Արսեն Օգյուստ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արսեն Օգյուստ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1951[1] |
Ծննդավայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
Մահացել է | մարտի 20, 1993 (42 տարեկան) |
Մահվան վայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հայիթի |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Արսեն Օգյուստ (ֆր.՝ Arsène Auguste, փետրվարի 3, 1951[1], Պորտ-օ-Պրենս, Հայիթի - մարտի 20, 1993, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), 1970-80-ականների հաիթցի ֆուտբոլային պաշտպան։
Հայտնի է Հայիթիի առաջնության «Ռասինգ Կլուբ Աիթյան» (Racing Club Haïtien) և Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի «Տամպա Բեյ Ռաուդիս» (Tampa Bay Rowdies) ու «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» (Fort Lauderdale Strikers) թիմերում ելույթներով։ «Տամպա Բեյի» կազմում հաղթել է 1975 թ. «Սոքեր Բոուլում»՝ խփելով հաղթական գոլը 66-րդ րոպեին։
«Տամպա Բեյ Ռաուդիս» և «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» ակումբների կազմում մասնակցել է Միացյալ Նահանգների շոուբոլի (ֆուտբոլի տարատեսակ, որը նմանվում է բակային ֆուտնոլին) առաջնությանը՝ Ամերիկյան ինդուր սոքերի ասոցիցիային։
Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման՝ Լեհաստանի (0։7) և Իտալիայի դեմ (1։3)։
Տիտղոսներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի չեմպիոն - 1975
- Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի փոխչեմպիոն - 1978, 1979
- Ամերիկյան շոուբոլի ասոցիացիայի չեմպիոն - 1976, 1980
- Ամերիկյան շոուբոլի ասոցիացիայի փոխչեմպիոն - 1975
- Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի խորհրդանշական հավաքականի երկրորդ թիմ - 1977, 1978
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեքարտ Արսեն Օգյուստ; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2013-07-01 Wayback Machine, worldfootball.net, nasljerseys.com, footballdatabase.eu (անգլ.)
- Տամպա Բեյը Սոքեր Բոուլի 1975 թ. չեմպիոն; tampasportshistory.blogspot.com, tampapix.com (անգլ.)
Սա անավարտ հոդված է հայիթցի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |