Արտաշես Քարթալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Քարթալյան
Ծնվել էապրիլի 6, 1961(1961-04-06) (63 տարեկան)
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր և դաշնակահար
ԱշխատավայրԵրևանի Կամերային թատրոն
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Արտաշես Նուբարի Քարթալյան (ապրիլի 6, 1961(1961-04-06)), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Քարթալյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 6-ին Երևանում։

1969-1979 թվականներին սովորել է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի կոմպոզիցիայի բաժնում։ 1980 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի բաժինները։ 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի, իսկ 1988 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները։

1981–1991 թվականներին եղել է Երևանի կամերգային թատրոնի երաժշտական ղեկավարը։

Հիմնադրել է «Քարթալյան» ջազ-քառյակը, որի հետ ելույթներ է ունենում։ 1989 թվականից ապրում է Լոս Անջելեսում։ 1989–1991 թվականներին դասավանդել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում՝ որպես ջազային երաժշտության ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ Լոս Անջելեսի «Լարք» երաժշտական դպրոցում։

Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է սիմֆոնիկ պոեմ, սիմֆոնիկ պատկերներ, խմբերգներ, կամերային, գործիքային, վոկալ, ջազային, էստրադային ստեղծագործություններ։ 1987 թվականին Մոսկվայում թողարկել է ջազային ստեղծագործությունների ձայնապնակ, իսկ 2000 և 2001 թվականներին, ԱՄՆ-ում՝ լազերային սկավառակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։