Ծնվել է Թավրիզում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Հայկազյան-Թամարյան երկսեռ դպրոցում, ապա սովորել է Թավրիզի թեմական միջնակարգ դպրոցում, ավարտել 1923 թվականին։ Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են իրանահայ և այլ պարբերականներում։ Աշխատակցել է «Արմենուհի», «Երիտասարդ հայուհի», «Լուսաբեր» և այլ պարբերականների։ 1925 թվականին Թավրիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն «Երազ և հուշեր» վերնագրով։ 1938 թվականին Թեհրանում հրատարակել է «Ցեղիս և հողիս հետ» ժողովածուն, 1949 թվականին՝ «Մանկական պարտեզը», 1954 թվականին՝ «Կյանքի անցնող էջերից», իսկ 1955 թվականին՝ «Հայկի և Բելի կռիվը»[1]։