Բիսմարկի դամբարան
Բիսմարկի դամբարան | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Երկիր | Գերմանիա |
Բնակավայր | Aumühle? |
Հասցե | Am Bismarckmausoleum 1 |
Ոճ | Նեոռոմանական ճարտարապետություն |
Bismarck-Mausoleum Վիքիպահեստում |
Բիսմարկի դամբարան (գերմ.՝ Bismarck-Mausoleum), արքայազն Օտտո ֆոն Բիսմարկի և նրա կնոջ՝ Յոհաննա ֆոն Պուտկամերի դամբարանը։ Այն գտնվում է Շնեկենբերգ բլրի վրա, Ֆրիդրիխսռուհից դուրս, հյուսիսային Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրում։ Բիսմարկը եղել է Գերմանիայի առաջին կանցլերը՝ 1871-1890 թվականներին։ Մատուռը այժմ պահպանվող հուշարձան է[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտտո ֆոն Բիսմարկի գերեզմանը գտնվում է մատուռի վերևի հատվածում։ Տապանագիրը փաստում է՝ «Վիլհելմ I կայսրի հավատարիմ գերմանացի ծառան»։ Ներքևի հատվածում, որը հասանելի չէ հանրությանը, Բիսմարկների ընտանեկան գերեզմանի տեղն է։ Նրա որդին՝ Հերբերտ ֆոն Բիսմարկը և թոռը՝ Օտտո Քրիստիան Արչիբալդ ֆոն Բիսմարկը, իրենց կանանց հետ միասին թաղված են այնտեղ։ Մատուռի շրջակայքում գտնվում է մեկ այլ թոռան՝ Գոթֆրիդ Գրաֆ ֆոն Բիսմարկ-Շոնհաուզենի գերեզմանը։ Մատուռը և տարածքը դեռևս պատկանում են Բիսմարկի ընտանիքին, սակայն կարելի է այցելել և մասնավոր շրջագայություն պատվիրել; Օտտո Բիսմարկի որդի Հերբերտ ֆոն Բիսմարկը թաղման մատուռը պատվիրել է ճարտարապետ Ֆերդինանդ Շորբախին։ Ենթադրվում է, որ ութանկյունի հատակագիծը նեոռոմանական ոճով է և կրկնում է Ռավեննայում գտնվող Թեոդորիկի դամբարանի հատակագիծը։ Այնուամենայնիվ, այս երկարամյա պնդումը ճիշտ չէ, քանի որ Թեոդորիկի դամբարանը հիմնված է տասնանկյուն հատակագծի վրա։ Բիսմարկի դամբարանի ճարտարապետությունը ոչ մի կերպ չի հետևում այն մոդելին[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1865 թվականին Բիսմարկի կողմից բանակցված Գաստեյնի կոնվենցիայի համաձայն՝ Պրուսիան Ավստրիական կայսրությունից ձեռք է բերել Սաքս-Լաուենբուրգի դքսությունը։ Երբ, 1871 թվականին, Պրուսիան ստեղծել է Գերմանական կայսրությունը, կայսր Վիլհելմ I-ինը Բիսմարկին պարգևատրել է Սաքսոնիայի անտառով։ Բիսմարկը այնտեղ՝ Բեռլին-Համբուրգ երկաթուղու կողքին, ծերանոց է կառուցել։ Նա ընտրել է այդ վայրը, որպեսզի մահանալուց հետո իրեն տանեն իր կալվածքից երկաթուղով մինչև դամբարան[4]։ Սկզբում Վիլհելմ II-ը մտածել էր Բիսմարկին թաղել Բեռլինի տաճարի թագավորական դամբարանում։ Բանաստեղծ Թեոդոր Ֆոնտանը հակադարձել է դրան՝ իր «Wo Bismarck liegen soll » («Որտեղ պետք է պառկի Բիսմարկը») բանաստեղծությամբ, որը հայտնվել է թերթում 1898 թվականի օգոստոսի 3-ին՝ Բիսմարկի մահից չորս օր անց։ 1899 թվականի մարտի 16-ին, Օտտո ֆոն Բիսմարկի և նրա կնոջ դագաղները, որոնք նախկինում թաղված էին Վարզինում, տեղափոխվել են մատուռ՝ Ունթերսբերգի մարմարից պատրաստված երկու սարկոֆագների մեջ՝ հանդիսավոր համատեղ հուղարկավորությամբ։ Այս ամսաթվի ընտրությունը ընդգծել է Բիսմարկի մտերմությունը Կայզեր Վիլհելմ I-ի հետ, ով թաղվել էր Շարլոտենբուրգի պալատական այգում գտնվող դամբարանում ՝ այդ օրը տասնմեկ տարի առաջ։ Հուղարկավորությանը կնոջ և մեծ շքախմբի հետ մասնակցել է նաև Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը[2][3]։։
Մատուռը հետագայում հաճախ օգտագործվել է որպես հիշատակի միջոցառումների կենտրոն, օրինակ՝ 1941 թվականին խորտակված գերմանական Bismarck ռազմանավից փրկվածները նույնպես հավաքվում էին այստեղ ամեն տարի մայիսի 27-ին՝ հիշատակի միջոցառման[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bismarckmausoleum mit Umfeld (Nr. 49621). In: Denkmalliste im Kreis Herzogtum Lauenburg, Aumühle, S. 1 (PDF).
- ↑ 2,0 2,1 Bernhard von Bülow: Denkwürdigkeiten. Band 1: Vom Staatssekretariat zur Marokko-Krise. Ullstein, Berlin 1930, S. 231. (Online)
- ↑ 3,0 3,1 Henning von Rumohr, Hubertus Neuschäffer: Schlösser und Herrenhäuser in Schleswig-Holstein. Weidlich, Frankfurt am Main 1983, ISBN 3-8035-1216-6, S. 390.
- ↑ Prussian newspaper of 20 March, 2004 (in German)
- ↑ Marcus Schymiczek (2016-05-14). «92-jähriger Essener ist der letzte Überlebende der „Bismarck"». DerWesten.de. Արխիվացված է օրիգինալից 2019-11-05-ին. Վերցված է 2019-11-05-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.