Արսեն Սհոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Սհոյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1972(1972-03-20) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունMoscow State University of Food Production? (1994), ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան (1996) և Երևանի պետական համալսարան (2002)
Մասնագիտությունդիվանագետ
 Arsen Shoyan Վիքիպահեստում

Արսեն Ալիկի Սհոյան (մարտի 20, 1972(1972-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1994 թվականներին սովորել է Մոսկվայի սննդի արդյունաբերության պետական ինստիտուտում, 1994-1996 թվականներին` Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ժողտնտեսագիտական ակադեմիայում, 1998-2002 թվականներին` Երևանի պետական համալսարանում, 2000 թվականին՝ Հարվարդի համալսարանի կոնֆլիկտների կառավարման կենտրոնում։

1988-1994 թվականներին որպես տնտեսագետ աշխատել է Լոռենե կոպերատիվում, 1994-1996 թվականներին եղել է հայցորդ ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսագիտական ակադեմիայում։ 1996-1998 թվականներին աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, 1996-1997 թվականներին` Ղեկավար-նախարարի օգնական, 1997-1998 թվականներին` օպերատիվ հարցերով նախարարի օգնական։ 1998 թվականին աշխատանքի է անցել ՀՀ Նախագահի աշխատակազմում, 1998-1999 թվականներին եղել է ՀՀ Նախագահի ռեֆերենտ, 1999-2003 թվականներին` տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, 2003-2007 թվականներին` տնտեսագիտական վարչության պետ, 2007- 2011 թվականներին՝ Փորձագիտական-վերլուծական վարչության պետ։

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հունվարի 25-ի հրամանագրով նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

ՀՀ Նախագահի 03.03.2014 թվականի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան[3]։

2016 թվականի մարտի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[4]։

2016-2019 թվականներին եղել է ՀՀ ԱԳՆ մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության պետ։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, բուլղարերենին, անգլերենին։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուլղարիայի Հանրապետության «Ստարա Պլանինա» առաջին աստիճանի շքանշան
  • «Մոսկվա քաղաքի հետ միջազգային համագործակցության զարգացման համար» մեդալ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Նախորդող
Սերգեյ Մանասարյան
Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Արսեն Սհոյան

25 հունվարի 2011 - 14 մարտի 2016
Հաջորդող
Արմեն Սարգսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Սհոյանին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  2. «Diplomatic Spectrum - His Excellency Mr Arsen Shoyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in Bulgaria:». diplomaticspectrum.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Ա. ՍՀՈՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ