Jump to content

Բերնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բերնալ
Bernal
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Հիմնադրված է1850 թվական թ.
Մակերես23,62 կմ²
ԲԾՄ16 մ
Բնակչություն75 582 մարդ (2001)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 11
Փոստային ինդեքսB1876
Փոստային դասիչB1876
Պաշտոնական կայքquilmes.gov.ar
Բերնալ (Արգենտինա)##
Բերնալ (Արգենտինա)

Բերնալ (իսպ.՝ Bernal), քաղաք տեղակայված Բուենոս Այրես նահանգի Կիլմես վարչաշրջանում։

Բերնալ քաղաքը Կիլմես վարչաշրջանի խիտ բնակեցված քաղաքներից մեկն է։ Բերնալը սահմանակից է վարչաշրջաններ՝ Ավելանեդաին և Լանուսին հյուսիս-արևմուտքից, քաղաք Կիլմեսին հարավ-արևելքից, վարչաշրջաններ Ալմիրանտե Բրաունին և Լոմաս-դե-Սամորային հարավ-արևմուտքից, ինչպես նաև ողողվում է Լա Պլատայի ջրերով՝ հյուսիս-արևելքից։ Բերնալը բաժանվում է շրջանների. Բաիո-Պարկե, Վիլյա-Կրամեր, Վիլյա-Ալսիրա, Բերնալ-Սենտրե և այլն։ Գեներալ Ռոքի երկաթյա ճանապարհը քաղաքը բաժանում է երկու մասի։ Բերլանում է գտնվում Կիլմեսի Պետական համալսարանը, որտեղ տարեկան սովորում է շուրջ 18 900 ուսանող, ինչպես նաև Լա Պլատայի մասնավոր Կաթոլիկ համալսարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնալների ընտանիքը դեռևս գաղութային ժամանակներից ազդեցիկ տեղ էին զբաղեցնում Բուենոս Այրեսի հասարակության մեջ։ XIX դարի կեսերին այս սերնդի ժառանգորդ՝ դոն Պերո Բերնալը բնակություն է հաստատում Կիլմեսի 2-րդ թաղամասում (ներկայիս Բերնալ), այստեղ կառուցելով տուն և հսկայական ֆերմա։ 1850 թվականին նա այդ տարածքը բաժանում է փոքր տնտեսությունների, որոնցում ապրեցին ուրիշ ազդեցիկ ընտանիքներ. Մոլինա Սալաս, Այերսա և Բագլի։ Այդպես 1850 թվականը համարվեց Բերնալի հիմնադրման տարեթիվ։ 1970 թվականին Բերնալը ստացավ քազաքի կարգավիճակ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնալ» հոդվածին։