Jump to content

Բյոյ (Ծովափնյա Ալպեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ֆր.՝ Beuil[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքcanton of Guillaumes?, Ծովափնյա Ալպեր և Նիցցա
Մակերես75,65 կմ²
ԲԾՄ1040 մետր, 2815 մետր
Բնակչություն553 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06470[3]
Պաշտոնական կայքbeuil.fr(ֆր.)
Բյոյ (Ծովափնյա Ալպեր) (Ֆրանսիա)##
Բյոյ (Ծովափնյա Ալպեր) (Ֆրանսիա)

Բյոյ (ֆր.՝ Beuil, մինչև 1860 թվականը՝ Boglio)՝ համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր գավառի Նիցցայի շրջանի Վանս կանտոնում[4]։ Մինչև 2015 թվականի մարտ ամիսը կոմունան վարչականորեն մտնում էր Գիյոմ կանտոնի կազմի մեջ (Նիցցա շրջան)։

Համայնքի տարածքը՝ 75,65 կմ² է, բնակչությունը՝ 489 մարդ[5][6] (2006), բնակչության աճման միտմամբ՝ 503 մարդ[7] (2012), բնակչության խտությունը՝ 6,6 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյոյ համայնքը վարչականորեն Գիյոմ կանտոնի մասն էր, բայց 2015 թվականի մարտ ամսից սկսած, բարեփոխումների արդյունքում, ենթարկվում է Վանս կանտոնին (Նիցցա շրջան)։ Տեղակայված է Նիցայից 78 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1450 մետր բարձրության վրա, Մերկանտուր ազգային պարկի մոտակայքում։ Վալբերգ և Լե–Լոն հովիտների հետ միասին ձևավորվում է Ծովափնյա Ալպերում ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրը։

Դեռ հռոմեական ժամանակներում ներկայիս կոմունայի տարածքում հիմնադրվել է Castrum Boliacum ամրոցը, որը ապահովել է այժմյան Նիցցա–Իտալիա ճանապարհի պաշտպանությունը։

Վաղ Միջնադարում Բյոյը եղել է դե Ռոստենների տիրապետության տակ։ 1258 թվականին վերջիններիս միակ դուստրը, Գիլոմա դե Ռոստեն, ամուսնանում է Անդարոն Գրիմալդիի հետ։ Վերջիններս իշխելով Բյոյում՝ շուտով դարձան Պրովանսի ամենահարուստներից մեկը։ Այսպիսով, Ժան Գրիմալդի դե Բյոյը դառնում է Պրովանսի սենեշալը, իսկ նրա հետնորդները բազմիցս զբաղեցնում են Նիցցա կոմսության փոխարքաների պաշտոնը։

Բյոյ դե ամրոցը կործանվել է 1633 թվականին։ Ներկայիս համայնքի տարածքը, ինչպես և Նիցցայի ամբողջ կոմսութունը, 1793—1815 թվականներին, հեղափոխականման և նապոլեոնյան պատերազմների ժամանակաշրջանում, Ֆրանսիայի մասն էր կազմում, ապա վերադարձվել է Սարդինիայի թագավորությանը, իսկ 1860 թվականին վերջնականապես անցավ Ֆրանսիային։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին համայնքի բնակչությունը կազմել է՝ 496 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 503 մարդ[7]։

Բնակչության թվաքանակը
19621968197519821990199920042006200920112012
360326320313330334460489496496503

Բնակչության քանակի շարժընթացը[5][9]՝

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից 15-64 տարեկան 326 աշխատունակ մարդկանցից 232 -ը եղել են տնտեսապես ակտիվ, 94-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 71,2 %, 1999 թվականին՝ 69,9 %)։ 232 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 223 մարդ (126 տղամարդ և 97 կին), 9-ը մնացել են գործազուրկ (2 տղամարդ և 7 կին)։ 94 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 23-ը աշակերտներն են և ուսանողները, 48-ը՝ թոշակառուներ, և ևս 23-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[10][11].

2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակը 188 էր, որտեղ ապրում էին 363,5 մարդ։ Ընդ որում մեկ հարկատուի եկամուտը միջին թվով կազմում է 16 հազար 838 եվրո[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations de référence 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 14 августа 2015-ին.
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 14 августа 2015-ին.
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին.
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին.
  8. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին.
  9. «Население коммуны Бёй» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 14 августа 2015 года-ին.
  10. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  11. «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  12. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյոյ (Ծովափնյա Ալպեր)» հոդվածին։