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ է (1997 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1931 թվականին, Մոսկվայում։ 1953 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Աշխատել է որպես հնչյունային օպերատորի օգնական, 1964 թվականից աշխատել է որպես հնչյունային օպերատոր։
Մասնակցել է ռեժիսոր Միխայիլ Ռոմի «Սովորական ֆաշիզմ» և «Ամեն դեպքում ես հավատում եմ» ֆիլմերի ստեղծմանը։ Աշխատել է Էլեմ Կլիմովի, Սերգեյ Սոլովյովի, Դանիիլ Խրաբրովիցկու, Նիկոլայ Դոստալի և այլ մարդկանց հետ։
Սերտ համագործակցել է ռեժիսորներ Ա. Ալովի և Վ. Նաումովի հետ։ «Ափ» ֆիլմում աշխատանքի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Իսկ 1998 թվականին առաջադրվել է «Նիկա» մրցանակի` «Ընտրություն» ֆիլմում հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանքի համար։
1990 թվականին դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիր` Նիկոլայ Սկույբինի «Անտունը. առանց բնակության որոշակի տեղի» ֆիլմում կատարած աշխատանքի համար։
Այժմ զբաղվում է արտասահմանման ֆիլմերի կրկնօրինակմամբ։ Ունի ավելի քան 50 տարվա փորձ[1]։
Որդին` Վլադիմիր Վենգերովսկին (1961—2010)[2], հնչյունային ռեժիսոր էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 թվական` Հասունության ատեստատ
- 1958 թվական` Կոմունիստ
- 1960 թվական` Սերյոժա (Լև Տրախտենբերգի հետ համատեղ)
- 1964 թվական` Երբ լալիս են կազակները
- 1965 թվական` Սովորական ֆաշիզմ
- 1966 թվական` Հուլիսյան անձրև
- 1967 թվական` Սոֆյա Պերովսկայա
- 1968 թվական` Պատժիչ
- 1970 թվական` Սպորտ, Սպորտ, Սպորտ
- 1974 թվական` Կրակ
- 1974 թվական` Ամեն դեպքում ես հավատում եմ...
- 1976 թվական` Սպիտակ գիշերների մեղեդիները
- 1977 թվական` Տրավկայի արկածները
- 1978 թվական` Ապրեք ուրախությամբ
- 1979 թվական` Պոեմ թևերի մասին
- 1981 թվական` Հրաժեշտ
- 1984 թվական` Ափ
- 1985 թվական` Պոտապովի կյանքից
- 1985 թվական` Ակորդեանով մարդը
- 1987 թվական` Ընտրություն
- 1988 թվական` Անտունը։ Առանց բնակության որոշակի վայրի
- 1989 թվական` Ինձ մոտ ամեն ինչ կարգին է
- 1992 թվական` Շատ հավատարիմ կինը
- 1994 թվական` Ես ազատ եմ, ես ոչ ոքի չեմ պատկանում
- 1999 թվական` Ռուսաստան։ 20-րդ դար։ Հայացք իշխանությանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Борис Венгровский: «Просто надо подойти ближе других». Воспоминания звукорежиссёра // Искусство кино : журнал. — 2003. — № 12.
- Борис Венгеровский в Энциклопедии отечественного кино
|