Jump to content

Բլեզ դը Վիժեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեզ դը Վիժեներ
ֆր.՝ Blaise de Vigenère
Դիմանկար
Թոմաս դե Լյուի (ֆր.՝ Thomas de Leu) նկարած Բլեզ դը Վիժեների պատկերը
Ծնվել էապրիլի 5, 1523
ԾննդավայրՍեն Պուրսեն սյուր Սյուլ
Մահացել էփետրվարի 19, 1596(1596-02-19)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունQ2983748?
Մասնագիտությունգաղտնագիր, մաթեմատիկոս, դիվանագետ, գրող, ալքիմիկոս և բանաստեղծ
 Blaise de Vigenère Վիքիպահեստում

Բլեզ դը Վիժեներ (ֆր.՝ Blaise de Vigenère, ապրիլի 5, 1523, Սեն Պուրսեն սյուր Սյուլ - փետրվարի 19, 1596(1596-02-19)[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]), ֆրանսիացի քաղաքագետ, գաղտնագիր, թարգմանիչ և ալքիմիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիժեները ծնվել է Սեն Պուրսեն սյուր Սյուլ համայնքում ազնվականի ընտանիքում։ Հայրը՝ Ժանը, օգնեց որդուն կրթություն ստանալ Փարիզում։ Բլեզ դը Վիժեները Ժան Դորայի և Ադրիան Տուրնեբի մոտ սովորեց հունարեն և եբրայերեն։

17 տարեկանում անցնում է դիվանագիտական ծառայության, որտեղ աշխատում է 30 տարի և թոշակի անցնում 1570 թվականին։ Որպես կրտսեր քարտուղար՝ ուղեկցել է ֆրանսիացի պատվիրակ Լուի Ադեմար դե Գրինյանին Վորմսի ռայսխստագում։ 24 տարեկանից եղել է Նևերի դուքսի քարտուղարը։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև դուքսի և նրա որդու մահը՝ 1562 թվականը։ Եղել է նաև Հենրի III-ի քարտուղարը։

1549 թվականին 2 տարի դիվանագիտական այցով եղել է Հռոմում, այնուհետև ևս մեկ անգամ այցելել է Հռոմ 1566 թվականին։ Երկու անգամն էլ դասախոսություններ է ունեցել գաղտնագրության վերաբերյալ և կապեր հաստատել գաղտնագրերի հետ։ Երբ Վիժեները թոշակի է անցնում 47 տարեկանում, նա իր տարեկան 1000 լիվր կազմող եկամուտը նվիրաբերում է Փարիզի աղքատներին։

Ամուսնացել է Մարի Վարեի հետ։ Մահացել է 1596 թվականին կոկորդի քաղցկեղից։ Թաղված է Սուրբ Էտիեն դյու Մոն եկեղեցում։

Վիժեների ծածկագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիժեների ծածկագիր» կոչվող գաղտնագրման մեթոդը 19-րդ դարում վերագրվել է Բլեզ դը Վիժեներին, սակայն փաստացի առաջին անգամ նկարագրվել է Ջովաննի Բատիստա Բելազոն իր «La cifra del. Sig. Giovan Battista Bellaso» գրքում, որը հրատարակվել է 1553 թվականին։ 1586 թվականին Վիժեները ստեղծեց մեկ այլ, ավելի ուժեղ ծածկագիր։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոշակի անցնելուց հետո Վիժեները հեղինակել և թարգմանել է ավելի քան 20 գիրք, այդ թվում՝

  • Les Chroniques et annales de Poloigne. Paris: Jean Richer, 1573. Available on Gallica.
  • La somptueuse et magnifique entrée du roi Henri III en la cité de Mantoue. Paris: Nicolas Chesneau, 1576. (Includes a description of contemporary Mantua.)
  • Les Commentaires de César, des guerres de la Gaule. Mis en françois par Blaise de Vigenère, Secretaire de la Chambre du Roy. Avec quelques annotations dessus. 1582.
  • Les Décades qui se trouvent de Tite-Live, mises en langue francoise avec des annotations & figures pour l'intelligence de l'antiquité romaine, plus une description particulière des lieux : & une chronologie generale des principaux potentats de la terre. Paris: Abel L'Angelier, 1583 and 1606.
  • Les commentaires de Cesar, des Guerres de la Gaule. Mise en francois par Blaise de Vigenere. Bourbonnois : revues et corrigez par luy-mesme en cette derniere edition. Avec quelques annotations dessus. 1584.
  • Traicté des Chiffres ou Secrètes Manières d'Escrire. 1586. Available on Gallica.
  • Le psaultier de David torne en prose mesuree, ou vers libres. Par Blaise de Vigenère, Bourbonnois Արխիվացված 2016-03-07 Wayback Machine. Paris: Abel L'Angelier, 1588.
    • Le psaultier de David: torné en prose mesurée ou vers libres, vol. 2 de Le psaultier de David: torne en prose mesurée ou vers libres, édition de 1588, Pascale Blum-Cuny, ed., Le Miroir volant, 1991.
  • Les images, ou Tableaux de platte peinture de Philostrate Lemnien, ... mis en françois par Blaise de Vigénère, ... avec des arguments et annotations sur chacun d'iceux... Edition nouvelle reveue corrigee et augmentee de beaucoup par le traslateur. Paris: Abel Langelier, 1597; Tournon: Claude Michel, 1611. Translation of a work by Philostratus of Lemnos; available on Gallica.
  • Traicté du Feu et du Sel. Excellent et rare opuscule du sieur Blaise de Vigenère Bourbonnois, trouvé parmy ses papiers après son decés. First ed., 1608. Paris: Abel Langelier, 1618. Rouen: Jacques Calloué, 1642. A book on alchemy; available on Gallica.
  • Traicté de Cometes

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119173883 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  • Ernst Bouchard. Notice biographique sur Blaise de Vigenère […], 1868, 212 p.
  • Marc Fumaroli (editor). Blaise de Vigenère poète & mythographe au temps de Henri III, Cahiers V.L. Saulnier, no. 11, Paris: Éditions Rue d'Ulm, 1994
  • Métral, Denyse. Blaise de Vigenère archéologue et critique d'art, Paris: E. Droz, 1939
  • Maurice Sarazin. Blaise de Vigenère, Bourbonnais 1523-1596. Introduction à la vie et à l'œuvre d'un écrivain de la Renaissance, preface by Marc Fumaroli, Éditions des Cahiers bourbonnais, 1997
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեզ դը Վիժեներ» հոդվածին։