Բերլի հաուս
Burghley House | |
![]() | |
Երկիր` | ![]() |
---|---|
Ճարտարապետական ոճ` | Elizabethan architecture? |
![]() | |
![]() |
Բերլի հաուս (Burghley House)՝ Անգլիայի ամենավիթխարի աթոռանիստը, որը պահպանվել է Եղիսաբեթ 1-ին թագուհու ժամանակաշրջանից և արտացոլում է այդ դարաշրջանի ճարտարապետական ճաշակը։ Տեղակայված է Լինկոլնշիրի և Քեմբրիջշիրի սահմանին, Ստամֆորդի ծայրամասում, Պիտերբորդոյից հյուսիս-արևելք[1]։
Բերլի հաուսը կառուցվել է 1555-1587-ական թվականներին, բարոն Բերլիի համար, որի տիտղոսը կրում էր թագուհու առաջին նախարարը՝ Ուիլյամ Սեսիլը (1520-1598-ական թվականներ)։ Մինչև օրս այդ տարածքը պատկանում է նրա ժառանգներին, ովքեր ի սկզբանե կրում էին կոմսի տիտղոս, այնուհետև մարքիզ Էքսետերների տիտղոս[2]։
Ճարտարապետական առումով պալատը սահմաններ է նշում ուշ գոթական և ռենեսանսի միջև։ Այն շատ ընդհանրություններ ունի ֆրանսիական վերածննդի հուշարձանների հետ, հատկապես Շամբոր դղյակի, որն էլ ամենայն հավանականությամբ հանդիսացել է պալատի նախատիպը։ Բերլի հաուսի ինտերիերը ձևավորվել է Ռիչմոնդյան պալատի օրինակով, որը ներկայումս գոյություն չունի[3][4]։
18-րդ դարում Լանսելոտ Բրաունը այգի է տնկել Բերլի հաուսի շուրջը։ Էքսետերի 6-րդ մարկիզ Դևիդ Սեսիլը, լինելով ձիերի եռամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 1961 թվականին սկիզբ է դրել այստեղ այդ սպորտաձևի մրցումների անցկացմանը, որը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր սպորտաձևերից մեկը[4]։
Բերլի հաուսը և նրա ինտերիերը կարելի է տեսնել «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Հպարտություն և նախապաշարմունք» (2006), «Ոսկեդար» (2007): Ութ մասնավոր կալվածքների հետ այն ընդգրկված է «Անգլիայի տուն-գանձարանների» ցանկում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Burghley or Burleigh»։ Collins Dictionary։ n.d.։ Վերցված է սեպտեմբերի 23, 2014
- ↑ Turner Roger (1999)։ Capability Brown and the Eighteenth Century English Landscape (2nd ed.)։ Chichester: Phillimore։ էջեր 110–112
- ↑ Alford Stephen (2008)։ Burghley: William Cecil at the Court of Elizabeth I
- ↑ 4,0 4,1 Leatham Lady Victoria (1992)։ Burghley:The life of a great house։ Herbert Press Ltd։ ISBN 978-1-871569-47-6
- ↑ «Charity commission summary for charity 258489 Burghley House Preservation Trust Limited»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-15-ին։ Վերցված է 2017-07-18