Բարոն Մյունխհաուզեն (ֆիլմ, 1961)
Բարոն Մյունխհաուզեն չեխ․՝ Baron Prášil | |
---|---|
Երկիր | Չեխոսլովակիա |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1], մուլտֆիլմ[1] և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Հիմք | Բարոն Մյունհաուզենի զարմանալի ճանապարհորդությունների և արշավների մասին դեպի Ռուսաստան և Բարոն Մյունհաուզենի անսովոր ճանապարհորդությունները, արշավները և սպորտային արկածները |
Թվական | 1962 |
Լեզու | չեխերեն |
Ռեժիսոր | Կարել Զեման[2][3] |
Սցենարի հեղինակ | Կարել Զեման, Յիրի Բրդեչկա[1] և Յոզեֆ Կայնար[1] |
Դերակատարներ | Յանա Բրեյխովա[3], Միլոշ Կոպեցկի[1], Ռուդոլֆ Ելինեկ[1], Կարել Հյոգեր[1], Յան Վերիխ[1], Ռուդոլֆ Հրուշինսկի[1], Էդուարդ Կոհոութ[1], Բոգուսլավ Զագորսկի[1], Կարել Էֆֆա[1], Ֆրատիշեկ Շլեգր[1], Յոզեֆ Հլինոմազ[1], Օտտո Շիմանեկ[1], Վացլավ Տրեգլ[1], Յան Լիբիչեկ[1], Յարկա Պիժլա[1], Միրոսլավ Հոլուբ[1], Միրոսլավ Հոմոլա[1], Ռիչարդ Զախորսկի[1], Zdeněk Hodr?[1] և Vítězslav Černý?[1] |
Օպերատոր | Իրժի Տարանտիկ |
Երաժշտություն | Զդենեկ Լիշկա |
Պատմվածքի վայր | Լուսին և Ստամբուլ |
Կինոընկերություն | Կենտրոնական կինովարձույթ |
Տևողություն | 83 րոպե[4] |
«Բարոն Մյունխհաուզեն» (չեխ․՝ Baron Prášil), չեխոսլովակական անիմացիոն-խաղարկային ֆենտեզի ֆիլմ՝ ստեղծված 1961 թվականին[5] ռեժիսոր Կարել Զեմանի կողմից Գոտֆրիդ Ավգուստ Բյուրգերի «Բարոն Մյունխհաուզենի զարմանալի ճանապարհորդությունները ջրում և ցամաքում» վեպի մոտիվներով։ Ռեժիսորը սյուժեում ավելացրել է ժամանակակից մարդու՝ տիեզերագնաց Տոնիկին, և այդպիսով ֆիլմի հիմքում ընկած է 18-րդ դարի ազնվականի ու 20-րդ դարի երիտասարդ գիտնական-տեխնոկրատի ֆանտազիաների մրցակցությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տիեզերագնաց Տոնիկը, իջնելով Լուսնի վրա, այնտեղ հանդիպում է Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» և «Լուսնի շուրջը» վեպերի հերոսներին, ինչպես նաև Սիրանո դը Բերժըրակին և բարոն Մյունխհաուզենին։ Նրանք բոլորը սկաֆանդր հագած Տոնիկին համարում են լուսնային բնակիչ։ Մյունխհաուզենը որոշում է «լուսնային մարդուն ցույց տալ Երկիրը։ Այդպես սկսվում են նրանց անհավատալի արկածները, որոնց թվում են թռիչքը Լուսնից Երկիր մի նավով, որ քաշում է թևավոր պեգասը, վենետիկյան արքայադստեր ազատումը թուրքական սուլթանի հարեմից, լողալը ծովերով հսկայական ձկան ներսում և մարտնչող պետությունների միջև պատերազմի դադարեցումն առանց մի հատիկ կրակոցի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միլոշ Կոպեցկի – բարոն Մյունխհաուզեն
- Ռուդոլֆ Ելինեկ – Տոնիկ
- Յանա Բրեյխովա – Վենետիկի արքայադուստր Բյանկա դե Կոստելո-Նեգրո
- Յան Վերիխ – հոանդացի կապիտան
- Կարել Հյոգեր – Սիրանո դը Բերժըրակ
- Էդուարդ Կոգոութ – գեներալ Էլեմելե
- Ռուդոլֆ Գրուշինսկի – թուրքական սուլթան
- Բոգուսլավ Զագորսկի – ադմիրալ
- Կարել Էֆֆա – պահակախմբի պետ
- Յոզեֆ Գլինոմազ – հարպունավոր
- Ռիչարդ Զագորսկի – Բարբիկեն
- Զդենեկ Գոդր – կապիտան Նիկոլ
- Օտտո Շիմանեկ – Միշել Արդան
- Միրոսլավ Գոմոլա – շախմատիստ
- Նադեժդա Բլաժիչկովա – պարուհի
- Միրոսլավ Գոլուբ – թշնամական զորքերի հրամանատար
- Ֆրատիշեկ Շլեգր – իսպանացի նավաստի
- Վացլավ Տրեգլ – նավաստի
- Յան Լիբիչեկ – գլխավոր ներքինի[6]
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Կարել Զեման, Իրժի Բրդեչկա
- Երկխոսությունների հեղինակ՝ Յոզեֆ Կայնար
- Բեմադրող ռեժիսոր՝ Կարել Զեման
- Օպերատոր՝ Իրժի Տարանտիկ
- Համակցված նկարահանումների օպերատորներ՝ Իրժի Տարանտիկ, Բոգուսլավ Պիկհարթ
- Բեմադրող նկարիչ՝ Զդենեկ Ռոզկոպալ
- Նկարիչներ՝ Կարել Զեման, Ֆերդինանդ Մարտինաշեկ
- Անիմատորներ՝ Արնոշտ Կուպչիկ, Ֆրանտիշեկ Կրչմար, Ինդրժիխ Լիշկա
- Հագուստների նկարիչներ՝ Լիդա Նովոտնա, Միրոսլավա Շմիդովա
- Երկրորդ ռեժիսորներ՝ Զդենեկ Ռոզկոպալ, Յան Միմրա
- Հնչյունային օպերատոր՝ Ֆրանտիշեկ Շտրանգմյուլլեր
- Կոպոզիտոր՝ Զդենեկ Լիշկա
- Կինեմատոգրաֆիայի սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Ֆրանտիշեկ Բելֆին
- Խորեոգրաֆ՝ Իրժի Նեմեչեկ
- Մոնտաժող՝ Վերա Կուտիլովա
- Պրոդյուսեր՝ Յոզեֆ Օուզկի[7][8]
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Կարել Զեմանի նախորդ աշխատանքում՝ «Բեք-Կապ կղզու գաղտնիքը», այնպես էլ «Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմում դերասաններ խաղը համադրված է անիմացիայի տարբեր ձևերի հետ, ընդ որում՝ նկարները ոճավորված են Գյուստավ Դորեի փորագրանկարների նման, որը նկարազարդել է Բյուրգերի վեպը[9]։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է սև-սպիտակ ժապավենով, որ հետագայում տոնավորվել է տարբեր գույներով համր ֆիլմերի նման[10][11]։
Պրոմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմի պրեմիերան կայացել է 1962 թվականի հուլիսին, Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում[12][13], իսկ Չեխոսլովակիայի կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան կայացել է 1962 թվականի սեպտեմբերի 21-ին[12][14]։ Ամերիկյան վարձույթում ֆիլմը ներկայացվել է 1964 թվականին «Հոյակապ բարոն Մյունխհաուզենը» (անգլ.՝ The Fabulous Baron Munchausen) խորագրով[12]։ Խորհրդային Միությունում ֆիլմի պրեմիերան կայացել է 1963 թվականի փետրվարի 11-ին[15] (կրկնօրինակվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1962 թվականին[16])։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 – Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, Արծաթե առագաստ[17]
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին ֆիլմն ամբողջովին վերականգնվել է։ Թվային ռեստավրացիան իրականացվել է «Nadace české bijáky» հիմնադրամի, Կարել Զեմանի թանգարանի և Չեխիայի հեռուստատեսության հետ միասին «Մաքրենք ֆանտազիայի աշխարհը» (չեխ․՝ Čistíme svět fantazie) նախագծի շրջանակներում մշակույթի նախարարության աջակցությամբ[18][19]։ Վերականգնումը հսկել է ռեժիսորի դուստրը՝ Լյուդմիլա Զեմանովան[11]։ Վերականգնված տարբերակի պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 27-ին Զլինի մանկական ու երիտասարդական կինոյի փառատոնում[20]։ 2016 թվականի նոյեմբերին «Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմը թողարկվել է Blu-ray Disc սկավառակներով[21]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Թերրի Գիլիամի՝ այս ֆիլմը դարձել է այն աղբյուրներից մեկը, որ ոգեշնչել է Մյունխհաուզենի արկածների իր կինոտարբերակի ստեղծումը[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt0054665/
- ↑ 3,0 3,1 http://www.cinedor.es/peliculas/el-baron-fantastico
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Տիտրերում նշված է արտադրության համապատասխան տարեթիվը։
- ↑ Baron Prášil. Hraji Filmový přehled
- ↑ Baron Prášil. Štáb a tvůrci Filmový přehled
- ↑ См. также вступительные титры
- ↑ Асенин С. Н. Фантастический киномир Карела Земана. — М. : Искусство, 1979. — С. 76 — 84.
- ↑ Baron Prášil se oprášil. Restaurovaný film Karla Zemana zahájí zlínský filmový festival
- ↑ 11,0 11,1 Zemanův slavný Baron Prášil opět vypadá, jako by ho právě natočili
- ↑ 12,0 12,1 12,2 Baron Prašil (1962). Release info IMDB.com
- ↑ Международный кинофестиваль в Локарно IMDB.com
- ↑ Baron Prašil (1961) ČSFD.cz
- ↑ «Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ ««Барон Мюнхгаузен» в каталоге РГАЛИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Baron Prašil (1962). Avards — IMDB.com
- ↑ TZ Digitální restaurování Barona Prášila v rámci projektu Čistíme svět fantazie začíná.
- ↑ Digitálně restaurovaný film Baron Prášil míří na velká plátna
- ↑ Digitálně restaurovaný Baron Prášil zahájí letošní filmový festival pro děti a mládež ve Zlíně
- ↑ «Digitálně restaurovaný Baron Prášil vychází na Blu-ray». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Иэн Кристи. Терри Гиллиам: Интервью: Беседы с Иэном Кристи. — СПб. : Азбука-классика, 2010. — С. 237.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարոն Մյունխհաուզեն (1962)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Baron Prášil на сайте csfd.cz (չեխ.)
- М. как Мельес (о фильме "Барон Мюнхгаузен") Рецензия Владислава Шувалова
- Fly Me to the Moon: Love and Lunacy in The Outrageous Baron Munchausen
|