Բոլոր դռների բանալին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլոր դռների բանալին
անգլ.՝ The Skeleton Key
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր և սարսափ ֆիլմ
Թեմամարմինների փոխանակում
Թվականհուլիսի 29, 2005, օգոստոսի 12, 2005 և օգոստոսի 18, 2005[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻեն Սոֆթլի
ՊրոդյուսերՍթեյսի Շեր
Սցենարի հեղինակԷրեն Կրյուգեր
ԴերակատարներՔեյթ Հադսոն, Ջինա Ռոուլենդս, Փիթեր Սարսգաարդ, Ջոն Հըրթ, Ջոյ Բրայանթ, Ֆորեստ Լենդիս, Ջերիլ Փրեսքոթ և Իսաակ դը Բանկոլե
ՕպերատորԴանիել Մինդել
ԵրաժշտությունԷդվարդ Շերմուր
ՄոնտաժՋո Հաթշինգ
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Բոլոր դռների բանալին» (անգլ.՝ The Skeleton Key), բրիտանացի ռեժիսոր Իեն Սոֆթլիի ամերիկյան միստիկ թրիլլերը[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականի հուլիսի 29-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

20-ամյա Քերոլայնն աշխատանքի է ընդունվում որպես բուժքույր, որպեսզի հոգ տանի կաթվածահար և համր ծեր Բենին։ Վերջինս ինսուլտ է ստացել, և մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել ապրելու։ Նրա կինը՝ Վայոլեթը, Քերոլայնին է հանձնում երեսուն սենյակ ունեցող տան բոլոր դռները բացող բանալին։ Շուտով Քերոլայնը հայտնաբերում է, որ ձեղնահարկի սենյակներից մեկն այդ բանալիով չի բացվում։

Վայոլեթը պատմում է այդ տան պատմությունը․ իննսուն տարի առաջ այն պատկանում էր բանկիրին։ Սենյակում ապրել է սևամորթ ծառաների ամուսնական զույգը՝ Հայր Ջասթիֆայը և Մայր Սեսիլը, որոնք զբաղվել են հուդուով։ Մի օր բանկիրը խնջույք է կազմակերպում բանկի հոբելյանի առթիվ, և հանդիսության ժամանակ հյուրերը ձեղնահարկում հայտնաբերում են բանկիրի և Հայր Ջասթիֆայի ու Մայր Սեսիլի երեխաներին՝ որոշակի ծիսակատարություն անցկացնելիս։ Վրդովված հյուրերը անհրաժեշտ են համարում նրանց Լինչի դատաստանի ենթարկել։ Այս դեպքերից հետո բանկիրն ու նրա կինը մահանում են խորհրդավոր պայմաններում (ինչը մեկնաբանվել է որպես կախարդի մահացող անեծք)։ Բանկիրի երեխաները՝ քույր և եղբայր, մնում և ապրում են այդ տանը՝ 1960-ական թվականներին վաճառելով այն Բենին ու Վայոլեթին։

Ավելի ուշ Քերոլայնն իմանում է, որ մահից առաջ Հայր Ջասթիֆայնն աշխատել է այն կախարդանքի վրա, որը երկարացնում է մի մարդու կյանքը՝ կրճատելով մյուսինը։ Նա սկսում է հավատալ կախարդական հուդուի գործողությանը, որի առանձնահատկությունն այն է, որ նա, ով չի հավատում կախարդությանը, անխոցելի է նրա համար։

Քերոլայնը նկատում է, որ կաթվածահար Բենը ձգտում է ամբողջ ուժով դուրս գալ տնից` ճանկռոտում է սավանը՝ օգնություն խնդրելով, փորձում սողալ (ինչը, ի դեպ, կասեցվում է նրա կնոջ կողմից)։ Քերոլայնը եզրակացնում է, որ Վայոլեթն օգտագործել է Բենի դեմ կախարդանքը, որպեսզի իր կյանքը երկարացնի՝ նրա կյանքի հաշվին։ Քերոլայնն աջակցություն է փնտրում երիտասարդ իրավաբան Լյուքի մոտ, որը զբաղվում է տարեց զույգի կտակով[3]։

Իրադարձությունների շղթան հանգեցնում է նրան, որ Քերոլայնը, փախչելով ծիսական սենյակում գտնվող ձեղնահարկից, Վայոլեթից և Լյուքից (որոնք դառնում են նրա հանցակիցը), ուրվագծում է իր շուրջը պաշտպանական կախարդական շրջան։ Բայց Վայոլեթը հայտնում է, որ նրանք սպասում էին, թե երբ Քերոլայնն ինքը պետք է հավատա հուդուին, որպեսզի կախարդությունը սկսի գործել։ Բացի այդ, ըստ Վայոլեթի՝ այդ շրջանն ամենևին էլ պաշտպանական չէ, այլ ծիսակատարության անհրաժեշտ մասն է։ Դրանից հետո Վայոլեթն անցնում է ծիսակատարությանը՝ կարդալով կախարդանքը, նա հրում է Քերոլային դեպի հայելին, որում արտացոլվում է Մայր Սեսիլի պատկերը։ Երբ ծիսակատարության մասնակիցները ուշքի են գալիս, բացահայտվում է դրա իրական էությունը, այն է՝ մարմինների փոխանակումը։

Պարզվում է՝ այս ամբողջ ընթացքում Վայոլեթի մարմնի մեջ ապրել է Մայր Սեսիլի հոգին, իսկ Լյուքի մարմնում՝ Ջասթիֆայի հոգին։ Անդամալույծ ու համր Վայոլեթը (որում այժմ ապրում է Քերոլայնի հոգին) և Բենան (որում ֆիլմի ընթացքում տանջվում էր իսկական Լյուքի հոգին) մահանում են հիվանդանոցում։ Ըստ «իրենց» կտակի՝ տունն անցնում է Քերոլայնին (որտեղ այժմ ապրում է Մայր Սեսիլի հոգին)։

Վերջում պարզ է դառնում, որ Հայր Ջասթիֆային հաջողվել է գործնականում կիրառել իր կախարդանքը, և այդ ողբերգական օրը նա ու Մայր Սեսիլը փոխել են իրենց մարմինները բանկիրի երեխաների մարմինների հետ։ Իրականում բանկիրն ինքնադատաստանի է ենթարկել իր սեփական երեխաներին։ Այնուհետև 1960-ական թվականներին, երբ ծերանում են, կախարդանքը տեղափոխվում է երիտասարդ Բենի և Վայոլեթի մարմիններ, իսկ այժմ Քերոլայնի և Լյուքի մարմիններում են[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Քեյթ Հադսոն Քերոլայն Էլլիս Քերոլայն Էլլիս բուժքույր
Ջինա Ռոուլենդս Վայոլեթ Դեվերո Վայոլեթ Դեվերո
Ջոն Հըրթ Բեն Դեվերո Բեն Դեվերո հիվանդ ծերուկ
Պիտեր Սարսգաարդ Լյուկ Մարշալ Լյուկ Մարշալ իրավաբան
Ջոյ Բրայանթ Ջիլ Ջիլ Քերոլայնի ընկերուհին
Մաքսին Բարնեթ Սինտիյայի մայրը Սինտիյայի մայրը հուդուի ապրանքների վաճառողուհի
Մերիոն Ցինսեր կույր տարեց կին կույր տարեց կին
Դենին Թայլեր հիվանդանոցի բուժքույր
Ռոնալդ Մաքքոլ Հայր Ջասթիֆայ Հայր Ջասթիֆայ
Ջերիլ Պրեսկոտ Մայր Սեսիլ Մայր Սեսիլ
Թոմաս Ասկալի Ռոբերթսոն Թորփ Ռոբերթսոն Թորփ բանկիր
Իսաակ դը Բանկոլե լիցքավորման սեփականատեր լիցքավորման սեփականատեր
Ֆորեսթ Լենդիս Մարտին Թորփ Մարտին Թորփ
Ջեմի Լի Ռեդմոն Գրեյս Թորփ Գրեյս Թորփ
Ջեն Էպգար Մադլեն Թորփ Մադլեն Թորփ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Interview with Ehren Kruger and Holly Minnich». Dread Central. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Weekend Box Office Results for August 12–14, 2005». Box Office Mojo. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Film Review: The Skeleton Key».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]