Բեգգեն
Բնակելի տուն Բեգգեն թաղամասում | |
Երկիր | Լյուքսեմբուրգ |
Մասն է | Լյուքսեմբուրգ մայրաքաղաք |
Կարգավիճակ | քաղաքային վարչական շրջան |
Մտնում է | Լյուքսեմբուրգ |
ԲԾՄ | 302 մետր[1] և 232,1 մետր[1] |
Հիմնական լեզու | լյուքսեմբուրգերեն, գերմաներեն, ֆրանսերեն |
Բնակչություն (2017) | 3,653 |
Ազգային կազմ | Ազգություններ՝
|
Կրոնական կազմ | Կաթոլիկություն |
Տարածք | 1.7 |
Բեգգեն (լյուքս.՝ Beggen), Լյուքսեմբուրգի մեծ դքսության համանուն մայրաքաղաքի 24 վարչական շրջաններից մեկը, որը տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում[2]։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ թաղամասի բնակչությունը կազմում է 3653 մարդ[3]։
Բնիկ լյուքսեմբուրգցիները կազմում են Բեգգենի բնակչության ընդամենը 30 %-ը։ Ավելի մեծ տոկոս են կազմում Եվրոպական Միության (հատկապես՝ Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Բելգիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի) և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։
Թաղամասում է գտնվում 19-րդ դարում կառուցված ռուսական դեսպանատունը, որն ինքնին կառուցվել է 18-րդ դարի թղթի արտադրամասի ավերակների վրա։ 20-րդ դարում դեսպանատան շենքը բարեբախտաբար կանգուն է մնում՝ ծառայելով որպես Լյուքսեմբուրգում պողպատ արդյունահանող ընկերության տնօրենի առանձնատուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում շենքը և հարակից տարածքները օկուպացվել են գերմանական զորքերի կողմից։ Ամերիկյան բանակի կողմից Լյուքսեմբուրգի ազատագրումից հետո այն սկսել է օգտագործվել որպես հյուրանոց և ապա վարձակալության հանձնվել ԽՍՀՄ դեսպանությանը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն դարձել է Լյուքսեմբուրգում ՌԴ դեսպանատան շենքը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://maps.vdl.lu/
- ↑ «Beggen». www.vdl.lu (ֆրանսերեն). Ville de Luxembourg. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Statisiques sur la Ville de Luxembourg: Etat de Population - 2017» (PDF). www.vdl.lu (ֆրանսերեն). Ville de Luxembourg. էջ 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Embassy». Embassy of the Russian Federation in the Grand Duchy of Luxembourg. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.