Բորիս Վենգերովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Վենգերովսկի
Ծնվել էսեպտեմբերի 15, 1931(1931-09-15) (92 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունհնչյունային օպերատոր
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Բորիս Վենգերովսկի (ռուս.՝ Венгеровский, Борис Владимирович սեպտեմբերի 15, 1931(1931-09-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս հնչյունային ռեժիսոր։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1985) և «Նիկա» մրցանակի (1990) դափնեկիր է։ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ է (1997 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականին, Մոսկվայում։ 1953 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Աշխատել է որպես հնչյունային օպերատորի օգնական, 1964 թվականից աշխատել է որպես հնչյունային օպերատոր։

Մասնակցել է ռեժիսոր Միխայիլ Ռոմի «Սովորական ֆաշիզմ» և «Ամեն դեպքում ես հավատում եմ» ֆիլմերի ստեղծմանը։ Աշխատել է Էլեմ Կլիմովի, Սերգեյ Սոլովյովի, Դանիիլ Խրաբրովիցկու, Նիկոլայ Դոստալի և այլ մարդկանց հետ։

Սերտ համագործակցել է ռեժիսորներ Ա. Ալովի և Վ. Նաումովի հետ։ «Ափ» ֆիլմում աշխատանքի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Իսկ 1998 թվականին առաջադրվել է «Նիկա» մրցանակի` «Ընտրություն» ֆիլմում հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանքի համար։

1990 թվականին դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիր` Նիկոլայ Սկույբինի «Անտունը. առանց բնակության որոշակի տեղի» ֆիլմում կատարած աշխատանքի համար։

Այժմ զբաղվում է արտասահմանման ֆիլմերի կրկնօրինակմամբ։ Ունի ավելի քան 50 տարվա փորձ[1]։

Որդին` Վլադիմիր Վենգերովսկին (1961—2010)[2], հնչյունային ռեժիսոր էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 թվական` Հասունության ատեստատ
  • 1958 թվական` Կոմունիստ
  • 1960 թվական` Սերյոժա (Լև Տրախտենբերգի հետ համատեղ)
  • 1964 թվական` Երբ լալիս են կազակները
  • 1965 թվական` Սովորական ֆաշիզմ
  • 1966 թվական` Հուլիսյան անձրև
  • 1967 թվական` Սոֆյա Պերովսկայա
  • 1968 թվական` Պատժիչ
  • 1970 թվական` Սպորտ, Սպորտ, Սպորտ
  • 1974 թվական` Կրակ
  • 1974 թվական` Ամեն դեպքում ես հավատում եմ...
  • 1976 թվական` Սպիտակ գիշերների մեղեդիները
  • 1977 թվական` Տրավկայի արկածները
  • 1978 թվական` Ապրեք ուրախությամբ
  • 1979 թվական` Պոեմ թևերի մասին
  • 1981 թվական` Հրաժեշտ
  • 1984 թվական` Ափ
  • 1985 թվական` Պոտապովի կյանքից
  • 1985 թվական` Ակորդեանով մարդը
  • 1987 թվական` Ընտրություն
  • 1988 թվական` Անտունը։ Առանց բնակության որոշակի վայրի
  • 1989 թվական` Ինձ մոտ ամեն ինչ կարգին է
  • 1992 թվական` Շատ հավատարիմ կինը
  • 1994 թվական` Ես ազատ եմ, ես ոչ ոքի չեմ պատկանում
  • 1999 թվական` Ռուսաստան։ 20-րդ դար։ Հայացք իշխանությանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]