Jump to content

Բողոքի ցույցեր Բելառուսում (2020–2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Բելառուսում (2020)
Ամսաթիվ2020 թվականի մայիսի 31-ից
ՎայրԲելառուս Բելառուս
Նպատակ
    • Սերգեյ Տիխոնովսկու, Վիկտոր Բաբարիկոյի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը։ ** Արդար ընտրությունների անցկացում
  • Առավել մեծ ժողովրդականություն վայելող այլընտրանքային թեկնածուների մասնակցությունը ընտրություններին
  • նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը
Կարգավիճակշարունակվում է
Հակամարտող կողմեր
Թվաքանակ
մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար
Կորուստներ
6 աշխատակիցներ տուժել են, նրանցից 4-ը հոսպիտալացվել են (ՆԳՆ-ի տվյալներով)[1]
ավելի քան 500 մարդ ձերբակալվել է[2][3]

Բողոքի ակցիաներ Բելառուսում (2020), բողոքի միջոցառումներ, որոնք սկսվել են 2020 թվականի մայիսի 31-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և երկրի այլ քաղաքներում՝ ընդդեմ երկրի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման կապակցությամբ։ Բողոքի զանգվածային միջոցառումները սկսվել էին Բելառուսի նախագահական ընտրություններից անմիջապես հետո[4]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մայիսի 21-ին Բելառուսում սկսվել է ստորագրահավաքի նախընտրական արշավ։ Իրենց նախաձեռնող խմբերն են գրանցել Վիկտոր Բաբարիկոն, Վալերի Ցեպկալոն, Ալեքսանդր Լուկաշենկոն և ուրիշներ[5]։

2020 թվականի մայիսի 29-ին Գրոդնոյում կայացած՝ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում Սվետլանա Տիխանովսկայի առաջադրման օգտին ստորագրահավաքի ժամանակ ոստիկանության կողմից ձերբակալվել է նրա նախաձեռնող խմբի ղեկավար Սերգեյ Տիխանովսկին և ևս 15 քաղաքացիներ, որոնք մասնակցել են պիկետին[6]։

Մայիսի 30-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության փաստով Տիխանովսկիի և ակտիվիստների հետ բախման ընթացքում քրեական գործ է հարուցվել[7]։ Տիխոնովսկին և ևս յոթ ձերբակալվածներ տեղափոխվել են Մինսկի քննչական մեկուսարան[8]։

Բողոքի և համերաշխության ակցիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 31-ին Մինսկում Կոմարովսկու շուկայի հարևան հրապարակում գտնվող Սվետլանա Տիխանովսկայան որպես նախագահի թեկնածու առաջադրվելու ստորագրություններ հավաքելու պիկետում հավաքվել էին մի քանի հազար մարդ[9]։

Ավելի վաղ նույն օրը ակցիայի անցկացման վայրի ճանապարհին ձերբակալվել էր հայտնի Բելառուս ընդդիմադիր Միկոլայ Ստատկևիչը, ինչպես նաև «Երիտասարդ ճակատի» առաջնորդ Դենիս Ուրբանովիչը[10]։

Հունիսի 7-ին Կոմարովսկի շուկայում տեղի է ունեցել նաև պիկետ՝ հավաքվել է 800-ից մինչև 1300 մարդ։ Ներկա էին նաև որոշ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների առաջնորդներ, այդ թվում՝ Յուրի Գուբարևիչը («Հանուն ազատության» շարժում), Նիկոլայ Կոզլովը (Միացյալ քաղաքացիական կուսակցություն) և Պավել Սեվերինեցը[11]։ Միջոցառումից հետո ձերբակալվել է Պավել Սեվերինեցը։

Հունիսի 19-ի աշխատանքային օրվանից հետո Մինսկ, Գոմել, Մոգիլև, Օրշա, Պինսկ և այլ քաղաքներում կրկին տեղի են ունեցել իշխանության և քաղբանտարկյալների համերաշխության բողոքի բազմաթիվ ակցիաներ[12]։ Այս անգամ մարդկանց սպասում էին ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները, շատ ցուցարարներ են ձերբակալվել, սակայն Բրեստում և Մոլոդովոյում մարդիկ պայքարել են և բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ջոկատների հետ[13][14]։ ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվել է 270 քաղաքացի[15]։

Չնայած ոստիկանության նախազգուշացմանը, հուլիսի 14-ի երեկոյան Բելառուսի քաղաքների փողոցներ են դուրս եկել մարդիկ, որոնք դժգոհ էին նախագահի թեկնածուների գրանցման արդյունքներից։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Մինսկում, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և Մոգիլևում[16]։

Ցույցերի ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև ընտրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 31-ին Կոմարովյան շուկայի հրապարակում տեղի ունեցավ ստորագրահավաք ի աջակցություն Սվետլանա Տիխանովսկայի, որպեսզի նա կարողանա նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրել։ Այդ հրապարակում հավաքվել էր մարդկանց մեծ ամբոխ, որոնց թիվը կազմում էր մի քանի հազար մարդ։

Դրանից ավելի վաղ նույն օրը ակցիայի իրականացման ճանապարհին ձեռբակալվեցին հայտնի բելառուս ընդդիմադիր Նիկոլայ Ստատկևիչը, ինչպես նաև «Երիտասարդական ճակատ»-ի առաջնորդ Դենիս Ուրբանովիչը։

Հունիսի 7-ին Կոմարովյան շուկայի հրապարակում կրկին տեղի ունեցավ պիկետ, որը հավաքեց 800-1300 մարդ։ Մասնակցում էին նաև որոշ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների առաջնորդները, ինչպիսին են օրինակ Յուրի Գուբարեվիչը («Ազատության համար» շարժում), Նիկոլայ Կոզլովը (Միացյալ քաղաքացիական կուցակցություն) և Պավել Սեվերինեցը (Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն)։ Պիկետում նկատել էին նաև 12-րդ գումարման Գերագույն Խորհրդի նախկին խոսնակ Մեչիսլավ Գրիբին։ Միջոցառումից հետո ձեռբակալվեց Պավել Սեվերինեցը, նրա շրջակայքում գտնվող մարդիկ փորձում էին ազատել նրան։

2020 թվականի հունիսի 11-ին «Բելգազպրոմբանկում» խուզարկություններ են սկսվել։ Ձերբակալվել է նախաձեռնող խմբի անդամ՝ Վիկտոր Բաբարիկոն և Մոգիլևի նախկին փոխքաղաքապետ Վլադիմիր Դուդարևը։ ՊԵԿ ԵՃՇՊՀ-ի կողմից հարուցվել է քրեական գործ՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերից և գանձումներից խուսափելու» հոդվածով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցներն առանձնապես խոշոր չափերով օրինականացնելը»։ Բաբարիկոն նախ չի ունեցել դատավարական կարգավիճակ բաց քրեական գործի շրջանակներում, սակայն պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը հայտնել է, որ հետաքննությունն ունի «համոզիչ ապացույցներ Բաբարիկոյի՝ հակաիրավական գործունեությանը մասնակցության մասին» և որ «ձերբակալվածների մեծ մասը համագործակցում է հետաքննության հետ, ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս»։ Ինքը՝ Բաբարիկոն, հայտարարել է, որ իր վրա «բացահայտ կոմպրոմատ» չկա, և որ քրեական գործը զուտ քաղաքական ենթատեքստ ունի. սա անուղղակիորեն հաստատել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնելով, որ «պետական վերահսկողության կոմիտեին հանձնարարել է ստուգել Բելգազպրոմբանկի աշխատանքը»[17][18][19]։ Բացի այդ, խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել նաև մի շարք այլ ընկերություններում և մասնավոր անձանց մոտ, որոնք որևէ կերպ կապված են Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթանակի առավել հավանական հավակնորդի հետ։

2020 թվականի հունիսի 18-ին Վիկտոր Բաբարիկոն և նրա որդի Էդուարդ Բաբարիկոն ձերբակալվել են, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվել և ուղարկվել է պետական անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարան[20][21]։ Հնչել է առանցքային մեղադրանք. մի քանի տարվա ընթացքում Բելգազպրոմբանկի հաշիվներից Լատվիա Է դուրս բերվել ավելի քան 430 միլիոն դոլար, իսկ Վ. Բաբարիկոն եղել է «հակաիրավական գործունեության» անմիջական կազմակերպիչն ու ղեկավարը[22]։ Երկրի նախագահի առավել մեծ ժողովրդականություն վայելող ընդդիմադիր թեկնածուի ձերբակալության պատճառով նույն օրվա երեկոյան Մինսկում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ակցիաներ, ավելի քան երեք հազար մարդ կենդանի շղթա է կազմել Յակուբ Կոլասի հրապարակից մինչև Անկախության հրապարակ, հրապարակների միջև հեռավորությունը կազմել է ավելի քան երեք կիլոմետր։ Ամեն ինչ ուղեկցվում էր անցնող մեքենաների աղմուկներով և «ազատ արձակիր» և «հեռացիր» կարգախոսներ վանկարկող մարդկանցով։ Ակցիան տևել է ավելի քան 6 ժամ, մինչև հունիսի 19-ի կեսգիշեր[23][24][25]։

Հունիսի 19-ին Մինսկում, Գոմելում, Մոգիլևում, Օրշայում, Պինսկում և այլ քաղաքներում աշխատանքային օրվա ավարտից հետո, իշխանության և քաղբանտարկյալների համերաշխության բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվել, չնայած սկսված անձրևին, ակցիաներին մասնակցել է ավելի քան 1600 մարդ[12][13][14][26]։ ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվել է 270 քաղաքացի[15]։

ԿԸՀ-ն մերժել է գրանցել Վալերիային որպես թեկնածու այն հիմքով, որ 160 հազար հանձնված ստորագրաթերթիկներից միայն 75 հազարն է վավեր ճանաչվել[27]։ Ցեպկալի շտաբը բողոքարկել է ԿԸՀ-ի որոշումը և պահանջել վերահաշվարկ[28][29]։ Վերահաշվարկը մերժվել է, քանի որ «ընտրական օրենսդրությունը չի նախատեսում ընտրողի ստորագրության կրկնակի ստուգման ընթացակարգեր»[30]։

Չնայած ոստիկանության նախազգուշացմանը, երեկոյան Բելառուսի քաղաքների փողոցներ են դուրս եկել մարդիկ, որոնք դժգոհ էին նախագահի թեկնածուների գրանցման արդյունքներից։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Մինսկում, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում, Մոգիլևում։ Հիմնականում ակցիաները տեղի են ունեցել կենտրոնում, բայց, օրինակ, Մինսկում մարդիկ հավաքվել են նաև ծայրամասերում՝ Մալինովկայում, Քարե Բլուրում և նույնիսկ Նոր Բորովոյում։ Մասնակիցները "համերաշխության շղթաներ" էին կառուցում, մեքենաները ազդանշան էին տալիս, մարդիկ ի պատասխան ծափահարում էին։ Ակցիաներն ուղեկցվել են ուժի կիրառմամբ ձերբակալություններով նաև ոստիկանության հետ բախումներով։ Իրավապաշտպանների տվյալներով՝ միայն Մինսկում հուլիսի 14-ի երեկոյան ավելի քան 250 մարդ է ձերբակալվել։ Հուլիսի 15-ի ժամը 01:30-ի դրությամբ հաղորդվել է ամբողջ երկրում առնվազն 300 ձերբակալվածների մասին[16]։

Հուլիսի 24-ին նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն երեխաների հետ լքել է Բելառուսը, իբր բելառուսական իշխանությունների՝ իրեն ձերբակալելու ծրագրերի պատճառով[31][32]։

2020 թվականի հուլիսի 30-ին Մինսկի Ժողովուրդների Բարեկամության այգում տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի պաշտոնական պիկետը։ Չնայած այն բանին, որ միջոցառումն անցկացվել է հինգշաբթի քաղաքի կենտրոնից հեռու ելույթին ներկա են եղել տասնյակ հազարավոր մարդիկ։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ միայն զննման կետերի միջով է անցել 63 հազար մարդ, ևս մի քանի հազար մարդ մնացել է հիմնական հարթակի պարագծով պատնեշների հետևում։ Ակցիան սկսվել է ժամը 18։00-ին։ Առաջին երկու ժամվա ընթացքում ելույթ են ունեցել քաղաքական դրդապատճառներով մայիս-հուլիս ամիսներին ձերբակալված մարդկանց ընկերներն ու հարազատները՝ Վիկտոր և Էդուարդ Բաբարիկոները, Նիկոլայ Ստատկևիչը, Դմիտրի Ֆուրմանովը, Պավել Սեվերինցը։ Ելույթ են ունեցել նաև դրամատուրգ Անդրեյ Կուրեյչիկը և բելառուս երաժիշտները[33][34][35][36][37]։

Օգոստոսի 2-ին Բրեստում տեղի է ունեցել Սվետլանա Տիխանովսկայի միացյալ շտաբի հանրահավաքը, որին մասնակցել է 15-18 հազար մարդ։

Օգոստոսի 4-ին Սլուցկում և Սոլիգորսկում Սվետլանա Տիխանովսկայի միացյալ շտաբի պլանավորված հանրահավաքները խափանվել են տեղի իշխանությունների կողմից։ Տասնյակ քաղաքացիներ ձերբակալվել են Բելառուսի ՆԳՆ աշխատակիցների կողմից, սակայն ավելի ուշ, նույն օրը երեկոյան, գրեթե բոլորը ազատ են արձակվել։

Օգոստոսի 5-ին Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն հայտարարել Է օգոստոսի 6-ին Մինսկում Ժողովուրդների Բարեկամության այգում Սվետլանա Տիխանովսկայի հանրահավաք-համերգի անցկացման անհնարինության մասին, քանի որ այնտեղ տոն է անցկացվելու երկաթուղային զորքերի օրվա կապակցությամբ (օգոստոսի 7-ին և 8-ին այգին վերապահված է այլ միջոցառումների համար)։ Մինսկի մյուս 5 հարթակները, որտեղ թույլատրված են նախընտրական հանրահավաքները, նույնպես ամրագրվեցին ամեն օր մինչև օգոստոսի 8-ը՝ ընտրությունների հետ չկապված միջոցառումներ անցկացնելու համար[38][39]։

Օգոստոսի 6-ին Կիևի զբոսայգում Սվետլանա Տիխանովսկայի ծրագրված հանրահավաքը չեղյալ էր հայտարարվել այնտեղ տեղի ունեցած համերգի պատճառով[40]։ Մարդիկ վանկարկում էին «Կեցցե Բելառուսը» և «Հեռացիր»։ Ի աջակցություն հավաքված մարդկանց՝ այնտեղ ընթացող համերգի ձայնի համար պատասխանատու հնչյունային ինժեներները միացրել են Վիկտոր Ցոյի «Ուզում եմ փոփոխություն» երգը։ Ավելի ուշ այդ երկու հնչյունային ռեժիսորները ձերբակալվել էին[41]։

Օգոստոսի 7-ին նախորդ օրը ձերբակալված ձայնային ինժեներները խուլիգանության հոդվածով 10 օրով դատապարտվել էին[42]։ Ձերբակալվել է նաև նախագահի թեկնածու Սերգեյ Չերեչնյայի նախընտրական շտաբի պետը[43]։ Մինսկի կենտրոնում՝ Անկախության պողոտայում, վարորդները բողոքի ակցիա են սկսել՝ ի պաշտպանություն ձերբակալված ձայնային ինժեներների, որոնց դատավարությունը տեղի է ունեցել այդ օրը։ Ակցիան սկսվել է երեկոյան ժամը 7-ի սահմաններում։ Մուտքը դեպի պողոտա փակվել էր[44]։

Օգոստոսի 8-ին Բելառուսի Գլխավոր դատախազության վարչության բաժնի պետ Մարինա Պոպովան հանդես է եկել «Գոլոս» ձայների այլընտրանքային հաշվարկի համար առցանց հարթակի աշխատանքն արգելելու առաջարկով[45][46]։ Երեկոյան ձերբակալվել է Սվետլանա Տիխանովսկայայի ընտրական շտաբի ղեկավար Մարիա Մորոզը, որն արդեն ավելի վաղ ձերբակալվել էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում բացատրական զրույցի համար[47]։

Ընտրությունների օրը (օգոստոսի 9)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքված ընտրողների արձագանքը Մինսկի № 57-59 տեղամասային ընտրական հանձնաժողովների մեկնելուն, 2020 թվականի օգոստոսի 9-ի երեկո

Ընտրությունների օրը երեկոյան տեղի են ունեցել ընտրողների հավաքներ այն ընտրատեղամասերի մոտ, որտեղ ընտրական հանձնաժողովները պարտավոր էին հավաքել ձայների հաշվարկի արձանագրությունների պատճենները։ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին տրված ձայների մեծամասնությամբ արձանագրությունների հրապարակումը և, անկախ դիտորդների կարծիքով՝ կեղծված արձանագրությունները խիստ բացասական արձագանք են առաջացրել հավաքվածների շրջանում, որոնք ընտրական հանձնաժողովների դուրս եկող անդամներին դիմավորել են բացականչություններով։ Որոշ ընտրական հանձնաժողովներ ընդհանրապես այդպես էլ դուրս չեն հանել արձանագրությունները՝ ընտրատեղամասերից դուրս գալով տարածքային ընտրական հանձնաժողովներ (ՏԸՀ)՝ ոստիկանության և Հատուկ նշանակության շարժական ջոկատի ծառայողների ուղեկցությամբ[48]։ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին ձայների գերակշռությամբ արդյունքները ողջույների արժանացան հավաքվածների կողմից։ Իսկ ավելի ուշ բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել ողջ Բելառուսի քաղաքների կենտրոններում[49][50]։ Բողոքի ակցիաների ժամանակ զանգվածային բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որի արդյունքում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ (ենթադրաբար չեխական արտադրության, թեև Չեխիան 2011 թվականին էմբարգո է սահմանել Բելառուս նման սարքավորումներ մատակարարելու համար[51]), ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ[52][53][54]։ Երկրի որոշ քաղաքներում ուժայինները հրաժարվել են ծեծել ցուցարարներին[55]։ Ընդհանուր առմամբ, օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը երկրում ձերբակալվել է շուրջ 3 հազար քաղաքացի, այդ թվում՝ ավելի քան 2 հազար մարդ՝ Մինսկում[56], տուժել են բազմաթիվ ոստիկաններ և ցուցարարներ, առնվազն 4-ին տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք[57][58][59]։ Իշխանությունների դիրքորոշման համաձայն՝ հակամարտությունները և ուժի կիրառումը սկսվել են ցուցարարների կողմից խախտումների և սադրանքների պատճառով[60]։

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ուժայիններին կոչ է արել կանգ առնել և բռնություն չկիրառել խաղաղ ցուցարարների դեմ[61][62][63]։

Օգոստոսի 10-ի երեկոյան համացանցում հայտնվել են ամբողջ երկրում բողոքի ակցիաների դուրս գալու կոչեր[64]։

Օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ին, կառավարության կողմից օգտագործվող բիզնես-ջեթը Մինսկից մեկնել է թուրքական Բոդրում։ «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուզդալցևան նշել է այն լուրերի մասին, թե Լուկաշենկոն այդ չվերթով դուրս է բերել իր ընտանիքին, ներառյալ երեխաներին և թոռներին[65]։ Ուղևորների մասին պաշտոնական տեղեկություններ չեն եղել[66][67][68][69][70]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [https://news.tut.by/society/692865.html}}
  2. [https://regnum.ru/news/2988193.html}}(չաշխատող հղում)
  3. [https://news.tut.by/society/692771.html}}(չաշխատող հղում)
  4. Shotter, James (2020 թ․ դեկտեմբերի 2). «Violent crackdown fails to silence Belarus protesters» (անգլերեն). Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. Президентские выборы в Белоруссии (2020)(ռուս.) // Википедия. — 2020-07-14.
  6. Настасья Занько (2020 թ․ մայիսի 29). «На пикете в Гродно Тихановского задержал ОМОН. С ним еще 9 человек - Люди Onliner». Onliner (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  7. «МВД прокомментировало задержание Тихановского: пострадали два милиционера, возбуждено уголовное дело». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Сергея Тихановского и еще семерых задержанных перевезли в Минск». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Страна на пикете. Что вчера происходило в городах Беларуси, где собирали подписи за претендентов». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  11. Комаровке в Минске прошли пикеты. Снова выстроилась очередь(չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 «Гомель, Могилев, Орша, Пинск… Акции солидарности проходят во многих городах Беларуси». naviny.by. 2020 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  13. 13,0 13,1 «Видеофакт. Сотрудников ОМОНа повалили на землю на акции солидарности в Молодечно». naviny.by. 2020 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  14. 14,0 14,1 «Собрали для вас самые жёсткие моменты сегодняшней акции». Виртуальный Брест. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  15. 15,0 15,1 «270 административных протоколов было составлено в отношении задержанных».
  16. 16,0 16,1 «Протесты, задержания, стычки с милицией. Что происходило в городах Беларуси вечером 14 июля». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  17. КГК: есть доказательства причастности Бабарико к противоправной деятельности
  18. В Белоруссии задержали 15 сотрудников Белгазпромбанка. Раньше банк возглавлял конкурент Лукашенко на выборах Виктор Бабарико
  19. Расследование уголовного дела Бабарико передали в КГБ
  20. «КГК: Бабарико задержали как руководителя противоправной деятельности». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «СМИ: Виктор и Эдуард Бабарико в ДФР. «Аккуратно дают показания»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  22. Людмила Гладкая. Обнародованы подробности противоправной деятельности экс-главы Белгазпромбанка Виктора Бабарико // Беларусь сегодня. —Мн., 2020. — № 18 июня 2020.
  23. Мельничук, Татьяна (2020 թ․ հունիսի 18). «Беларусь: задержан Бабарико - основной соперник Лукашенко, оппозиционер Северинец порезал себя в карцере». BBC News Русская служба. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  24. «В Белоруссии задержали кандидата в президенты». РИА Новости (ռուսերեն). 20200618T1927. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  25. «Акция солидарности в Минске. Как это было». naviny.by. 2020 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  26. «В Минске прошла массовая акция протеста из-за задержаний соперников Лукашенко». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  27. Цепкало отказали в регистрации кандидатом в президенты Белоруссии
  28. «Штаб Цепкало обжалует отбраковку избиркомами подписей за его выдвижение». TUT.by. 2020 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  29. Валерий Цепкало запросил в избирательных комиссиях акты выбраковки подписей(չաշխատող հղում)
  30. «В ЦИК ответили на жалобы по неучтенным подписям Бабарико и Цепкало». Naviny.by. 2020 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  31. «Валерий Цепкало, претендовавший на пост президента Белоруссии, покинул республику и вместе с детьми прибыл в Москву». Эхо Москвы (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  32. «Валерий Цепкало покинул Беларусь». naviny.by. 2020 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  33. «Говорят, на пикет Тихановской в Минске пришло 63 тысячи человек. Как это подсчитали?». 42.tut.by (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  34. «МВД рассказало, сколько людей было на митинге Тихановской в Минске». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  35. Разное. Светлана Тихановская на многотысячном митинге в Минске: власти тратят бюджетные деньги на ледовые дворцы, а на больных детей у них средств не хватает
  36. «Десятки тысяч человек, слёзы, песни, мечты о переменах: как в Минске прошёл большой митинг Тихановской. Кратко». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  37. «В Гродно и Волковыске прошли масштабные митинги Светланы Тихановской. Онлайн». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  38. Хроника выборов. Запрет митинга Тихановской, ЦИК озвучил явку в первый день досрочного голосования, задержан руководитель «Честных людей»
  39. ««Время выбрало нас». Чем местные власти заняли площадки, выделенные для митингов в Минске». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  40. «Отмененный митинг Cветланы Тихановской в Минске». Медиазона (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  41. «В Минске задержали двоих звукорежиссеров, включивших «Перемен!» на провластном митинге». meduza.io. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  42. «В Минске звукооператоров, включивших «Перемен!» на провластном концерте, посадили на 10 суток за хулиганство». meduza.io. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  43. «В Белоруссии задержан начальник штаба кандидата в президенты Сергея Черечня». NEWSru.com. 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  44. TV Rain Inc (2020 թ․ օգոստոսի 7). «В Минске перекрыли въезды на проспект Независимости из-за акции протеста водителей». tvrain.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  45. «Генпрокуратура Беларуси потребовала заблокировать сайт, созданный «для честного подсчета голосов на выборах президента»». meduza.io. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  46. «Голос. Открытое обращение». belarus2020.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  47. «Главу штаба Тихановской вновь задержали в Минске». РБК (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  48. Чалый, Сергей (2020 թ․ օգոստոսի 11). «Стратегия движения по легальному треку вдруг оказалась самой опасной для власти. Чалый про итоги выборов». tut.by. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
  49. «Задержания, столкновения, взрывы. Что происходит на акциях протеста в Белоруссии». ТАСС. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  50. TV Rain Inc (2020 թ․ օգոստոսի 10). «Протесты в Беларуси после выборов. Спецэфир». tvrain.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  51. «В МИД Чехии заявили о соблюдении эмбарго на поставки светошумовых гранат в Беларусь». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  52. «Водомёты и слезоточивый газ против протестующих. Беларусь после выборов». Радио Азаттык (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  53. «Милиция подтвердила применение спецсредств против протестующих в Минске». РБК (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  54. «В центре Минска силовики открыли стрельбу по протестующим резиновыми пулями – СМИ». 10 августа.
  55. Василиса НИКОЛАЕВА | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ օգոստոսի 10). «В трех городах Белоруссии силовики отказались подавлять акции протеста?». penza.kp.ru - Сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  56. «Задержано около 3 тысяч человек. МВД — о ситуации в Минске и регионах после выборов». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  57. «Следком Беларуси возбудил уголовные дела против протестующих». gordonua.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  58. «Участникам митингов грозит до восьми лет лишения свободы». meduza.io. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  59. «Участникам массовых беспорядков грозит до 8 и 15 лет лишения свободы». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  60. Рачков: нельзя поддаваться на провокации
  61. «Тихановская призвала силовиков остановить насилие на протестах». РБК (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  62. Deutsche Welle (www.dw.com). «Тихановская накануне выборов призвала белорусов отказаться от насилия | DW | 08.08.2020». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  63. «Тихановская призвала остановить насилие». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  64. «"Диктатор развязал войну": белорусов призывают в 19:00 выходить на акции протеста по всей стране». www.unian.net (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  65. Андрей Камакин Агония режима Лукашенко продлится год: когда и почему он уйдет(ռուս.) // Московский комсомолец. — 2020.
  66. «Самолет Лукашенко вылетел из Минска». unian.net (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին. «Пока не известно, кто именно полетел на этом борту.»
  67. «Самолет Лукашенко улетел из Беларуси». charter97.org (ռուսերեն). 10.08.2020. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  68. Міліцэйскі грузавік паехаў на натоўп на праспекце Машэрава. Што там адбылося? ФОТА
  69. https://www.kp.by/online/news/3972219/(չաշխատող հղում) Автозак въехал в толпу людей на проспекте Машерова.
  70. https://www.youtube.com/watch?v=nTdgSwiPg28 Автозак против толпы. Столкновения в Минске // ВЫБОРЫ БЕЛАРУСЬ 2020