Բաք Քարթալյան
Բաք Քարթալյան | |
---|---|
Հասակը | 1,6 մ |
Ծնվել է | 1922 օգոստոսի 13 |
Ծննդավայր | Դեթրոյթ, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 24, 2016[1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկահայ |
Մասնագիտություն | Դերասան |
Ամուսին(ներ) | Մարգարեթ Քարթալյան |
Երեխա(ներ) | Ջեյսոն Քարթալյան |
buckkartalian.com | |
Բաք Քարթալյան (անգլ.՝ Buck Kartalian, Վահե Խարտալյան, օգոստոսի 13, 1922[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 24, 2016[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկահայ դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաք Քաթալյանը ծնվել է Դիթրոյթում 1929 թվականին, Դեթրոյթում, հրուշակագործի ընտանիքում։ Մանկությունն անցել է Նյու Յորքում։ Դերասանական գործունեությունը սկսել է Նյու Յորքի հայ թատերասերների անգլախոս թատերախմբում։
Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի թատրոններում Քալանթարյանը գլխավոր դերեր է կատարել 50-ից ավելի դրամատիկական և երաժշտական պիեսներում։ Շրջագայել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներում։
Կինոյում նկարահանվել սկսել է 1955 թվականից։ Բաք Քարթալյանը խաղացել է նաև 220-ից ավելի հեռուստատեսային բեմադրություններում, շոուներում և սերիալներում։
Բաք Քարթալյանը մշտապես մասնակցել է հայ գաղութի միջոցառումներին, ղեկավարել Նյու Յորքի Հայ Թատերասերների խումբը։ [2]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր, ունի երեք զավակ՝ Արամը, Ջուլիետը, Ջեյսոնը։
Ֆիլմագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 - Սատանայական հրեշտակներ (Devil's Angels)
- 1967 - Սառնարյուն Լյուկը (Cool Hand Luke)
- 1968 - Կապիկների մոլորակը (Planet of the Apes)
- 1968 - Հեռու մնա, Ջո (Stay Away, Joe)
- 1971 - Արյունոտ ժառանգություն (Blood Legacy)
- 1971 - Մարդ-ութոտնուկը (Octaman)
- 1972 - Կապիկների մոլորակի գրավումը (Conquest of the Planet of the Apes)
- 1973 - Խնդրում եմ, մի կեր իմ մայրիկին (Please Don't Eat My Mother)
- 1976 - Ջոսի Ուեյլս - մարդ օրենքից դուրս (The Outlaw Josey Wales)
- 1996 - Ժայռը (The Rock)
- 1997 - Շաբաթական ութ օր (Eight Days a Week)
- 1999 - Գնդակի արվեստը (The Art of a Bullet)
- 2001 - Մարտյան կատուներ (Tomcats)
- 2003 - Աղետի բաղադրատոմս (Recipe for Disaster)
- 2006 - Բնության կանչը (Cattle Call)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 24 մահեր
- 2016 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- 1929 ծնունդներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկահայ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հայ դերասաններ
- Հայ կինոդերասաններ