Արտաշես Քարթալյան
Արտաշես Քարթալյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1961 (63 տարեկան) |
Մասնագիտություն | երաժիշտ, կոմպոզիտոր և դաշնակահար |
Աշխատավայր | Երևանի Կամերային թատրոն |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Արտաշես Նուբարի Քարթալյան (ապրիլի 6, 1961), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշես Քարթալյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 6-ին Երևանում։
1969-1979 թվականներին սովորել է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի կոմպոզիցիայի բաժնում։ 1980 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի բաժինները։ 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի, իսկ 1988 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները։
1981–1991 թվականներին եղել է Երևանի կամերգային թատրոնի երաժշտական ղեկավարը։
Հիմնադրել է «Քարթալյան» ջազ-քառյակը, որի հետ ելույթներ է ունենում։ 1989 թվականից ապրում է Լոս Անջելեսում։ 1989–1991 թվականներին դասավանդել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում՝ որպես ջազային երաժշտության ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ Լոս Անջելեսի «Լարք» երաժշտական դպրոցում։
Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է սիմֆոնիկ պոեմ, սիմֆոնիկ պատկերներ, խմբերգներ, կամերային, գործիքային, վոկալ, ջազային, էստրադային ստեղծագործություններ։ 1987 թվականին Մոսկվայում թողարկել է ջազային ստեղծագործությունների ձայնապնակ, իսկ 2000 և 2001 թվականներին, ԱՄՆ-ում՝ լազերային սկավառակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |