Արտաշես Մարտիրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1930[1] Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1998 (68 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բանասեր և պատմաբան |
Ալմա մատեր | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1952) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1970) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արտաշես Ազատի Մարտիրոսյան (հուլիսի 9, 1930[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 28, 1998, Երևան, Հայաստան), հայ բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին ավարտել է Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թվականից աշխատել է Մատենադարանում, 1984-1998 թթ.` հին բնագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ։
Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի հին և միջնադարյան պատմության ու մատենագրության խնդիրներին։ Գրել է «Մարտիրոս Ղրիմեցի» (1958 թ.) և «Պատմութիուն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» (գիրք 1-2, 1969-1972 թթ.), «Մաշտոց» (1982 թ.) մենագրությունները և մի շարք պատմագիտական հոդվածներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մարտիրոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 348)։ |