Արսեն Օգյուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Օգյուստ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1951(1951-02-03)[1]
ԾննդավայրՊորտ-օ-Պրենս, Հայիթի
Մահացել էմարտի 20, 1993(1993-03-20) (42 տարեկան)
Մահվան վայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն Հայիթի
Մասնագիտությունֆուտբոլիստ

Արսեն Օգյուստ (ֆր.՝ Arsène Auguste, փետրվարի 3, 1951(1951-02-03)[1], Պորտ-օ-Պրենս, Հայիթի - մարտի 20, 1993(1993-03-20), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), 1970-80-ականների հաիթցի ֆուտբոլային պաշտպան։

Հայտնի է Հայիթիի առաջնության «Ռասինգ Կլուբ Աիթյան» (Racing Club Haïtien) և Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի «Տամպա Բեյ Ռաուդիս» (Tampa Bay Rowdies) ու «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» (Fort Lauderdale Strikers) թիմերում ելույթներով։ «Տամպա Բեյի» կազմում հաղթել է 1975 թ. «Սոքեր Բոուլում»՝ խփելով հաղթական գոլը 66-րդ րոպեին։

«Տամպա Բեյ Ռաուդիս» և «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» ակումբների կազմում մասնակցել է Միացյալ Նահանգների շոուբոլի (ֆուտբոլի տարատեսակ, որը նմանվում է բակային ֆուտնոլին) առաջնությանը՝ Ամերիկյան ինդուր սոքերի ասոցիցիային։

Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման՝ Լեհաստանի (0։7) և Իտալիայի դեմ (1։3)։

Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի չեմպիոն - 1975
  • Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի փոխչեմպիոն - 1978, 1979
  • Ամերիկյան շոուբոլի ասոցիացիայի չեմպիոն - 1976, 1980
  • Ամերիկյան շոուբոլի ասոցիացիայի փոխչեմպիոն - 1975
  • Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի խորհրդանշական հավաքականի երկրորդ թիմ - 1977, 1978

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]