Արևմտյան Պոլեսիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Պոլեսիե
Տեսակhistorical regions of Belarus?
Երկիր Բելառուս,  Ուկրաինա և  Լեհաստան
Մասն էՊոլեսիե
Քարտեզ
Քարտեզ

Արևմտյան Պոլեսիե (լեհ.՝ Polesie Zachodnie, բելառուս․՝ Заходняе Палессе, ուկրաիներեն՝ Західне Полісся), ազգա-մշակութային տարածաշրջան Բելառուսի, Լեհաստանի և Ուկրաինայի՝ Բուգ գետից արևմուտք ընկած տարածքում։ Երկրաբանական - հնագիտական տեսակետից այս տարածաշրջանը մաս է կազմում նախակամբրիական ժամանակաշրջանի, որի բացահայտված հայտածումներից հյուսիս գտնվել են ածխաերկաթային, ինչպես նաև կայնոզոյան և կավճային ժամանակաշրջանների հայտածումներ[1]։

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի արևմտյան մասը՝ Լյուբլինյան Պոլեսիեն, գտնվում է Լեհաստանում, հյուսիսայինը՝ Բերեստ-Պինսկյան Պոլեսիեն՝ Բելառուսում, հարավայինը՝ Վոլինյան Պոլեսիեն՝ Ուկրաինայում։ Գերակշռում են ճահճուտները, ինչպես նաև հարուստ հողատեսքերը, որոնց միայն փոքր մասն է մշակվում։ Զգալի տարածքներ են զբաղեցնում արոտավայրերը, մարգագետինները, անտառները (հատկապես՝ փշատերև)։

Տարածաշրջանի արևելյան մասն ընկած է Դնեպրի, արևմտյանը՝ Վիսլայի ավազանում։ Մեծ գետերն են՝ Պրիպյատը, Արևմտյան Բուգը, Ստիրը, Գոռինը, Յասելդան։ Կա նաև կարստային յուրօրինակ մի լիճ՝ Սվիտյազը։

1990 թվականին Արևմտյան Պոլեսիեին շնորհվել է ազգային պարկի կարգավիճակ[2], որտեղ այլ կենդանատեսակների հետ մեկտեղ եվրոպական ճահճային կրիաներ են բազմանում։

Տարածաշրջանի գլխավոր բնակավայրը Վլոդավան /Włodawa/ է.[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտապոլեսյան մշակութային համայնքը կազմավորվել է մինչպետական ժամանակներում։ Հնագետներ Յ. Կուխարենկոն, Ի. Ռուսանովան, Ի. Բիրուլյան, Օ. Իովը զուգադիր կուրգանների առկայությունը, խեցեղենի ու բնակարանների յուրահատուկ տիպը նկատի առնելով՝ հանգել են այն եզրակացության, որ տարածաշրջանը բնակեցված է եղել բացառապես վոլինցիներով։ Կանացի զարդերի մեջ տարածում գտած մեկուկես պարույր ունեցող մատանիներն էլ վկայում են, որ նրանք պատկանել են դուլեբյան միությանը։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբնակները խոսում են արևմտապոլեսյան խոսվածքներով։ Մեծ մասը դավանանքով ուղղափառ քրիստոնյա են, բայց բավականին տարածված է նաև բողոքականությունը; Բնակավայրերում մարդկանց թիվը 50 հազարը գերազանցում է միայն Բրեստ, Բյալա-Պոդլյասկա, Կոբրին, Կովել, Պինսկ քաղաքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turystyka Polska». Turystyka Pojezierze Zachodniego Polesia W Polsce. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  2. «Oficjalny Serwis Internetowy». Poleski Park Narodowy. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Ludnosc w gminach, stan w dniu 31 marca 2011 r». Statystyki Polska. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.