Jump to content

Բոշխ պիրենեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշխ պիրենեյան
Բոշխ պիրենեյան
Բոշխ պիրենեյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
Տեսակ Բոշխ պիրենեյան (C. pyrenaica)
Միջազգային անվանում
Carex pyrenaica

Բոշխ կախված (լատին․՝ Carex pyrenaica), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիտ ճիմ առաջացնող, 6-12 (20) սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները ցողուններից մի փոքր կարճ են, գծային և 1-1,5 սմ լայնությամբ։ Ծաղկաբույլը կազմված է մեկ գագաթնային հասկիկից։ Ծածկող թեփերը սևավուն են, սուր, բաց գույնի նեղթաղանթային եզրով։ Կանաչավուն պարկիկների երկարությունը 2,8-3 մմ է, ձվաձև-նշտարաձև են, վերին կեսում՝ սևավուն, կարճ ոտիկով և գոգավոր երկատամ կտուցով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Ապարանի (Թեժ լեռ) և Գեղամի (լեռնագագաթ Աժդահակ) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից մոտ 3000-3200 մ բարձրությունների վրա, քարքարոտ, խճաքարոտ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տեսակին քոչվոր անասնապահության և կլիմայի փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ պիրենեյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ պիրենեյան» հոդվածին։