Պոսլանիեց Շվիենտիեգո Գժեգոժա
Արտաքին տեսք
| Պոսլանիեց Շվիենտիեգո Գժեգոժա | |
|---|---|
| Տեսակ | հրատարակությունների շարք և պարբերական |
| Լեզու | հայերեն |
«Պոսլանիեց Շվիենտիտիեգո Գժեգոժա» («Սուրբ Գրիգորի սուրհանդակ»), պատմաբանասիրական, գրական, մշակութային և եկեղեցական հանդես։ Հայ կաթոլիկ եկեղեցու, այնուհետև՝ Լվովի թեմական միության պաշտոնական հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1927-1939 թվականներին Լվովում՝ լեհերեն (անկանոն պարբերականությամբ)։ Խմբագիրը եղել է Դյանուզու Կայետանովիչը։ Տպագրել է լուրեր և հոդվածներ լեհահայերի առօրյայի, նշանավոր գործիչների, կրթական հաստատությունների գործունեության մասին։ Թարգմանաբար հրատարակվել են Ներսես Շնորհալու, Գրիգորիս Աղթամարցու, ինչպես նաև լեհագիր հայազգի հեղինակների՝ Ա. Աբգարովիչի, Ի. Նիկորովիչի, Ս. Բարոնչի ստեղծագործություններից։ Ծանոթացրել է հայոց պատմությանը, դպրությանը, գաղթականության կյանքին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 382)։ |