Դիզենթերիայի ամեոբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիզենթերիայի ամեոբա
Դիզենթերիայի ամեոբա
Գիտական դասակարգում
Թագավորություն Նախակենդանիներ
Տիպ Ամեոբոզոա
Դաս Tubulinea
Ենթադաս Amoebida
Կարգ Ամեոբաներ
Ընտանիք Entamoebidae
Ցեղ Դիզենթերիայի ամեոբա
Լատիներեն անվանում
Entamoeba histolytica
Schaudinn, 1903

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Դիզենթերիայի ամեոբա (լատ.՝ Entamoeba histolytica) մակաբույծ նախակենդանիների տեսակներ, սարկոդայիններ ենթադաս, մարդու աղիքային վարակիչ հիվանդության՝ ամեոբային դիզենտերիայի հարուցիչ։ Առաջացնում են ծանր հիվանդություն՝ ամեոբիազ (ամեոբային դիզենտերիա, ամեոբային կոլիտ)։ Առաջին անգամ նկարագրել է Ֆ. Ա. Լեշը[1] 1875 թվականին Պետերբուրգում երկար ժամանակ արյունային լուծով տառապող հիվանդի կղանքում։

Դիզենթերիայի ամեոբան արտաքինով նման է սովորական ամեոբային, բայց նրանից տարբերվում է շատ կարճ կեղծ ոտքերով։

Կենսական ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակաբույծի զարգացման վեգետատիվ ձևը ներկայացված է 4 ձևով՝

  • հյուսվածքային,
  • մեծ վեգետատիվ,
  • լուսանցքային
  • նախացիստային, որոնցից յուրաքանչյուրն ունի ձևաբանական և ֆունկցիոնալ առանձնահատկություններ։

Հյուսվածքային ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզենթերիային ամեոբայի հյուսվածքային ձևն ունի 20-25 մկմ երկարություն, ինվազիոն մեծ ունակություն և շարժունակություն։ Շարժումներն հրոցանման են և իրականացվում են պսևդոպոդիումների օգնությամբ։ Այս ձևը հայտնաբերվում է միայն սուր ամեոբիազի ժամանակ ախտահարված օրգաններում, հազվադեպ նաև արտաթորանքներում։

Մեծ վեգետատիվ ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Amoebic Ulcer Intestine.jpg

Մեծ վեգետատիվ ձևը (forma magna) ունի 30-40-ից 60-80 մկմ երկարություն և ունակ է ֆագոցիտելու էրիթրոցիտները (էրիթրոֆագ), հայտնաբերվում է միայն աղիքային ամեոբիազով հիվանդի թարմ արտաթորանքներում։ Ամեոբաների վեգետատիվ ձևն անկայուն է արտաքին միջավայրում, հիվանդի կղանքում ոչնչանում է 30 րոպեի ընթացքում։

Լուսանցքային ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանցքային ձևն (forma minuta) ունի 15-20 մկմ երկարություն, պակաս շարժունակ է, բնակվում է հաստ աղու լուսանցքում և հայտնաբերվում է արտաթորանքներում սուր աղիքային ամեոբիազի ռեկոնվալեսցենտների, հիվանդության քրոնիկ ռեցիդիվող ձևերով հիվանդների և ամեոբակիրների մոտ (լուծողականների ընդունումից հետո)։

Նախացիստային ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախացիստային ձևն ունի 12-20 մկմ երկարություն, քիչ շարժուն է, հայտնաբերվում է սուր աղիքային ամեոբիազի ռեկոնվալեսցենտների և ամեոբակիրների արտաթորանքներում լուծողականների ընդունումից հետո։

Ցիստա[խմբագրել | խմբագրել կոդը]

Entamoeba histolytica 01.jpg
Ցիստա

Դիզենթերիային ամեոբայի հագստի ձևերը՝ ցիստները, լինում են հասունության տարբեր աստիճանների։ Կլորավուն, 9-14 մկմ տրամագծով ցիստները հայտնաբերվում են սուր աղիքային ամեոբիազիով ռեկոնվալեսցենտների, ռեմիսիայի շրջանում գտնվող քրոնիկ ռեցիդիվող ամեոբիազով հիվանդների և ամեոբակիրների կղանքում։

Բարակ աղիներ ցիստների ներթափանցումից հետո նրանց թաղանթները լուծվում են, ազատվում է քառակորիզ «մայրե ամեոբան ևսկսում կիսվել, առաջանում են 8 միակորիզ ամեոբաներ։ Բարենպաստ պայմաններում նրանք բազմանում են՝ վերածվելով վեգետատիվ ձևերի, որոնք բնակվում են հաստ աղու պրոքսիմալ հատվածներում։

Ցիստները խիստ կայուն են արտաքին գործոնների նկատմամբ։ Խոնավ կղանքում 17-20 °С-ի և ջրում սապրոֆիտ բակտերիալ ֆլորայի բացակայության պայմաններում նրանք պահպանում են իրենց կենսունակությունը մոտավորապես 1 ամիս, մամռոտ և խոնավ հողում՝ մինչև 8 օր։ Սառեցված մթերքներում, մրգերի, բանջարեղենի, կենցաղային առարկաների վրա նրանք կարող են ապրել մի քանի օր։ Ցիստների վրա կործանիչ ազդեցությու ունի բարձր ջերմաստիճանը։ Ցածր ջերմաստիճանի պայմաններում (-20-21 °С) ցիստները պահպանում են իրենց կենսունակությունը մի քանի ամիս։ Չորացումից նրանք կործանվում են վայրկենապես։

Սովորական ախտահանիչները՝ կախված քիմիական բաղադրությունից և կոնցենտրացիայից, ցիստների վրա ազդում են տարբեր կերպ. ֆորմալինի 5%-ոց և քլորամինի 1%-ոց լուծույթները նրանց վրա չունեն էական բացասական ազդեցություն, իսկ կրեզոլի (1:250)-ի լուծույթը ոչնչացնում է ցիստներին 5-15 րոպեում։ Էմետինի թույլ լուծույթը (1:5 000 000) կործանիչ է ցիստների համար։

Կեղտոտված ջուր խմելիս դիզենթերիայի ամեոբաներն ընկնում են մարդու աղիքների մեջ, արագ բազմանում, թափանցում աղիքների պատերի մեջ և այնտեղ առաջացնում խոցեր։ Այդ ամեոբաները սնվում են աղիքի քայքայված մասերով ու արյունով, առաջացնելով ամեոբային դիզենթերիա լուրջ հիվանդությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]