Jump to content

Բոգդան Յանուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Յանուշ
Ծնվել էհունվարի 23, 1887(1887-01-23), 1889 կամ 1887[1]
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էնոյեմբերի 5, 1930(1930-11-05) կամ 1930[1]
Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ինքնասպանություն
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  ZUNR և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մասնագիտությունպատմաբան, արվեստագետ, հնագետ, conservator և ազգագրագետ
Գործունեության ոլորտհնագետ, հնագիտություն[1], պատմություն[1], Ռեստավրացիա[1] և ազգագրություն[1]
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1]
 Bohdan Yanush Վիքիպահեստում

Բոգդան Յանուշ (ուկրաիներեն՝ Богда́н Я́нуш, կեղծանունը` Վասիլ Կարպովիչ (ուկրաիներեն՝ Василь Карпович),հունվարի 23, 1887(1887-01-23), 1889 կամ 1887[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 5, 1930(1930-11-05) կամ 1930[1], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ուկրաինացի հնագետ, պատմաբան, ազգագրագետ, արվեստաբան, հայագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1907-1908 թվականներին եղել է Շևչենկոյի անվան գիտական ընկերության Լվովի թանգարանի աշխատակից, 1923-1926 թվականներին՝ Արևելյան Գալիցիայի հնագիտական հուշարձանների թանգարանապահ, 1928 թվականին՝ Ստանիսլավի (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) տեղական թանգարանի տնօրեն։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, որոնցից մոտ 20-ը նվիրված են Ուկրաինայի և Լեհաստանի հայերի պատմությանը։ Լվովում ստեղծել է հայագիտական գրականության հավաքածու, 1925 թվականին բացել Լվովի հայկական տաճարի (XV—XVI դարեր) որմնանկարները, 1927 թվականին մասնակցել Լվովի հայկական գաղթավայրի «Պոսլանիեց Շվիենտիեգո Գժեգոժա» լեհերեն ամսագրի հիմնադրմանը։ 1930 թվականին մշակել է Լվովում հայկական գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու նախագիծ։

Հրատարակել է Լվովի հայկական բանկին նվիրված Լվովի հայերի «Mons բատ» («Գթության լեռ») լեհերեն գիրքը (1928)։ Ձեռագիր են «Հայկական մայր տաճարը Լվովում», «Լեհաստանի հայագիտության պատմությունից», «Գալիցիայի և Պոդոլիեի հայերի մատենագիտությունը» հայագիտական աշխատությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 118