Բերլի հաուս
Burghley House | |
Երկիր` | Մեծ Բրիտանիա |
---|---|
Ճարտարապետական ոճ` | Elizabethan architecture? |
Բերլի հաուս (Burghley House)՝ Անգլիայի ամենավիթխարի աթոռանիստը, որը պահպանվել է Եղիսաբեթ 1-ին թագուհու ժամանակաշրջանից և արտացոլում է այդ դարաշրջանի ճարտարապետական ճաշակը։ Տեղակայված է Լինկոլնշիրի և Քեմբրիջշիրի սահմանին, Ստամֆորդի ծայրամասում, Պիտերբորդոյից հյուսիս-արևելք[1]։
Բերլի հաուսը կառուցվել է 1555-1587-ական թվականներին, բարոն Բերլիի համար, որի տիտղոսը կրում էր թագուհու առաջին նախարարը՝ Ուիլյամ Սեսիլը (1520-1598-ական թվականներ)։ Մինչև օրս այդ տարածքը պատկանում է նրա ժառանգներին, ովքեր ի սկզբանե կրում էին կոմսի տիտղոս, այնուհետև մարքիզ Էքսետերների տիտղոս[2]։
Ճարտարապետական առումով պալատը սահմաններ է նշում ուշ գոթական և ռենեսանսի միջև։ Այն շատ ընդհանրություններ ունի ֆրանսիական վերածննդի հուշարձանների հետ, հատկապես Շամբոր դղյակի, որն էլ ամենայն հավանականությամբ հանդիսացել է պալատի նախատիպը։ Բերլի հաուսի ինտերիերը ձևավորվել է Ռիչմոնդյան պալատի օրինակով, որը ներկայումս գոյություն չունի[3][4]։
18-րդ դարում Լանսելոտ Բրաունը այգի է տնկել Բերլի հաուսի շուրջը։ Էքսետերի 6-րդ մարկիզ Դևիդ Սեսիլը, լինելով ձիերի եռամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 1961 թվականին սկիզբ է դրել այստեղ այդ սպորտաձևի մրցումների անցկացմանը, որը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր սպորտաձևերից մեկը[4]։
Բերլի հաուսը և նրա ինտերիերը կարելի է տեսնել «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Հպարտություն և նախապաշարմունք» (2006), «Ոսկեդար» (2007): Ութ մասնավոր կալվածքների հետ այն ընդգրկված է «Անգլիայի տուն-գանձարանների» ցանկում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Burghley or Burleigh». Collins Dictionary. n.d. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Turner, Roger (1999). Capability Brown and the Eighteenth Century English Landscape (2nd ed.). Chichester: Phillimore. էջեր 110–112.
- ↑ Alford, Stephen (2008). Burghley: William Cecil at the Court of Elizabeth I.
- ↑ 4,0 4,1 Leatham, Lady Victoria (1992). Burghley:The life of a great house. Herbert Press Ltd. ISBN 978-1-871569-47-6.
- ↑ «Charity commission summary for charity 258489 Burghley House Preservation Trust Limited». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերլի հաուս» հոդվածին։ |
|