Արփագետիկ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփագետիկ
Տեսակլեռ
Երկիր Արցախ
Վարչատարածքային միավորՔաշաթաղի շրջան
Բարձրությունը ծովի մակարդակիցմոտ 1975 մետր

Արփագետիկ (Արփադաղ), լեռ Սյունիքի բարձրավանդակում։ Գտնվում է Հագարու գետի վերնագավում, գետի ձախ կողմում։ Բարձր՝ մոտ 1975 մետր։ Հիշատակում է Ղևոնդ Ալիշանը[1]։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահ Աբասի խաներից մեկը մեծ զորքով գալիս է Զանգեզուր՝ շահի զորքի ձիերի տարեկան կերը տանելու, այն հաշվով, որ մեծ գարու սար՝ արփա դաղ գոյանա։ Մելիքները բացատրում են խանին, որ իրենք չեն կարող այդ անել, քանի որ տարին շատ պակաս է և ժողովուրդը ուտելու հաց անգամ չունի։ Խանը սպառնում է հայերի դիակներից սար շինել, եթե չկատարվի հրամանը։ Մելիքները հավաքվում են Անգեղակոթ գյուղում, խորհուրդ են անում և որոշում են զենքի դիմել։

Գիշերով հարձակվում են խանի զինվորների վրա, կոտորում բոլորին, դիակներից մի մեծ բլուր շինում և վրան հող ածելով՝ անունը դնում են Արփա դաղ՝ Գարու Սար[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 511 — 992 էջ։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)