Կարել Զեման
Կարել Զեման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 3, 1910[1][2][3][4][5][6][7] |
Ծննդավայր՝ | Ostroměř, Պրիբրամի շրջան[8] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 5, 1989[1][2][3][4][5][6] (78 տարեկանում) |
Վախճանի վայր՝ | Պրահա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր |
Պարգևներ՝ | ժողովրդական արտիստ |
IMDb։ | ID 0954724 |
Կարել Զեման, (չեխ․՝ Karel Zeman, նոյեմբերի 3, 1910[1][2][3][4][5][6][7], Ostroměř, Պրիբրամի շրջան[8] - ապրիլի 5, 1989[1][2][3][4][5][6], Պրահա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), չեխ ռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ: Համարվում է չեխական տիկնիկային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1910 թվականին, Մորավիայում: Նրա ավագ եղբայրը Զեման Բորժիվոյը, նույնպես կինեմատոգրաֆիստ է և ռեժիսոր: Մանկուց սիրել է տիկնիկներ և հաճախ տանը կազմակերպում էր տիկնիկային ներկայացումներ անգամ հիմնել էր իր տիկնիկային թատրոնը, որը սակայն երկար գոյություն չի ունեցել: Զեմանի ֆիլմերի կենտրոնական հերոսը՝ «Պարոն Բրոկուկը», փայտից պատրաստված մի տիկնիկ է , որին հաջորդում են ապակուց, ինչպես նաև փայտյա նկարներից «կենդանություն» ստացած հերոսները: Ավարտել է նկարչական ինստիտուտ Փարիզում: 1942 թվականին Զլին քաղաքոմ սկսել է աշխատել կինոատելյեում, որտեղ էլ 1946 թվականին նկարահանել է իր առաջին` «Տոնածառի երազը» ֆիլմը: Դրանից առաջ նա նկարահանել էր մի քանի գովազդային հոլովակ[9]: Զեմանի նկարահանած ֆիլմերից են՝ «Պարոն Բրոկուկը բյուրոկրատ» (1947), «Պարոն Բրոկուկտ կինոգործիչ» (1948), «Արքա Լավրան» (1950), «Մի սատանայական հնարք» (1957), «Սև ադամանդը» (1958), «Բեկ-կապ լճի գաղտնիքը 1958), «Բարոն դը Կրակը» (1961), «Երկու հրացանակիրներ» (1964), «Գողացել են դիրիժաբլ» (1966), «Խորհրդավոր աշխարհ» (1967) «Սինբադը ծովագնաց» (1967), «Հեկտոր Սերվատակի տապանը» (1969): Ռեժիսորը նկարահանել է մի քանի մուլտֆիլմ` իր մշտական կերպարի` Պարոն Բրոկուկի հետ: Հերմինա Տիրլովայի և Իրժի Տրնկայի հետ դարձել է չեխական մուլտիպլիկացիայի հիմնադիրը: Իր առաջին լիամետրաժ մուլտֆիլմում Զեմանը միավորել է նկարչական և տիկնիկային անիմացիաները: 1970-ականների սկզբին Զեմանի տեսողությունը հանկարծակի վատանում է, և նա ստիպված է լինում ծանր վիրահատություն տանել: Թուլացած տեսողությունը թույլ չի տալիս ռեժիսորին համադրված ֆիլմեր նկարել, և նա վերադառնոմ է «մաքուր» անիմացիային և նկարահանում է երեք մուլտֆիլմ:
Զեմանի «Մի սատանայական հնարանք», «Բարոն դը Կրակը», «Երկու հրացանակիրներ» և «Գողացել են դիրիժաբլ» կինոնկարները՝ Մոսկվայի, Վենետիկի, Կաննի, Էդինբուրգի, Լոկառնոյի, Մանհեյմի և Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոներում արժանացել են բազմաթիվ մրցանակների:
Կարել Զեմանը մահացել է 1989 թվականի ապրիլի հինգին: 2012 թվականի հոկտեմբերին Պրահայում բացվել է Կարել Զեմանի թանգարան:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեման Կարելի նկարահանած ֆիլմերից են.
- 1946-«Տոնածառի երազը»
- 1947-«Պարոն Բրոկուկը բյուրոկրատ»
- 1948-«Պարոն Բրոկուկը կինոգործիչ»
- 1950-«Արքա Լավրան»
- 1958-«Սև ադամանդ», «Բեկ-կապ լճի գաղտնիքը»
- 1967-«Սինդբադը ծովագնաց», «Խորհրդավոր աշխարհ»
- 1969շ-«Հեկտոր Սեվատակի տապանը»
- 1964-«Երկու հրացանակիրները»
- 1966-«Գոողացել են դիրիժաբլ»
- 1957-«Մի սատանայական հնարանք»
- 1961-«Բարոն դը Կրակը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122177835 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 7,0 7,1 Czech National Authority Database
- ↑ 8,0 8,1 8,2 Земан Карел // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, 1984, էջ 14
|