Jump to content

Բագին (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագին (այլ կիրառումներ)
Բագին
Տեսակհանդես
ԼեզուՀայերեն
Հիմնադրվել է1962
ԵրկիրԼիբանան
Հրատարակման վայրԲեյրութ
Հրատարակության պատմություն1962-ից
Հաճախականությունեռամսյա

Բագին, գրականության և արվեստի հանդես։ ՀՀԴ բյուրոյի և Համազգային մշակութային միության կենտրոնական վարչության հրատարակություն։ Լույս է տեսնում 1962 թվականի հունվարից իբրև ամսագիր, 1989-1994 թվականներին՝ երկամսյա, իսկ 1994 թվականից՝ եռամսյա հանդես։ Հիմնադիրներն են Հայ Հեղափոխական Դաշնակցություն , 1996-ից՝ Համազգային կրթամշակութային կազմակերպության կենտրոնական վարչությունը։ Հիմնադիր խմբագիրներ՝ Կարօ Սասունի, խմբագիր՝ Պօղոս Սնապյան (1974 թվականից)։ Տպագրում է սփյուռքի գրական, մշակութային կյանքի մասին նյութեր, սփյուռքահայ և օտարերկրյա նշանավոր գրողների ստեղծագործություններ։

Ունեցել է բացառիկ համարներ՝ նվիրված Սարդարապատի, Մուսա լեռան և այլ հերոսամարտերին, Հայոց ցեղասպանությանը են։ 1990 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերի համարը նվիրված էր Ղարաբաղյան շարժմանը, իսկ 1993 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերի բացառիկ համարը՝ «Ես մի զարկն եմ քո կռվի» խորագրով՝ զոհված ազատամարտիկների հիշատակին։ 1996 թվականին «Բագին մատենաշար թիվ 1-ով» տպագրել է «Անկրկնելիներու ժամանակը» բացառիկ երկհատորյակը, ուտեղ ներկայացված են 300 զոհված ազատամարտիկների կենսագրությունները, լուսանկարները, նրանց մասին ակնարկները, բանաստեղծությունները և այլ նյութեր։

Հրատարակում է հայաստանյան, սփյուռքահայ և թարգմանաբար արաբ ու միջազգային ճանաչում ունեցող հեղինակների արձակ և չափածո ստեղծագործություններ, հայ միջնադարյան, նոր և նորագույն գրականության հարցերին նվիրված հոդվածներ և ոաումնասիրություններ։ Առանձին համարներ է նվիրել Սայաթ-Նովային, Ակսել Բակունցին, Համաստեղին, Հովհաննես Շիրազին, Պարույր Սևակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։