Jump to content

Բաբուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբուին
Բաբուին
Բաբուին
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Պրիմատներ (Primates)
Ընտանիք Կզակապիկներ (Cercopithecidae)
Ցեղ Պավիաններ (Papio)
Տեսակ Բաբուին (P. cynocephalus)
Միջազգային անվանում
Papio cynocephalus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բաբուին, կամ դեղին շնակապիկ[1] (լատին․՝ Papio cynocephalus), պավիանների տեսակ կզակապիկների ընտանիքից (Cercopithecidae

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձագուկի գանգը

Մեծերի գլուխը ավելի մեծ է և ժանիքները համեմատաբար խոշոր։ Մարմնի երկարությունը միջինում կազմում է 75 սմ, պոչինը՝ 60 սմ։ Մորթու գունավորումը դեղնավուն է (այստեղից էլ դեղին շնակապիկ անվանումը)։ Չնայած նրանց անդյուրաշարժ տեսքին, նրանք շատ ճարպիկ են։

Բնակության վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբուինը տարածված է միջին և արևելյան Աֆրիկայում, բնակվում է տափաստանային և լեռնային տարածաշրջաններում։ Սնվում է բուսական (պտուղներ, կոճղեզներ և այլն), և կենդանական (միջատներ, մանր ողնաշարավորներ) սննդով։

Տեղ-տեղ վնասում են գյուղատնտեսությանը։ Բաբուիններին մեծ մասամբ պահում են կենդանաբանական այգիներում և գազանանոցներում։

Բաբուինները գերզարգացած սոցիալական փոխհարաբերություններով պրիմատներ են, որոնք երբեք մենակ չեն ապրում։ Հոտում, միջինում լինում են մոտ 80 կենդանի։ Հոտի անդամները միասին ճանապարհորդում են, սնվում և քնում։ Մեկը մյուսի հանդեպ հարաբերություններում արտահայտված է սոցիալական հիերարխիա։ Հոտում դոմինանտում են մի քանի մեծ արուներ, որոնք միասնական են և գալիս են օգնության վտանգի դեպքում։ Առաջնորդների կազմը բավականին կայուն է և մի քանի տարի մնում է նույնը։ Էգերի և իրենց ձագերի միջև ձևավորվում են ընկերական հարաբերություններ — բաբուինների հոտի հիմքը։

Էգերի և իրենց հասունացած աղջիկների միջև պահպանվում են սերտ կապեր, իսկ որդիները հեռանում են հոտից, որպեսզի միանան ուրիշին։

Երբ բաբուինների հոտը կեսօրին գնում է հանգստանալու, բարեկամները, որպես կանոն, հավաքվում են մեծ էգի շուրջը, որպեսզի հանգստանան և զբաղվեն գրումինգով։ Գիշերները մեկ ընտանիքի անդամները քնում են իրար գրկած։ Եթե բարեկամներից մեկին վտանգ է սպառնում մեկ այլ բաբուինի կողմից, բոլորը միանգամից գալիս են օգնության։ Եվ չնայած, որ էգերը կռվում են սննդի համար, նրանց միջև լուրջ կռիվներ հազվադեպ են լինում։ Ցեղակիցների բարձր ստատուսը անընդհատ պահպանվում է հատուկ ժեստերի օգնությամբ, որոնք արտահայտում են հնազանդություն (օրինակ, դիմածռությունը և պոչի բարձրացումը։ Եթե հանկարծ էգերի միջև առաջանում են կոնֆլիկտներ, ապա քիչ հետո նրանք հաշտվում են՝ բուժելով մեկը մյուսին։

Արու նորեկը, որը եկել է ուրիշ հոտ, պետք է հաստատի ընկերական և բարեկամական հարաբերություններ։ Սովորաբար նա սկսում է մեծ էգի հետ հարաբերությունները կարգավորելուց, որը այդ ընթացքում երեխա չի կրում։ Նա ամենուրեք հետևում է նրան չպպացնելով շուրթերը, նուրբ գռմռալով և գրիմաս կառուցելով։ Դա կատարվում է ամեն անգամ, երբ էգի հայացքը ընկնում է նրա վրա։ Եթե էգը բարեհաճ է, նա կարող է թույլ տալ նրան քորել իրեն։ Մի քանի ամիս անց արուն կարող է ենթադրել ամեն հարաբերություններ այդ էգի հետ։

Բաբուինների մոտ նկատվում է որդեսպանություն, որով զբաղվում են նորեկ արուները։ Անհատական գծերը հանդիսանում են կարևոր գործոն զույգեր ստեղծելու գործում։ Որոշ զույգեր իրար հետ անցկացնում են շատ երկար ժամանակ, բայց միմյանց չեն դիպչում։ Հաճախ գրկում են միմյանց, երբ հանդիպում են, քնում են, պինդ գրկելով իրար։ Զույգերը ժամանակի ընթացքում փոխվում են։

Բաբուիններին հաճախ միանում են կճղակավորները։ Արու բաբուինները իրենց հերթին որսում են այծքաղների ձագերին։

Էգի և արուի միջև կապը ոչ միշտ է, որ վերածվում է սեռական կապի։ Էգերը զուգավորվում են տարբեր արուների հետ, սակայն կյանքի մեծ մասը հասուն տարիքում անցկացնում են կամ երեխաներ կրելով, կամ էլ նրանց խնամելով։ Բնության մեջ հասուն էգերը սովորաբար հղիանում են 1-2 դաշտանային ցիկլերից հետո։ Նորածին բաբուինը պատված է կարճ, սև թավշանման բրդով, որը կոնտակտում է հասուն կենդանիների դեղնա-մոխրագույն բրդի հետ։ Քանի դեռ ձագուկը չի պատվել բրդով, նա գտնվում է ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=92}}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբուին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբուին» հոդվածին։