Արփագետիկ (լեռ)
Արտաքին տեսք
Արփագետիկ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Արցախ |
Վարչատարածքային միավոր | Քաշաթաղի շրջան |
Բարձրությունը ծովի մակարդակից | մոտ 1975 մետր |
Արփագետիկ (Արփադաղ), լեռ Սյունիքի բարձրավանդակում։ Գտնվում է Հագարու գետի վերնագավում, գետի ձախ կողմում։ Բարձր՝ մոտ 1975 մետր։ Հիշատակում է Ղևոնդ Ալիշանը[1]։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահ Աբասի խաներից մեկը մեծ զորքով գալիս է Զանգեզուր՝ շահի զորքի ձիերի տարեկան կերը տանելու, այն հաշվով, որ մեծ գարու սար՝ արփա դաղ գոյանա։ Մելիքները բացատրում են խանին, որ իրենք չեն կարող այդ անել, քանի որ տարին շատ պակաս է և ժողովուրդը ուտելու հաց անգամ չունի։ Խանը սպառնում է հայերի դիակներից սար շինել, եթե չկատարվի հրամանը։ Մելիքները հավաքվում են Անգեղակոթ գյուղում, խորհուրդ են անում և որոշում են զենքի դիմել։
Գիշերով հարձակվում են խանի զինվորների վրա, կոտորում բոլորին, դիակներից մի մեծ բլուր շինում և վրան հող ածելով՝ անունը դնում են Արփա դաղ՝ Գարու Սար[2][3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 511 — 992 էջ։
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)