Բոգդան Յանուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոգդան Յանուշ
Bohdan Janush.jpg
Ծնվել է1889
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էնոյեմբերի 5, 1930(1930-11-05)
Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ինքնասպանություն
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[1]
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Flag of Poland.svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մասնագիտությունպատմաբան, արվեստագետ և հնագետ
Գործունեության ոլորտհնագետ

Բոգդան Յանուշ (ուկր.՝ Богда́н Я́нуш, կեղծանունը` Վասիլ Կարպովիչ (ուկր.՝ Василь Карпович),1889, Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 5, 1930(1930-11-05), Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ուկրաինացի հնագետ, պատմաբան, ազգագրագետ, արվեստաբան, հայագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907-1908 թվականներին եղել է Շևչենկոյի անվան գիտական ընկերության Լվովի թանգարանի աշխատակից, 1923-1926 թվականներին՝ Արևելյան Գալիցիայի հնագիտական հուշարձանների թանգարանապահ, 1928 թվականին՝ Ստանիսլավի (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) տեղական թանգարանի տնօրեն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, որոնցից մոտ 20-ը նվիրված են Ուկրաինայի և Լեհաստանի հայերի պատմությանը։ Լվովում ստեղծել է հայագիտական գրականության հավաքածու, 1925 թվականին բացել Լվովի հայկական տաճարի (XV—XVI դարեր) որմնանկարները, 1927 թվականին մասնակցել Լվովի հայկական գաղթավայրի «Պոսլանիեց Շվիենտիեգո Գժեգոժա» լեհերեն ամսագրի հիմնադրմանը։ 1930 թվականին մշակել է Լվովում հայկական գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու նախագիծ։

Հրատարակել է Լվովի հայկական բանկին նվիրված Լվովի հայերի «Mons բատ» («Գթության լեռ») լեհերեն գիրքը (1928)։ Ձեռագիր են «Հայկական մայր տաճարը Լվովում», «Լեհաստանի հայագիտության պատմությունից», «Գալիցիայի և Պոդոլիեի հայերի մատենագիտությունը» հայագիտական աշխատությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. (unspecified title) — P. 197.