Բայրոն Բեյ
Բնակավայր | ||
---|---|---|
Բայրոն Բեյ | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Նոր Հարավային Ուելս, Byron Shire?[1] և Byron?[1] | |
Մակերես | 12 406 կմ² | |
ԲԾՄ | 5 մետր | |
Բնակչություն | ▲6330 մարդ (օգոստոսի 10, 2021)[2] | |
Ժամային գոտի | UTC+10 | |
Փոստային դասիչ | 2481 | |
| ||
Բայրոն Բեյ (անգլ.՝ Byron Bay), ծովափնյա քաղաք Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հեռավոր հյուսիս-արևելյան անկյունում։ Այն գտնվում է Սիդնեյից 772 կիլոմետր հյուսիս և Բրիսբենից 165 կիլոմետր հարավ։ Քաղաքին հարող հրվանդանը մայրցամաքային Ավստրալիայի ամենաարևելյան կետն է[3]։ Ըստ 2021 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 6330 մարդ։ Այն Բայրոնշիրի ամենամեծ քաղաքն է, թեև ոչ շրջանի վարչական կենտրոնը (որը Մալումբիմբին է):
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն իր անունը ստացել է ծովածոցից, որն իր հերթին անունն ստացել է Բայրոնի հրվանդանից, որն այդպես է կոչվել Ջեյմս Կուկի կողմից՝ ի պատիվ անգլիացի ծովակալ Ջոն Բայրոնի, որ շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Դելֆին» նավով։ Ջոն Բայրոնը բրիտանացի հայտնի բանաստեղծ Լորդ Բայրոնի պապն է։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը զբոսաշրջության հայտնի վայր է ավստրալացիների և օտարերկրացիների համար։ Քաղաքի կողքին կան բազմաթիվ գեղատեսիլ ափեր, որոնք գրավում են ամբողջ աշխարհի սերֆինգիստներին, ինչպես նաև ջրասուզակներին: Ամենից հաճախ սուզվելը կատարվում է Ջուլիան ժայռերի մոտ՝ քաղաքից 2,5 կիլոմետր հեռավորության վրա, որը հանդիսանում է Քեյփ Բայրոն ծովային պարկի մի մասը: Մոտակայքում կան մերձարևադարձային անձրևային անտառներ, և այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Նայփքափ ազգային պարկը և նրա Մինիոն ջրվեժը, հեշտությամբ հասանելի են քաղաքից:
Տարածքը հայտնի է իր վայրի բնությամբ, և կետերի դիտումը զգալի ներդրում է բերում տեղական տնտեսությանը[4]։
Բայրոն Բեյը դպրոցականների համար սիրված արձակուրդային վայր է նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին[5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայրոն Բեյն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա (Կեպենի կլիմայի դասակարգմամբ Cfa)՝ տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ Ձմռանը օդի ջերմաստիճանը հասնում է առավելագույնը 19,4 °C, իսկ նվազագույնը՝ 12 °C: Ամառը կարող է շոգ լինել, օրական միջին ջերմաստիճանը՝ 27 °C: Ամառային երեկոները կարող են խոնավ լինել, ինչը հանգեցնում է ցերեկային ջերմաստիճանի սառեցմանը: Օվկիանոսին նայող հրվանդանի վրա գտնվելու պատճառով այն ավելի շատ ենթարկվում է խոնավ արևելյան հոսանքներին, ուստի տարեկան անձրևները գերազանցում են 1500 մմ-ը, ինչը ավելի բարձր է, քան Բրիսբենում և Գոլդ Կոստում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Geographical Names Register
- ↑ Byron Bay // QuickStats — ABS.
- ↑ «Most Easterly Point In Mainland Australia | Byron Bay | Australia | AFAR». www.afar.com. 2015-05-27. Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին. Վերցված է 2020-05-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Byron Bay». Visit NSW. Արխիվացված օրիգինալից 2012-12-08-ին. Վերցված է 2013-01-19-ին.
- ↑ «Byron Bay Schoolies 'put Gold Coast to shame'». Brisbane Times. 2009-11-30. Արխիվացված օրիգինալից 2009-12-03-ին. Վերցված է 2010-07-29-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայրոն Բեյ» հոդվածին։ |
|