Արմեն Խոստիկյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արմեն Միսակի Խոստիկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1929 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 22, 2003 (74 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1955–1998 |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա |
Պարգևներ և մրցանակներ | |
Արմեն Միսակի Խոստիկյան (մայիսի 22, 1929, Երևան, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2003, Երևան, Հայաստան), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ նշանավոր դերասան և կատակերգու։
Մովսես Խորենացու մեդալակիր։ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։ 1947-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրս)։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։
1951 թվականից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։
1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։
Արմեն Խոստիկյանի «Աբելիկի արկածները» պիեսը 1981 թվականին բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Խաղացել է հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր։ Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։
1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1987 թվականին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
Մահացել է Երևանում։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ բեկ՝ «Նամուս»
- Տեսակով՝ «Կոնդրատի կինը ուղեծիրում»
- Սեմյոն Պերչատկին՝ «Ուրիշի երեխան»
- Ալեքսեյ Իվանովիչ՝ «Քաոս»
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 - Ոսկե ցլիկ - Արմո
- 1955 - Ուրվականները հեռանում են լեռներից
- 1956 - Պատվի համար
- 1956 - Երբ քեզ հետ են ընկերներդ - Շաբո
- 1957 - Ում է ժպտում կյանքը - Անդրանիկ
- 1957 - Մոր սիրտը - Պետրոս
- 1959 - Թռիչք անդունդի վրայով
- 1960 - «Նվագախմբի տղաները» - Մասխարա Զավեն
- 1962 - Տերն ու ծառան
- 1964 - Շրթներկ համար 4
- 1966 - Մսյո Ժակը և ուրիշները
- 1966 - Մեր քաղաքի մարդիկ
- 1969 - Սուտլիկ որսկանը
- 1973 - Մհերի արձակուրդային արկածները
- 1973 - Հնձան
- 1974 - Քսենյան՝ Ֆյոդորի սիրելի դուստրը
- 1974 - Համագյուղացիներ
- 1975 - Տեղ արևի տակ
- 1977 - Զինվորն ու փիղը - էպիզոդիկ
- 1980 - Թռիչքն սկսվում է երկրից
- 1980 - Կտոր մը երկինք
- 1982 - Երջանկության մեխանիկան
- 1983 - Քոչարի
- 1983 - Հրդեհ
- 1984 - Հեծյալը, որին սպասում էին
- 1984 - Հող և ոսկի
- 1985 - Վերջին կիրակին
- 1986 - Քանի դեռ ապրում ենք…
- 1987 - Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ - ոստիկան
- 1987 - Քառյակ
- 1987 - Հատակում
- 1988 - Պետական սահման
- 1988 - Հարվածին ընդառաջ
- 1989 - Դեժա վյու
- 1990 - Դեմքով դեպի պատը
- 1990 - Այնտեղ, ուր երկինքը պառկած է գետնին
- 1998 - Ընկեր Փանջունի
- 1996 - Մեր բակը
- 1997 - Հարսնացուն Ջերմուկից
- 1998 - Մեր բակը 2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Խոստիկյան. կենսագրություն, լուսանկարներ Արխիվացված 2016-03-14 Wayback Machine
- Արմեն Խոստիկյան․ Մենախոսություն
- Արմեն Խաստիկյան
- Արմեն Խոստիկյան
|
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Մայիսի 22 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 2003 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Հայ կինոդերասաններ
- Թատրոնի հայ դերասաններ