Բոսֆորի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսֆորի կամուրջ
Boğaziçi Köprüsü
Երկիր Թուրքիա
ՏեղանքՍտամբուլ, Թուրքիա
Տեսակկախովի կամուրջ, պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ, տեսարժան վայր, վճարովի կամուրջ և cross-sea bridge?
Նյութպողպատ
ԳույնՄոխրագույն
Հատում էԲոսֆոր
ԿառուցողՕլեգ Կերենսկի
Երկարություն1560մ
Լայնություն33մ
Բարձրություն105մ
Հենասյան բարձրություն165
Բացման տարեթիվհոկտեմբերի 30, 1973
Քարտեզ
Քարտեզ

Բոսֆորի կամուրջ (թուրքերեն՝ Boğaziçi Köprüsü, Boğaz Köprüsü, անգլ.՝ Bosphorus bridge կամ First Bosphorus Bridge), Բոսֆորի վրա կառուցված առաջին կախովի կամուրջը։ Այն միացնում է Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները։ Կամրջի երկարությունը կազմում է 1560 մ, հիմնական թռիչքի երկարությունը՝ 1074 մ, լայնությունը՝ 33 մ, իսկ հիմնասյուների բարձրությունը ծովից՝ 165 մ։ Կամրջի նախագծումը իրականացրել է ռուս ճարտարապետ Օլեգ Կերենսկին։ Կամուրջը բացվել է 1973 թ-ի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքական Հանրապետության առաջացման 50-ամյակի առթիվ։ Օրական կամրջի վրայով անցնում է մոտ 200000 տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխում են մոտ 600000 ուղևոր։ Բացման պահին Բոսֆորի կամուրջը համարվում էր 4-րդ կախովի կամուրջը աշխարհում իր երկարությամբ։ Ներկայումս այն իր երկարությամբ 22-րդն է։ Անցումը կամրջի վրայով վճարովի է։ Հետիոտների համար անցումը Ստամբուլի քաղաքապետի հրամանով փակվել է, քանի որ դարձել էր վերջին հանգրվան ինքնասպանների համար։

2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի արդյունքում, թուրքական իշխանությունները կամուրջը վերանվանել են «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ»[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Başbakan Yıldırım, Cumhurbaşkanı Erdoğan başkanlığında yapılan Bakanlar Kurulu toplantısının ardından gazetecilere açıklamalarda bulundu». Премьер-министр Турции. 25 июля 2016. Վերցված է 15 июля 2017-ին.(չաշխատող հղում)
  2. «Yavuz Sultan Selim Köprüsü Açıldı». Министерство транспорта и связи Турции. 28 августа 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 15 июля 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսֆորի կամուրջ» հոդվածին։