Jump to content

Բերանային ամեոբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերանային ամեոբա (լատին․՝ Entamoeba gingivalis), միաբջիջ նախակենդանիների թագավորության ներկայացուցիչ (Protozoa), որը հանդիպում է կարիեսով հիվանդ ատամներում՝ առողջ մարդկանց ավելի քան 25 %-ի մոտ։

Այն չի առաջացնում ախտածին ազդեցություն (կոմենսալ ձև է), չնայած հայտնաբերվում է պարօդոնտոզի, հայմորիտի և օստեոմիելիտի դեպքում։ Որոշ հեղինակներ բերանային ամեոբան համարում են պարոդոնտալ հիվանդության հարուցիչ։

Տեղայնացված է ատամնալնդերում, սպիտակ ատամնափառում և քմային նշագեղձերի կրիպտաներում։

Գոյություն ունի միայն տրոֆոզոիտի ձևով (վեգետատիվ ձև)։ Չափերը տատանվում է 6-ից 60 մկմ։ Սնվում է բակտերիաներով։ Ցիտոպլազման հստակ բաժանված է երկու շերտի, որտեղ մարսողության տարբեր փուլերում կարելի է տեսնել ֆագոցիտոզված մանրէներ։ Լնդերից արյունահոսելիս բերանի ամեոբան կարող է նաև կլանել էրիթրոցիտներ։ Այն երբեք չի կլանում լիմֆոցիտները, ինչը համարվում է դիֆերենցիալ տարբերություն դիզենթերայի ամեոբայից Entamoeba histolytica։ Ցիստ չի առաջացնում։ Շարժումը դանդաղ է, կեղծ ոտիկները՝ լայն։

Այն հաճախ արտազատվում է լնդերի գրպաններից՝ պարոդոնտիտի բորբոքային-դիստրոֆիկ տեսքով[1]։

Փոխանցման ուղին՝ բերանային։ Փոխանցման եղանակը՝ կոնտակտային։ Վարակը տեղի է ունենում կեղտոտ ջրի, ոչ լվացած բանջարեղենի և մրգերի հետ։

Ախտորոշումը՝ կարիոզ ատամների և խորխի արտադրուկում տրոֆոզոիտների հայտնաբերում։

Կանխարգելումը՝ ներառում է բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը, եռացած ջուրը, մրգերն ու բանջարեղենը ուտելուց առաջ լվանալը։

  1. Новикова В. П., Шабалов A. M. Состояние полости рта у пациентов с гастроэзофагеальной рефлюксной болезнью (ГЭРБ) Արխիվացված 2011-11-20 Wayback Machine // Гастроэнтерология Санкт-Петербурга. – 2009. – № 1. – с. 25–28.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բժշկական մանրէաբանություն / Վ. Ի. Պոկրովսկին, Օ. Կ. Պոզդեև։ - Մոսկվա։ Բժշկություն, 1999։
  2. Ա. Ա. Սլյուսարև, Ս. Վ. Ժուկովա։ Կենսաբանություն. - Կիև։ Վիշչա դպրոց, 1987։