Բեգգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեգգեն
Beggen
Բնակելի տուն Բեգգեն թաղամասում
ԵրկիրԼյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
Մասն էԼյուքսեմբուրգ մայրաքաղաք
Կարգավիճակքաղաքային վարչական շրջան
Մտնում էԼյուքսեմբուրգ
ԲԾՄ302 մետր[1] և 232,1 մետր[1]
Հիմնական լեզուլյուքսեմբուրգերեն, գերմաներեն, ֆրանսերեն
Բնակչություն (2017)3,653
Ազգային կազմԱզգություններ՝
Կրոնական կազմԿաթոլիկություն
Տարածք1.7

Բեգգեն (լյուքս.՝ Beggen), Լյուքսեմբուրգի մեծ դքսության համանուն մայրաքաղաքի 24 վարչական շրջաններից մեկը, որը տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում[2]։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ թաղամասի բնակչությունը կազմում է 3653 մարդ[3]։

Բնիկ լյուքսեմբուրգցիները կազմում են Բեգգենի բնակչության ընդամենը 30 %-ը։ Ավելի մեծ տոկոս են կազմում Եվրոպական Միության (հատկապես՝ Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Բելգիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի) և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։

Թաղամասում է գտնվում 19-րդ դարում կառուցված ռուսական դեսպանատունը, որն ինքնին կառուցվել է 18-րդ դարի թղթի արտադրամասի ավերակների վրա։ 20-րդ դարում դեսպանատան շենքը բարեբախտաբար կանգուն է մնում՝ ծառայելով որպես Լյուքսեմբուրգում պողպատ արդյունահանող ընկերության տնօրենի առանձնատուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում շենքը և հարակից տարածքները օկուպացվել են գերմանական զորքերի կողմից։ Ամերիկյան բանակի կողմից Լյուքսեմբուրգի ազատագրումից հետո այն սկսել է օգտագործվել որպես հյուրանոց և ապա վարձակալության հանձնվել ԽՍՀՄ դեսպանությանը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն դարձել է Լյուքսեմբուրգում ՌԴ դեսպանատան շենքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://maps.vdl.lu/
  2. «Beggen». www.vdl.lu (ֆրանսերեն). Ville de Luxembourg. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  3. «Statisiques sur la Ville de Luxembourg: Etat de Population - 2017» (PDF). www.vdl.lu (ֆրանսերեն). Ville de Luxembourg. էջ 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  4. «Embassy». Embassy of the Russian Federation in the Grand Duchy of Luxembourg. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.