Գրական գործունեությունն սկսել է «Չեխ կանանց» (1843) հայրենասիրական բանաստեղծությամբ և «Ժողովրդական հեքիաթներ ու ավանդություններ» (մաս 1-7, 1845-1847) գրքով։ Նեմցովային ռեալիստ արձակագրի համբավ են բերել 1850-ական թվականներին հասարակ մարդկանց մասին գրած պատմվածքներն ու վիպակները («Բարուշկա», «Վայրի Բաբան», «Ամրոցում և ամրոցի մոտերքում» և այլն)։ Առավել ճանաչված է «Տատիկը» (1855, հայկական հրատարակություն 1981) վիպակը։ Նեմցովան հավաքել և չեխերեն թարգմանությամբ հրատարակել է «Սլովակյան հեքիաթներ»-ը (1857-1858)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 219)։